Թադեո Ցուկարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թադեո Ցուկարո
իտալ.՝ Taddeo Zuccari
152 le vite, taddeo zuccari.jpg
Ծնվել էսեպտեմբերի 1, 1529[1]
ԾննդավայրՍանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիա
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1566 (37 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա[2]
Մասնագիտություննկարիչ և նկարիչ
Ոճմաներիզմ
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչDaniele de' Porri?
ԱշակերտներՖեդերիկո Ցուկկարո[3]
ՀայրOttaviano Zuccari?
Taddeo Zuccari Վիքիպահեստում

Թադեո Ցուկարի[4], Ցուկարո, Ձուկարի, Ձուկարո (իտալ.՝ Taddeo Zuccari, սեպտեմբերի 1, 1529[1], Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Իտալիա - սեպտեմբերի 2, 1566, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, իտալական մաներիզմի դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկը։ Ֆեդերիկո Ցուկարոյի ավագ եղբայրը։ 

Կեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկար Ֆարնեզե վիլլայում, որտեղ պատկերված է 1540 թվականին կայսր Կառլոս V-ի, թագավոր Ֆրանցիսկ I-ի և կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեի մուտքը Փարիզ

Ծնվել է 1529 թվականին Սանտ Անջելո Վադոյում, անհայտ նկարիչ Օտտավիանո Ցուկկարոյի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Ֆեդերիկոն, ծնվել է մոտ 1540 թվականին, նույնպես եղել է նկարիչ և ճարտարապետ։ 14 տարեկան հասակում գնացել է Հռոմ՝ ուսումնասիրելու նկարչություն։ Սկսած 17 տարեկանից սկսել է աշխատել որպես ենթավարպետ Անտոնիո Ալեգրի Կոռեջոյի մոտ Պարմայում։

1548 թվականին վերադարձել է Հռոմ և սկսել է ինքնուրույն աշխատել։ Աշխատել է հիմնականում Իտալիայում։ Նկարել հարուստ հովանավորների համար։ Աշխատել Պրոսպերո Ֆոնտանայի հետ միասին Հռոմի Հուլիոս III պապի վիլլայի ձևավորման վրա։ Հայտնի են նրա որմնանկարները Վիտերբոյի մոտ գտնվող Ֆառնեզե վիլլայում։ Ցուկկարոյի պատկերազարդերը հանդիպում են ավելի քիչ, քան նրա դեկորատիվ որմնանկարները։

Մահացել է 37 տարեկան հասակում Հռոմում, թաղված է Պանթեոնում, գերեզմանը գտնվում է Ռաֆայելի գերեզմանի կողքին[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որմնանկարներ Կապրարոլի Ֆարնեզեի առանձնատանը,
  • Նկար «Քրիստոսը դագաղի մեջ»
  • Նկար «Հովիվների երկրպագությունը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=34937
  3. https://www.npg.org.uk/collections/search/person/mp52074/federico-zuccaro?role=art
  4. Цуккаро // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainMiddleton John Henry (1911)։ «Zuccaro»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica 28 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 1047 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]