Արսեն Ջուլֆալակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Արսեն (այլ կիրառումներ) 
Արսեն Լևոնի Ջուլֆալակյան
Vlasov vs. Julfalakyan London 2012 Greco-Roman Wrestling final.jpg
Արսեն Ջուլֆալակյան (ձախից)
Ծնվել է մայիսի 8, 1987 (1987-05-08) (27 տարեկան)
Ծննդավայր Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գյումրի, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգություն Հայաստան Հայ
Աշխատանք Հունահռոմեական ըմբիշ

Արսեն Լևոնի Ջուլֆալակյան (ծն. 1987, մայիսի 8, Գյումրի), հայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, 2012 թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր։ Եվրոպայի չեմպիոն (2009) և բրոնզե մեդալակիր (2012), աշխարհի արծաթե (2010) և բրոնզե (2011) մեդալակիր։ 2008 և 2012 թթ. Օլիմպիադաների մասնակից։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։

2014 թվականի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Գյումրիում։ Աշխարհի և օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանի որդին է։ Հոր ղեկավարությամբ 1998 թվականից սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 2001, 2003, 2004 թթ. դարձել է Հայաստանի պատանեկան առաջնության չեմպիոն։ 2002 թ. պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր (2003, 2004 թթ.)։ 2004 թ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն պատանի մարզիկ։ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե (2005) և արծաթե (2006) մեդալակիր։ 2007 թ. աշխարհի պատանեկան առաջնության հաղթող։

2012 թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի շնորհիվ 13 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը կրկին ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն. 2014 թվականի սեպտեմբերի 12-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում աշխարհի առաջնության եզրափակչում 4։0 հաշվով պարտության մատնեց խորվաթ Նևեն Զուգային և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Եզրափակիչ հասնելուց առաջ Ջուլֆալակյանը հաղթել էր ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին (9։0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12։1), մեքսիկացի Լևին Էսկոբարին (11։2) և վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1։0)։

Աշխարհի չեմպիոն[խմբագրել]

2014 թվականի սեպտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Մինչեւ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն սեպտեմբերի 12-ին հինգ գոտեմարտ եւ բոլորում էլ հաղթանակ տանելով՝ իր մարզական կենսագրության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի սանը եզրափակչում հաղթեց Խորվաթիայի ներկայացուցիչ Նեվեն Ժուգային և Հայաստանին բերեց առաջին, ոսկե մեդալը։ Նրա համար մնում է միայն մեկ, դեռ չնվաճված մարզական մեկ բարձրագույն՝ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը [1]։

Երկրորդ ոսկե մեդալը Հայաստանին բերեց 98կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]