Վլադիմիր Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Դարբինյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1931(1931-04-10)
ԾննդավայրԱչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 17, 2015(2015-03-17) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1954)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վլադիմիր Սարգսի Դարբինյան (ապրիլի 10, 1931(1931-04-10), Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 17, 2015(2015-03-17), Երևան, Հայաստան), ՀԽՍՀ և ՀՀ պետական, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1976-ին՝ իրավաբանական ֆակուլտետը։
  • 1954-1957 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար։
  • 1957-1963 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի երկրորդ, առաջին քարտուղար։
  • 1969-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ ներքին գործերի նախարար։
  • 1975-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 1991-1994 թվականներին եղել է ՀՀ իրավաբանների միության նախագահը։
  • 1998 թվականին եղել է Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրենը։
  • 1999 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Սարդարապատի հուշահամալիրի գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղել է ՀԽՍՀ ԳԽ և ԽՍՀՄ ԳԽ տարբեր գումարումների պատգամավոր։
  • 1995-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ՀԿԿ խմբակցության անդամ։
  • 1999 թվականի մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության ղեկավար։ ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար։
  • 1999 թվականին ընտրվել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար և պաշտոնավարել մինչև 2003 թվականը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով (1965 թվական, 1970 թվական)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուրի է, ունի երկու երեխա։

Նախորդող
Սերգեյ Արզումանյան
ՀԽՍՀ ներքին գործերի նախարար
Վլադիմիր Դարբինյան

դեկտեմբերի 1968 թվական - սեպտեմբեր 1974 թվական
Հաջորդող
Եվգենի Պատալով
Նախորդող
Սերգեյ Բադալյան
ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար
Վլադիմիր Դարբինյան

1999 թվական - 2003 թվակլան
Հաջորդող
Ռուբեն Թովմասյան