Վլադիմիր Ենգիբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Ենգիբարյանի պատկերով փոստային նամականիշ (Հայաստան, 2010)

Վլադիմիր Ենգիբարյան (ապրիլի 24, 1932 - փետրվարի 1, 2013), հայ նշանավոր բռնցքամարտիկ, Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն (բռնցքամարտ, մինչև 63,5 կգ քաշային կարգ), Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։

Ծնվել է Երևանում։ 1959 թվականին հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թվականը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ։ Մահացել է Լոս Անջելեսում։