Տիգրան Գևորգի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ծանրամարտիկի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար, այցելեք Տիգրան Մարտիրոսյան։
2011 թ., Փարիզ

Տիգրան Գևորգի Մարտիրոսյան (1988, հունիսի 9, Գյումրի), հայ ծանրամարտիկ։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)։ Հայաստանի բազմակի, Եվրոպայի կրկնակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել]

Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում 1988 թ. հունիսի 9-ին։ Հայրը ծանրամարտիկ Գևորգ Մարտիրոսյանն է, մայրը` Սեդա Յախանեջյանը։ Հայրը ծագումով Կարսից է, մայրը` Սեբաստիաից։ Ունի մեկ ավագ և մեկ կրտսեր եղբայր, նաև ավագ քույր, որը մահացել է 9 տարեկան հասակում։ Աղջկա մահվանից մեկ տարի անց քրոջ ծննդյան օրը նույն ժամին ծնվել է Տիգրանը (1988, հունիսի 9, ժամը 8։20)[1]։

Տիգրանի հայրն իր երկու առաջնեկների համար մեկական խնձորենի էր տնկել։ Աղջկա անժամանակ մահվանից հետո նրա անվան ծառը չորացել էր։ Սակայն մեկ տարի անց, երբ ծնվեց Տիգրանը, ծառը կարծես հրաշքով ծաղկեց[1]։

Տիգրանի մեծ եղբայր Հայկը դարձել է պրոֆեսիոնալ ծանրամարտիկ, սակայն հոր մահվանից հետո ընտանեկան խնդիրների պատճառով թողել է սպորտը։ Տիգրանը ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ 13 տարեկանում նա արդեն ծանրամարտի Հայաստանի չեմպիոն էր[1]։

Կարիերա[խմբագրել]

Հոր մահվանից հետո Տիգրանը սկսել է մարզվել Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։

2003 թ. դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, հաջորդ երկու տարիներին` չեմպիոն։ Նրան է պատկանում նաև աշխարհի երիիտասարդական առաջնության երկու ռեկորդ 69 կգ քաշային կարգում (պոկում՝ 156 կգ, երկամարտ՝ 346 կգ)։

Մարտիրոսյանը 2007 թ. Ստրասբուրգում երկամարտի 331 կգ արդյունքով դարձել է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն։ Հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ երկամարտի 346 կգ արդյունքով։

Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել 2008 թ. ամառային օլիմպիական խաղերում (պոկելով 153 կգ, հրելով 185 կգ)։ Քսան տարեկանում Մարտիրոսյանը դարձել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում Օլիմպիական խաղերի ամենաերիտասարդ մեդալակիրը։

2009 թ. Տիգրան Մարտիրոյանը փոխեց իր քաշային կարգը (69-ից` 77 կգ)։

2009 թ. ծանրամարտի աշխարհի առաջնությանը Տիգրանը երկամարտի 370 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը` զիջելով միայն չինացի Լյու Քսիայուին, որը թարմացրեց աշխարհի երեք ռեկորդներից երկուսը։

2010 թ. նա համոզիչ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում։ Շաբաթներ անց մայիսի 23-ին սրտի անբավարարությունից մահացավ Մարտիրոյանի մարզիչ Աշոտ Մխիթարյանը։ Այդ տարի Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը Մարտիրոսյանը, առաջ անցնելով չինացի Լյու Քսիայուից, դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։ Մարտիրոսյանն իր հաղթանակը նվիրեց Աշոտ Մխիթարյանի հիշատակին[2]։ Այդ տարի Տիգրանը դարձավ Հայաստանի տարվա լավագույն մարզիկ[3][4][5]։

Հաջորդ տարի Փարիզում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությանը ուսի վնասվածքի պատճառով նա չկարողացավ պահպանել չեմպիոնական տիտղոսը` գրավելով չորրորդ տեղը։

2012 թ. ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում նա ոսկու ամենամեծ հավակնորդն էր։ Սակայն մեջքի վնասվածքի պատճառով խաղերից մի քանի օր առաջ հրաժարվեց մասնակցությունից։

Երկարատև ընդմիջումից հետո Տիգրանը 2014 թ. Թել Ավիվում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 342 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]