Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է։ Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Այն կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը (լուսանկարում) ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
- հունիսի 6-ին, ժամը 23։14-ին պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազալցակայանում։
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
- մայիսի 28-ին Վրաստանում, չնայած զանգվածային բողոքի ցույցերին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենք է ընդունվել։
- մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
Վերջերս մահացածներ՝ Լալա Մնացականյան • Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե • Վան Սողոմոնյան • Արթուր Չիլինգարով • Էդուարդ Վարդանյան
Գիտե՞ք, որ․․․
- ․․․կոշիկներ նետելը (լուսանկարում) տարբեր մշակույթներում տարբեր նշանակություն կարող է ունենալ՝ կոռուպցիայի դեմ պայքարից մինչև բնակավայրը չլքելու նշան։
- ․․․«Ֆուտբոլային սերը» (լուսանկարում) ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության առաջին գնդակն է, որը համալրված է իներցիալ չափիչ սարքով:
- ...ԱՄՆ-ի հյուսիսում մշտապես «փառք են տալիս» Ռուսաստանին։
- ...միևնույն ձայնագրության մեջ հնչող ձայնը տարբեր մարդիկ կարող են ընկալել տարբեր կերպ՝ մի մասը լսում է կնոջ ձայն, որն ասում է մի բան, մյուս մասը՝ մեկ այլ բան ասող տղամարդու ձայն։
- ...եվրոպական այս երկրում կազմակերպվում է հրշեջների ամենամյա պարահանդես, որի ընթացքում կարելի է դիտել նույնիսկ նրանց կատարմամբ մերկապար։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
310 988 հոդված |
501 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիպեդիան հանուն կանանց
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1894 թ. – բացվեց Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։
- 1905 թ. – Ալբերտ Այնշտայնը հրապարակեց Հարաբերականության հատուկ տեսությունը։
- 1908 թ. – ընկավ հայտնի Տունգուսյան երկնաքարը։
- 1922 թ. – ծնվել է Ժակ Իխմալյանը, հայ նկարիչ, լրագրող (մահ. 1978 թ.)։
- 1944 թ. – մահացել է Համբարձում Խաչանյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան (ծն. 1894 թ.)։
- 1954 թ. – ծնվել է Սերժ Սարգսյանը, Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ։
- 1960 թ. – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Բելգիայից։
- 1966 թ. – ծնվել է Մայք Թայսոնը, ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ։
- 1972 թ. – առաջին անգամ կիրառվեց կոորդինացիոն վայրկյանը։
Օրվա պատկեր