Ծաղկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Blossoming (1202829000).jpg

Ծաղկում (լատ.՝ anthésis), բույսի կյանքի (օնտոգենեզ) փուլերից մեկը, մեծ մասի համար բնորոշվում է ծաղիկների բացվելով։

Երբեմն ծաղկում կատարվում է փակ ծաղիկների դեպքում (որոշ ինքնափոշոտվող տեսակներ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են կլեյստոգամներ։ Սովորական ծաղիկները, որոնք բացվում են ծաղկման ժամանակ, կոչվում են խազմոգամներ։ Որոշ բույսեր կարող են ունենալ ինչպես խազմոգամ, այնպես էլ կլեյստոգամ ծաղիկներ։ Կան բույսեր (հացազգիները), որոնց ծաղկման փուլը դժվար է նշել, որովհետև այն համընկնում է հասկակալման փուլի հետ։ Ծաղկման ժամանակ բույսերը փոշոտվում են։ Փոշոտված ծաղիկներն արագ թառամում են։

Միամյա բույսերը ծաղկում են առաջին տարում, երկամյաները՝ երկրորդ։ Բազմամյա խոտաբույսերը և ծառերը տարիներ շարունակ ծաղկում են ամեն տարի (պոլիկարպ), ըստ որում՝ որոշ բույսեր ծաղկում են առաջին, մյուսները՝ երկրորդ, երրորդն այլ, կեչին՝ 20-30-րդ տարում։ Առանձին բույսեր (ագավա) ծաղկում են միայն մեկ անգամ, որից հետո մահանում են (մոնոկարպ)։ Արևադարձային մի քանի բույսեր (կակաո, կոկոսյան արմավենի) առաջին ծաղկումից հետո ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ ծաղկում են։

Սովետական գիտնական Միքայել Չայլախյանը պարզել էր, որ ծաղկման փուլում մեծ դեր են կատարում բույսի հորմոնները (հատկապես գիբերելինների և անթեզինների հարաբերակցությունը)։ Կարելի է կարգավորել ծաղկման գործընթացը՝ հորմոնային պատրաստուկներով ազդելով բույսի վրա։ Ծաղկման գործընթացից է կախված փոշոտումը և բեղմնավորումը, հետևաբար նաև բերքատվությունը։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png