Կատեգորիա:Հայ օլիմպիական չեմպիոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում Հայաստանը տվել է խաղերի 14 հաղթող՝ ոսկե մեդալակիր:

Նրանցից միայն երկուսն են չեմպիոն դարձել, երբ Հայաստանը խաղերին մասնակցել է որպես անկախ պետություն:

Ճիշտ է, 1992-ին Հայաստանը տվել է միանգամից երեք Օլիմպիական չեմպիոն, սակայն այդ տարի Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ ընդհանուր հավաքականի կազմում:

Մյուս 9 Օլիմպիական չեմպիոններին Հայաստանը տվել է խորհրդային տարիներին, երբ Խորհրդային Հայաստանի մարզիկները հանդես էին գալիս ԽՍՀՄ հավաքականի կազմում:

Ահա բոլոր 14 Օլիմպիական չեմպիոնները.

Հրանտ Շահինյան (1923-1996), Սպորտային մարմնամարզություն

Հելսինկի 1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Ալբերտ Ազարյան (1929), Սպորտային մարմնամարզություն

Մելբուռն 1956թ., Հռոմ 1960թ., 16-րդ և 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Վլադիմիր Ենգիբարյան (1932), Բռնցքամարտ

Մելբուռն 1956թ., 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Իգոր Նովիկով (1929-2007)Ժամանակակից հնգամարտ

Մ, ելբուռն 1956թ., Տոկիո 1964, 16-րդ եւ 18-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Ֆաինա Մելնիկ (1945), Աթլետիկա սկավառականետում

Մյունխեն 1972թ., 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Յուրի Վարդանյան (1956), Ծանրամարտ

Մոսկվա 1980թ. 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Էդուարդ Ազարյան (1958), Սպորտային մարմնամարզություն

Մոսկվա 1980թ., 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Հոկսեն Միրզոյան (1961), Ծանրամարտ

Սեուլ 1988թ., 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Լևոն Ջուլֆալակյան (1964), Հունահռոմեական ըմբշամարտ

Սեուլ 1988թ., 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Իսրայել Միլիտոսյան (1968), Ծանրամարտ

Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Մնացական Իսկանդարյան (1967), Հունահռոմեական ըմբշամարտ

Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Հրաչյա Պետիկյան (1960), Հրաձգություն

Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Արմեն Նազարյան (1974), Հունահռոմեական ըմբշամարտ

Ատլանտա 1996թ., 26-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Արթուր Ալեքսանյան (1991), Հունահռոմեական ըմբշամարտ

Ռիո դե Ժանեյրո 2016թ., 31-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն

Թարմացում՝ Հրայր Ավագյան