ՖԻՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՖԻՖԱ
Изображение логотипа
Տեսակmetaorganization?, ֆուտբոլային ֆեդերացիա, Սպորտային միջազգային ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր Շվեյցարիա
ՀապավումFIFA, فيفا, ФИФА, 国际足联 և FIFA
ԿարգախոսFor the Game. For the World.[1]
Հիմնադրվածմայիսի 21, 1904
Գլխադասային գրասենյակՑյուրիխ, Շվեյցարիա[2]
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն
Գլխավոր քարտուղարՋաննի Ինֆանտինո
Պարգևներ
Կայքfifa.com(անգլ.)

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա կամ ՖԻՖԱ, (ֆրանսերեն Fédération Internationale de Football Association) կամ կրճատ (FIFA) միջազգային սպորտի ղեկավարման մարմին, որը կառավարում է ֆուտբոլը, ֆուտզալը և լողափնյա ֆուտբոլը։ ՖԻՖԱ-ն կազմակերպում է ֆուտբոլի գլխավոր միջազգային մրցումները, այդ թվում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1930 թվականից և Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 1991 թվականից։

ՖԻՖԱ-ն հիմնադրվել է 1904 թվականին Բելգիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիաների կողմից։ Գլխամասը գտնվում է Ցյուրիխում։ Ներկայումս ՖԻՖԱ-ի անդամ են 211 ասոցիացիա։ Անդամ երկները պարտավոր են նաև լինել վեց տարածքային կոնֆեդերացիաների անդամ, որոնք ներկայացնում են Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ծովի, Օկեանիան և Հարավային Ամերիկան։

ՖԻՖԱ-ին չի վերահսկում ֆուտբոլի կանոնները (այն իրականացնում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը), այն կազմակերպում է մրցույթները և վերահսկում է նրանց անցկացումը, որից ստանում է հասույթ նրանց հովանավորների կողմից։ 2013 թվականին ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթը` 72 միլիոն և ունի 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար պահուստներ[4]։

Շատ լրագրողական նյութերում ՖԻՖԱ-ի գործունեությունը կապել են կոռուպցիայի հետ, երբ ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլատերը կազմակերպեց 2018 և 2022 թվականների Աշխարհի գավաթների վայրի ընտրությունները։ Այս բացահայտումներից հետո 2015 թվականին ՖԻՖԱ-ի ղեկավարությունից ինը և հինգ այլ պաշտոնյա ձերբակալվեցին ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի կողմից կոռուպցիայի մեղադրանքով[5][6][7]։

ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հանդիպումների աճը 20-րդ դարի սկզբին ֆուտբոլային եզակի կառավարող մարմնի պահանջ առաջացրեց։ ՖԻՖԱ-ն հիմնադրվեց Փարիզում 1904 թվականի մայիսի 21-ին[8]։ Ֆրանսիական անվանումը օգտագործվում է նաև ոչ ֆրանսախոս երկրներում։ ՖԻՖԱ-ի հիմնադիր անդամներն էին Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Իսպանիան (ներկայացնում էր Ռեալ Մադրիդը, քանի որ ֆեդերացիան հիմնադրվել է 1913 թվականին), Շվեդիան և Շվեյցարիան։ Նաև նույն օրը Գերմանիայի ֆեդերացիան հայտարարեց իր պատրաստակամության մասին հեռագրի միջոցով[9]։

ՖԻՖԱ-ի առաջին նախագահն է եղել Ռոբեր Գերենը։ Գերենին 1906 թվականին փոխարինեց Դենիել Վուլֆոլը Անգլիայից, ով Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի անդամ էր։ ՖԻՖԱ կազմակերպած առաջին մրցույթը 1908 թվականի օլիմպիական խաղերն էին Լոնդոնում, որն ավելի հաջող էր քան դրան նախորդած մրցությունները։

ՖԻՖԱ-ի անդամակցությունը ընդարձակվեց Եվրոպայից դուրս և կազմակերպությանը միացան Հարավաֆրիկյան հանրապետությունը 1909 թվականին, Արգենտինան 1912 թվականին, Կանադան և Չիլին 1913 թվականին և Միացյալ Նահանգները 1914 թվականին[10]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատ ֆուտբոլիստներ ուղարկվեցին պատերազմ և միջազգային հանդիպումները մի քանի անգամ քչացան, ինչի պատճառով կազմակերպության գոյությունը հարցականի տակ էր։ Հետպատերազմական շրջանում, Վուլֆոլի մահից հետո կազմակերպությունը գլխավորեց Կառլ Հիրշմանը։ Գոյության հարցը լուծվեց, սակայն Տնային ազգերի (Միացյալ Թագավորության) դուրս գալը մեծ հարված հասցրեց կազմակերպության։ Նրանք չէին ցանկանում ընդգրկվել իրենց թշնամի երկրների հետ նույն կազմակերպությունում։ Ավելի ուշ Տնային ազգերը վերականգնեցին իրենց անդամակցությունը։

ՖԻՖԱ-ի հավաքածուն ցուցադրված է Ֆուտբոլի ազգային թանգարանում, որը գտնվում է Անգլիայի Մանչեստր քաղաքում[11]։ Ֆուտբալի առաջին առաջնությունը տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թվականին[11]։

Նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻՖԱ-ի կապված 6 կոնֆեդերացիաները հետևյալն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20070821192507/http://www.fifa.com/aboutfifa/federation/releases/newsid=529894.html
  2. Frequently asked questions – FIFA.com
  3. https://netzwerkrecherche.org/stipendien-preise/verschlossene-auster/verschlossene-auster-2012-fuer-die-fifa/
  4. «FIFA Financial Report 2013». FIFA. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  5. «FIFA officials arrested on corruption charges; Sepp Blatter isn't among them». 2015 թ․ մայիսի 27.
  6. «Nine FIFA Officials and Five Corporate Executives Indicted for Racketeering Conspiracy and Corruption». U.S. DOJ Office of Public Affairs. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  7. Mike Collett & Brian Homewood (2015 թ․ մայիսի 27). «World soccer rocked as top officials held in U.S., Swiss graft cases». Ռոյթերս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  8. Classic Football History of FIFA – Foundation, https://www.fifa.com/classicfootball/history/fifa/foundation.html Արխիվացված 2015-03-28 Wayback Machine
  9. «Fédération Internationale de Football Association». Filmcircle.com. 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
  10. FIFA (2009 թ․ սեպտեմբերի 10). «FIFA's 208 Member Associations» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. 11,0 11,1 Council, Manchester City. «About the National Football Museum | The National Football Museum at Urbis | Manchester City Council». www.manchester.gov.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.