Արկադի Անդրեասյան
Արկադի Անդրեասյան (1947, օգոստոսի 11, Բաքու), Հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան), մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ։
Արկադի Անդրեասյանը բարձրակարգ տեխնիկայի տեր, տակտիկական ճկուն մտածողությամբ և նուրբ դիտողականությամբ ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ, խաղի հմուտ կազմակերպիչ, դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։
Կարիերան [խմբագրել]
1969-78թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագուն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972), 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։
1972-75թթ. ԽՍՀՄ գլխավոր հավաքականի անդամ, մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ։
1969-72թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։
ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության լավագույն ռմբարկու (8 գոլ)։
Մրցելույթներն ավարտելով` որպես գլխավոր մարզիչ աշխատել է Աբովյանի «Կոտայքում» (1979-81), Երևանի «Արարատում» (1982-83 և 1986-89, թիմի լավագույն արդյունքը` 5-րդ տեղ), Հոկտեմբերյանի «Սպարտակում» (1984-85) և ՀՀ առաջնության մասնակից Էջմիածնի «Զվարթնոցում» (1992-93)։ Աշխատել է նաև Լիբանանում, այնուհետև գլխավորել է Երևանի «Արարատը» (1996-2003)[1], «Միկան»։
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (2005) Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ, էջ 8։