Ադիգեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ադիգեա — հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կազմում։ Գտնվում է Կուբան և Լաբան գետերի ձախափնյակում։ Տարածքի մեծ մասը գրավում են Մեծ Կովկասի նախալեռներն ու լեռները (բարձրությունը մինչև 3238 մ, Չուգուշ լեռը)։ Տարածքը` 7,6 հազար կմ քառակուսի։ Կենտրոնը` Մայկոպ։

Անվանում ստացել է ադիգե ժողովրդի (ինքնանվանումը` ադըղե) անունից։ Կազմավորվել է 1922-ի հուլիսի 27-ին Չերքեզական (Ադիգեական) ԻՄ անունով։ 1922-ի օգոստոսի 24-ին վերանվանվել է Ադիգեական (Չերքեզական) ԻՄ, իսկ 1928-ի օգոստոսի 13-ին` Ադիգեական ԻՄ։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 10. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով