Jump to content

Ֆեդերիկո Ցուկարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդերիկո Ցուկարի
իտալ.՝ Federico Zuccari
իտալ.՝ Federico Zuccaro
Ծնվել է1539[1][2][3][…] կամ 1541[4]
ԾննդավայրՍանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ
Վախճանվել էհուլիսի 20, 1609(1609-07-20)[5][2][6][…]
Մահվան վայրԱնկոնա, Անկոնա, Մարկե, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, արվեստի տեսաբան, դիզայներ, վիզուալ արտիստ և արվեստագետ
ՈճՎերածնունդ և մաներիզմ[7]
Ժանրդիմապատկեր[7]
Թեմաներգեղանկարչություն, ճարտարապետություն և արվեստ[8]
ՈւսուցիչԹադեո Ցուկարո[7] և Ջորջո Վազարի[7]
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[9] և Գեղարվեստի ակադեմիա
ՀայրOttaviano Zuccaro?
 Federico Zuccaro Վիքիպահեստում

Ֆեդերիկո Ցուկարի[10], Ցուկարո, Ձուկարի, Ձուկարո (իտալ.՝ Federico Zuccari, 1539[1][2][3][…] կամ 1541[4], Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ - հուլիսի 20, 1609(1609-07-20)[5][2][6][…], Անկոնա, Անկոնա, Մարկե, Պապական մարզ), մաներիզմի դարաշրջանի իտալացի նկարիչ և արվեստի տեսաբան։

Կյանք և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկոն նկարիչ Թադեո Ցուկարոյի կրտսեր եղբայրն էր, աշակերտը և օգնականը․ նա Թադեոյին օգնել է կատարել Վատիկանի համար պատվերները, մասնավորապես՝ Բելվեդերի սյունասրահի նկարները, Կապրարոլայում Ֆարնեզի Վիլլայի և Մասիմոյի Սանտա Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցու կապելլայի որմնանկարները։ Եղբոր հետ աշխատել է Օրսինի և Ֆարնեզե տոհմերի, այդ թվում՝ Պողոս 3-րդ Ֆարնեզե Պապի պապի պատվերների վրա։

1561-1565 թվականներին ապրել և աշխատել է Վենետոյում և Ֆլորենցիայում։ Ֆեդերիկոյին Ֆլորենցիա է հրավիրել Տոսկանայի Գերագույն դուքս Կոզիմո I Մեդիչին, որպեսզի ավարտին հասցնի Ջորջո Վազարիի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի գմբեթի նկարը։ Ավելի ուշ Գրիգորի XIII պապի պատվերով նկարել է Վատիկանի Պաոլինի գմբեթը։ Եղել է Ֆրանսիայում, աշխատել է Նիդեռլանդներում, Ամստերդամում և Անտվերպենում։ 1574 թվականին, վրեժխնդրության սպառնալիքի պատճառով վախենալով իր կյանքի համար, Ցուկարոն Իտալիայից փախել է Լոնդոն։ Հետագա վեց տարվա ընթացքում նկարիչն ապրել է Անգլիայում, թագավորական բակում ծառայել է որպես դիմանկարիչ։ Այս ժամանակաշրջանի նրա ամենահայտնի աշխատանքները Եղիսաբեթ I և Մարի Ստյուարտ թագուհիների դիմանկարներն են։

1580 թվականին Ցուկարոն տեղափոխվել է Վենետիկ, որտեղ Դոժերի պալատի համար նկարել է «Բարբարոսների նվաստացում» կտավը։ Միևնույն ժամանակ, Գրիգորի XIII պապը պնդել է, որ նկարիչը վերադառնա Հռոմ, որտեղ պետք է ավարտեր Պաոլինի գմբեթի նկարը, ինչը Ցուկարոն կատարել է։ 1586 թվականին Ցուկարոն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգից հրավեր է ստացել և ժամանել Մադրիդ։ Այստեղ նա մասնակցել է Էլ Էսկորիալի զարդարմանը (նկարել է որմնանկարներ և ալտարական նկարներ)։

Վերադառնալով Հռոմ՝ Ֆրեդրիկո Ցուկարոն 1593 թվականին հիմնադրել է Սուրբ Ղուկասի ակադեմիան, 1598 թվականին ընտրվել է դրա առաջին նախագահ։ Ցուկարոն դարձել է Կարավաջոյի Սուրբ Ղուկասի ակադեմիա ընդունվելու գլխավոր հակառակորդը՝ չնայած Օրացիո Ջենտիլեսկիի և Պրոսպերո Օրսիի տված հանձնարարականներին։ Ցուկարոն համոզված էր, որ Կարավաջոյի գեղանկարչության էֆեկտները միայն արտասովոր բնավորության արդյունք էին, իսկ նրա կտավների հաջողությանը պարտական է միայն իր «նորության երանգով»՝ կյանքի օրոք չճանաչված մեծ նկարչի, որին բարձր են գնահատել հարուստ հովանավորները։ Որպես մաներիստ՝ Ցուկարոն պարադոքսալ կերպով դավանել է ակադեմիզմ, ռաֆայելյան ոճի հեշտությանն ու պարզությանը վերադառնալու ձգտում։

Ֆեդերիկո Ցուկարոն իր ժամանակի կրթված մարդկանցից մեկն էր։ Նա լավ գիտեր անտիկ փիլիսոփայությունը, փորձառու էր եկեղեցական սխոլաստիկայում։ Կարդացել է Արիստոտելի աշխատությունները լատիներենով և հունարենով։ Իր նշանաբանը՝ Pictura quasi scriptura (լատ․ Գեղանկարչությունը նման է բանասիրությանը) նա փոխառել է Ալքուինից՝ միաժամանակ ընդգծելով ստեղծագործական երևակայության, նկարչի ինքնադրսևորման ազատության արժեքները, աշխարհի սուբյեկտիվ տեսլականի իր իրավունքը։ Դա հակասում էր ակադեմիզմի սկզբունքներին, որոնք Ցուկարոն դավանում էր վաղ տարիներին։ Ըստ Ֆ. Ցուկարոյի՝ գեղարվեստական ոգեշնչումը և երևակայությունը աստվածային պարգևներ են, որոնք թույլ են տալիս վարպետին ստեղծագործել։ Այդպիսի ստեղծագործության գործընթացը նման է բնության ուժերի ստեղծմանը։ Եվ քանի որ նկարիչն ի վիճակի է ստեղծել երբեմն զարմանալի, սքանչելի ստեղծագործություններ, այդպիսով հակասության մեջ է մտնում բուն բնության հետ։

1604 թվականին Պավիայում լույս է տեսել Ցուկարոյի «Նկարների, գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ակադեմիայի ծագումն ու զարգացումը Հռոմում» գիրքը։ 1605 թվականին նա Մանթուայում հրատարակել է «Նամակ տերերին և նկարչության, գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության սենյոր-սիրահարներին՝ գրված Ասպետ Ֆեդերիկո Ցուկարոյի կողմից՝ անխոհեմ ակադեմիայում նկարչության մասին լացով»։ 1607 թվականին Ցուկարոն հրատարակել է «Գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների գաղափարը» ("l' Idea de 'pittori, scultori ed architetti") երկհատոր տրակտատը, որը Սուրբ Ղուկասի ակադեմիայում դարձել է արվեստի դասավանդման գեղարվեստա-տեսական հիմքը։ Տրակտատն ուղղված էր Կարաչի եղբայրների բոլոնյան դպրոցի և կարավաջիստների նատուրալիզմի դեմ։ Ցուկարոն տրակտատում հիմնավորել է «ներքին ձև» կամ «ներքին նկար» հասկացությունը, որն առաջանում է նկարչի երևակայության մեջ ոչ թե բնության տպավորությունների ազդեցության տակ, այլ խորհրդավոր ձևով՝ հոգեվիճակից։ Այդ ընկալումը տարբերվում էր վաղ Վերածննդի շրջանի մոտեցումներից, օրինակ՝ Լեոնարդո դա Վինչիի գրություններում։ Իր մաներիստական թեզը հիմնավորելու համար Ցուկարոն հորինել է ֆանտաստիկ էթիմոլոգիա՝ «Disegno-segno di Diio in noi» (Նկար՝ «Աստծո նշանը մեր մեջ»)[11]։

1605-1607 թվականներին նկարիչն աշխատել է Թուրինում՝ Սավոյայի տիրակալ Կարլ Էմանուիլ I-ի համար։ Մահվանից առաջ ստացել է ասպետի կոչում։ Անկոնում Ֆեդերիկոն ծանր հիվանդացել է։ Նա հասցրել է իր վերջին ցանկությունները թելադրել նոտարի ներկայությամբ։ Մահացել է 1609 թվականի հուլիսի 20-ին և հանդիսավոր կերպով թաղվել է ավգուստինյան վանականների կողմից Անկոնայի վանքում՝ Անկոնիայի իր վաճառական ընկերոջ՝ Մարկո Յովիտի ընտանեկան դամբարանում։

  • L’Idea de’scultori, pittori e architetti. Turin 1607.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Federico Zuccaro
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Early Modern Letters Online
  4. 4,0 4,1 https://www.museabrugge.be/collection/work/id/0000_GRO1737_II
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.npg.org.uk/collections/search/person/mp52074/federico-zuccaro?role=art
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. http://www.accademiasanluca.eu/it/accademici/id/120/
  10. Цуккаро // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  11. Власов, Виктор Георгиевич|Власов В. Г.. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 3. — Словарь имен, 1997. — С. 491

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Acidini Luchinat, Christina: Taddeo e Federico Zuccari, fratelli pittori del cinquecento. Mailand 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ցուկարի» հոդվածին։