Վարդան Միլիտոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Միլիտոսյան
Ծնվել էհունիսի 13, 1950(1950-06-13)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 29, 2015(2015-04-29) (64 տարեկան)
Մահվան վայրԳյումրի, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ

Վարդան Իշխանի Միլիտոսյան (հունիսի 8[1], 1950, Լենինական - ապրիլի 29, 2015[2]), հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1976, 1978), աշխարհի առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր (1976, 1978), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976), հրում վարժությունում աշխարհի քառակի ռեկորդակիր։ Սպորտի վաստակավոր վարպետ (1976)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտով սկսել է զբաղվել 1964 թվականին, Հակոբ Ֆարաջյանի ղեկավարությամբ։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե մեդալակիր Մոնրեալի Օլիմպիական խաղերում, արծաթե մեդալակիր Գետիսբերգում կայացած աշխարհի առաջնությունում։ Առավել հաջող հանդես է եկել հրում վարժությունում, որում 4 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդներ։

1980 թվականին ավարտել է կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Մարզել է եղբորորդուն՝ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այլ տվյալներով` հունիսի 13-ին։
  2. «Մահացել է անվանի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]