Հայաստանը օլիմպիական խաղերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանը օլիմպիական խաղերում տարբեր տարիների ներկայացրել են հիմնականում հայ և ռուս մարզիկներ։ Հայ մարզիկներն օլիմպիական խաղերին մասնակցում են 1952 թվականից: 1952-1988 թվականներին. Հայաստանը հանդես է եկել ԽՍՀՄ դրոշի ներքո: ԽՍՀՄ փլուզումից հետո` 1992 թվականին նախկին խոհրդային հանրապետությունները հանդես եկան ԱՊՀ դրոշի ներքո: 1996 թվականից սկսած հայաստանցի մարզիկները Օլիմպիական խաղերում հանդես են գալիս Հայաստանի դրոշի ներքո: Ընդհանուր հաշվով Խորհրդային Հայաստանը (ԽՍՀՄ կազմում), ԱՊՀ և Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները Օլիմպիական խաղերում նվաճել են 13 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալ։[1]

Բովանդակություն

Պատմական [խմբագրել]

393 թվականին Հունաստանում հայոց Արշակունի թագավոր՝ Վարազդատը կռփամարտի մրցումներում հաղթել է և նրա անունը դրոշմվել է մարմարյա սալին՝ որպես վերջին օլիմպիադայի հաղթանակող։[2]

Ժամանակակից Օլիմպիական խաղեր [խմբագրել]

1952, Հելսինկի [խմբագրել]

  • Հրանտ Շահինյան - ոսկե մեդալներ՝ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում, արծաթե մեդալներ՝ բազմամարտում և նժույգաթափում։

1956, Մելբուռն [խմբագրել]

  • Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալներ մարմնամարզության թիմային մրցույթներում և օղակների վրա վարժությունում։
  • Վլադիմիր Ենգիբարյան - ոսկե մեդալ՝ բռնցքամարտ (մինչև 63.5 կգ քաշային կարգում)։
  • Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի թիմային մրցումներում։

1960, Հռոմ [խմբագրել]

  • Ալբերտ Ազարյան - ոսկե մեդալ՝ օղակների վրա վարժություններում, արծաթե մեդալ՝ թիմային մրցույթներում։
  • Իգոր Նովիկով - արծաթե մեդալ՝ ժամանակակից հնգամարտի անհատական մրցումներում։
  • Վալենտին Չեռնիկով - բրոնզե մեդալ՝ սուսերամարտի թիմային մրցումներում, արծաթե մեդալ՝ անհատականում։

1964, Տոկիո [խմբագրել]

  • Իգոր Նովիկով - ոսկե մեդալ՝ թիմային մրցումներում, արծաթե մեդալ անհատականում։

1972, Մյունխեն [խմբագրել]

1976, Մոնրեալ [խմբագրել]

1980, Մոսկվա [խմբագրել]

1988, Սեուլ [խմբագրել]

1992, Բարսելոնա [խմբագրել]

1996, Ատլանտա [խմբագրել]

  • Արմեն Նազարյան - ոսկե մեդալ՝ հունահռոմեական ըմբշամարտ (մինչև 52 կգ քաշային կարգ)։
  • Արմեն Մկրտչյան - արծաթե մեդալ՝ ազատ ըմբշամարտ (մինչև 48 կգ քաշային կարգ)։

2000, Սիդնեյ [խմբագրել]

2008, Պեկին [խմբագրել]

2012, Լոնդոն [խմբագրել]

Հղումներ [խմբագրել]

  1. Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի կայքը
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան