Ժակ Իխմալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժակ Իխմալյան
Ծնվել էհունիսի 30, 1922(1922-06-30)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 1, 1978(1978-04-01) (55 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտություննկարիչ, լրագրող և արվեստների գործիչ

Ժակ Իխմալյան (հունիսի 30, 1922(1922-06-30), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 1, 1978(1978-04-01), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ նկարիչ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է մասնագիտական կրթություն։ 1929 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում։ 1936 թվականին նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ։

1939 թվականին մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել թուրքական կոմունիստական կուսակցության անդամ։ 1942 թվականին ընդունվել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետ։ Չորսամյա դասընթացը ավարտել է երկու տարում։ 1944 թվականին համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել։

1949 թվականին արտագաղթել է Սիրիա, ապրել Լիվանում, Բեյրութում: 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում։ 1959 թվականին տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1961 թվականին Մոսկվա տեղափոխվելով՝ որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում։ 1963 թվականին թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում։

Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից։ Զբաղվել է կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ։ Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1968, 1969, 1973, 1974 թվականներին, վերջինս՝ Վիլնյուսում։ Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը։ Լավագույն գործերից են Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Պետեֆիի և այլ դիմանկարներ[1]: 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[2][3]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 անհատական ցուցահանդես արվեստի աշխատողների կենտրոնական տանը, Մոսկվա
  • 1971 Վիլնյուս
  • 1972 Մոսկվայի Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ինստիտուտի մշակույթի տուն
  • 1973 Ցուցահանդես Մոսկվայի կոմունալ տնտեսության ակադեմիայում
  • 1975 Շտենբերգի անվան աստղագիտության պետական ինստիտուտ
  • 1978 Անհատական ցուցահանդես Տարտուում
  • 2013 Ստամբուլ[4]
  • 2013 Մոսկվա, 2 անհատական (հետմահու) ցուցահանդես "Les Oreades"-ում[5][6][7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]