Արմեն Մկրտչյան (ըմբիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մկրտչյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայաստան Հայ
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 6, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր՝Արարատի մարզ գ․ Փոքր Վեդի
153 սմ
Քաշ՝52 կգ

Արմեն Մկրտչյան (հոկտեմբերի 6, 1973(1973-10-06), Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, Փոքր Վեդի), ազատ ոճի հայ ըմբիշ, մինչև 48 կգ քաշային կարգում Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի 1994 թվականի չեմպիոն, 1995 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Ատլանտայի 1996 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1991)։ Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մկրտչյանը ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 6-ին Արարատի շրջանի ՀՍՍՀ (այժմ Արարատի մարզ, ՀՀ) Փոքր Վեդի գյուղում, գյուղացու ընտանիքում։ Նրա հայրը՝ Յարցիկ Մկրտչյանը, որը սիրահարված էր սպորտին և չկարողացավ իր երազանքը կատարել, քանի որ հոր մահից հետո չկարողացավ մորը մենակ թողնել, քանզի ապրուստի միջոց էր պետք և անցավ աշխատանքի։ Հայրը իր սպորտային երազանքը կապեց ավագ որդու՝ Արմենի հետ։

1980-1981 թվականներին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարան։ Մասնակցել է գյուղի մշակույթի տան Փողային արվեստի (նվագել է շեփոր) և Ժողգործիքների (շվի) խմբակներին։ 5-6-րդ դասարաններում մասնակցել է գյուղի մշակույթի տան Երվանդ Կիրակոսյանի Ազատ ոճի ըմբշամարտի խմբակին։

Արդեն 7-րդ դասարանից տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել սպորտի մասնագիտացված՝ Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանում։ Այն ավարտել է 1991-1992 ուստարում։ 2 տարի ծառայել է Հայկական բանակում։ 1991-1992 թվականին ընդունվել է Երևանի Ֆիզկուլտուրայի ինստիտուտի մենամարտ (ազատ ըմբշամարտ) ֆակուլտետը։ Զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով սկզբում Ռազմիկ Կարապետյանի, իսկ 1992 թվականից Յուրի Բաբայանի և Հրանտ Ենոքյանի ղեկավարությամբ։ 1980 և 1990 թվականներին արտասահմանում ընդգրկվել է ՍՍՍՀ պատանեկան հավաքականի կազմի մեջ, 1990 թվականին եղել է մինչև 18 տարեկան տարիքի կատեգորիայում աշխարհի չեմպիոն։

ՍՍՍՀ փլուզումից հետո միջազգային մրցումներում ներկայացրել է Հայաստանը։ Իր սպորտային կարիերայի ամենամեծ հաջողություններին հասել է 1990-ական թվականների կեսերին։ 1994 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, 1995 թվականին՝ աշխարհի չեմպիոնատի բրոնզե մրցանակակիր։ Ատլանտայի Օլիմպիական խաղերին հասել է մինչև եզրափակիչ փուլ, որտեղ համառ պայքարում կորցրել է մեկ միավոր գործող օլիմպիական չեմպիոն Կիմ Իլ Յոնուն ԿԺԴՀ-ից։ 1997 թվականին անցավ ավելի քաշային կատեգորիայի, եղել է 2001 թվականի Եվրոպայի չեմպիոնատի մրցանակակիր, որից հետո ավարտվեց միջազգային սպորտային կարիերան։ Հետագայում հանդես եկավ «ASV Bauknecht Schorndorf» և «RWG Mömbris-Königshofen» Գերմաիայի Բունդեսլագի ըմբշամարտի ակումբներում[1]։ 2009 թվականից հանդիսանում է ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ «TV Eintracht 1909» ակումբում[2].

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-2007 թվականներին Արմեն Մկրտչյանը Գերմանիայում վարել է ակտիվ մարզական կյանք։

01.07.2017 01.07.2017 թվականին Արմեն Մկրտչյանը նորից Գերմանիայում է և ստրագրում է պայմանագիր մարզիչի աշխատանքի համար։

Բելգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից մինչև 2016 աշխատել է Բելգիայի «Aachen walhein» ակումբում որպես մարզիչ։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարին օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը ՀԱՕԿ նախագահի հրավերով վերադարձել է Հայաստան։ 2017 թվականի հունվարի 26-ին Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արմեն Մկրտչյանը նշանակվեց Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ[3]։

Ծաղկաձորում Հայաստանի ըմբշամարտի հավաքականը փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը անցկացրեց ուսումնամարզական հավաք:Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքից հետո մարտի 8-ին Հայաստանի ըմբշամարտի հավաքականը մեկնեց Թուրքիա մասնակցելու Յաշար Դոգուի անունը կրող 45-րդ միջազգային մրցաշարին:Մինչ մեկնելը ըմբշամարտի հավաքականի մարզիչը վկայում է.

Փորձում եմ հավաքն անցկացնել իմ ծրագրով։ Տղաները տեսնում են նոր վարժություններ եւ ինձ ասում են դրանց արդյունավետության մասին։ Կմասնակցենք Թուրքիայի մրցաշարին։ Դրանից հետո, նախքան Եվրոպայի առաջնությունը հավաք կունենանք Վլադիկավկազում, ապա Երեւանում։

2017 թվականի մարտի 10-ից 12-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Թուրքիայում կայացած Յաշար Դոգուի մրցաշարում նվաճել է մեկ բրոնզե (61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյան) և մեկ արծաթե ( 65 կգ քաշային Նարեկ Սիրունյան) մեդալ։

2017 թվականի մայիսի 2-6-ը Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն։ Ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար առաջին Եվրոպայի առաջնությունն էր։ Հայաստանը ներկայացրել էր 8 ազատ ոճի ըմբիշներ՝ ՀՀ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Բրոնզե մեդալներ նվաճեցին ազատ ոճի ըմբիշներ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը (անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան) և 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Սերոբյան)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) Статистика выступлений за клубы Бундеслиги(գերմ.)(չաշխատող հղում)
  2. [«Профиль на сайте клуба «TV Eintracht 1909»(գերմ.)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին. Профиль на сайте клуба «TV Eintracht 1909»(գերմ.)]
  3. ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» 27.01.2017
  4. ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ 14.03.2017 20:15 Իրավունք թերթ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]