Վիտալի Մանսկի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, վավերագրող ռեժիսոր, կինոպրոդյուսեր, ռեժիսոր և կինոօպերատոր |
Ամուսին | Natalya Manskaya?[2] |
IMDb | ID ID 0543882 |
Վիտալի Մանսկի (ուկրաիներեն՝ Віталій Всеволодович Манський, դեկտեմբերի 2, 1963[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեա-ուկրաինական ծագմամբ ռուս վավերագրող ռեժիսոր, պրոդյուսեր, «Արտդոկֆեստ» փառատոնի և ոչ խաղարկային կինոյի բնագավառում «Դափնու ճյուղ» ազգային մրցանակաբաշխության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիտալի Մանսկին ծնվել է Լվովում։ Սովորել է տեղի թիվ 52 միջնակարգ դպրոցում։ 1990 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորության ֆակուլտետը (Սերգեյ Մեդինսկու դասարան)։ Հեղինակել է «Ընտանեկան կինոքրոնիկոն» հեռուստահաղորդումը (1995-1997, Առաջին ալիք, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն, «Հինգերորդ ալիք»), «Իրական կինո» և «Киноподъём» (1996, Առաջին ալիք, 1999 - РТР)։ 1996-1998 թվականներին եղել է «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը «REN-TV»: Հիմնադրել է 1945-1991 թվականների սիրողական ընտանեկան կինոքրոնիկոնի արխիվը։
Վիտալի Մանսկին «Դափնեճյուղ» ազգային մրցանակի պրոդյուսերն է, մրցանակ, որ տրվում է ռուսաստանյան լավագույն վավերագրական ֆիլմերին։ Մանսկին Մոսկվայի վավերագրական ֆիլմերի Артдокфест ամենամյա փառատոնի նախագահն է։ Որպես անկախ պրոդյուսեր համագործակցում է ռուսաստանյան և միջազգային մի շարք կինոստուդիաների և հեռուստաալիքների հետ։ 2015 թվականից տեղափոխվել է Լատվիա[3][4]։
2014 թվականի հուլիսի 14-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Մանսկու «Գիրքը» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ընկած է հայ միջնադարյան բանաստեղծ Գիրգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմը[5][6]։
2016 թվականին Մանսկու «Արևի շողերի տակ» ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան երևանյան կինոփառատոնի երևանյան պրեմիերա ծրագրում[7][8]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Vitaly_Mansky%2C_ArmAg_%281%29.jpg/220px-Vitaly_Mansky%2C_ArmAg_%281%29.jpg)
- Բումերանգ, 1988
- Դիրք, 1990
- Լենինի մարմինը, 1991
- Հատվածներ հերթական պատերազմից, 1993
- Երանություն, 1995
- Մասնավոր քրոնիկներ. մենախոսություն, 1999
- Գորբաչով. կայսրությունից հետո, 2001
- Ելցին. ուրիշ կյանք, 2001
- Պուտին. նահանջ տարի, 2001
- Բրոդվեյ։ Սև ծով, 2002
- «Տատու»-ի անատոմիան, 2003
- Գագարինի պիոներները, 2005
- Վայրի, վայրի ծովափ, 2006
- Կուսություն, 2008
- Արևածագ/արևամուտ. Դալայ Լամա XIV 2008
- Սկիզբ, 2009
- Նիկոլինա Գոռա, վերջաբան, 2009
- Հայրենիք կամ մահ, 2011
- Խողովակ, 2013
- Գիրքը, 2014
- Արևի շողերի տակ, 2015
Հիմնական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Տարի | Փառատոն | Վայրը | Մրցանակ | |
---|---|---|---|---|---|---|
1993 | Հատվածներ հերթական պատերազմից | 1993 | Dok Leipzig | ![]() |
Լայպցիգ, Գերմանիա | «Серебряный Голубь» մրցանակ |
1996 | ||||||
Երախտիք | ||||||
1996 | Dok Leipzig | ![]() |
Լայպցիգ, Գերմանիա | ժյուրիի մրցանակ | ||
Էկումենիկ ժյուրիի մրցանակ | ||||||
Վենտսպիլսի ՄԿՓ | ![]() |
Վենտսպիլս, Լատվիա | Մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար | |||
Pärnu International Documentary and Anthropology Film Festival | ![]() |
Պյառնու, Էստոնիա | Դիպլոմ | |||
Visions du Reel | ![]() |
Նյոն, Շվեյցարիա | Լավագույն Ֆիլմ մրցանակ | |||
1997 | Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն | ![]() |
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ | «Золотой шпиль» մրցանակ | ||
1999 | ||||||
Մասնավոր քրոնիկներ. մենախոսություն | ||||||
1999 | «Кинотавр» | ![]() |
Սոչի, Ռուսաստան | Քննադատների հատուկ հիշատակում | ||
«Ուղերձ առ մարդը» ՄԿՓ | ![]() |
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան | «Արծաթե կենտավր» ժյուրիի հատուկ մրցանակ | |||
Dok Leipzig | ![]() |
Լայպցիգ, Գերմանիա | Եվրոպական կինոակումբների «Դոն Կիխոտ» մրցանակ | |||
2002 | ||||||
Սև ծով | ||||||
2002 | Visions du Reel | ![]() |
Նյոն, Շվեյցարիա | SRG SSR idée Suisse մրցանակ | ||
CineEco Seia | ![]() |
Սեյա, Պորտուգալիա | «Mencoes Honrosas» մրցանակ | |||
Festival dei Popoli Firenze | ![]() |
Ֆլորենցիա, Իտալիա | «Giampaolo Paoli» | |||
Maremma Doc Festival Pitigliano | ![]() |
Pitigliano, Իտալիա | Grand Prix of the Public | |||
2013 | ||||||
Խողովակ | ||||||
2013 | «Кинотавр» | ![]() |
Սոչի, Ռուսաստան | Լավագույն ռեժիսոր մրցանակ | ||
«Սպիտակ փիղ» մրցանակ | ||||||
2014 | Նիկա կինեմատոգրաֆիական ազգային մրցանակ | ![]() |
Ռուսաստան | Լավագույն վավերագրական ֆիլմ | ||
2013 | Կառլովի Վարի միջազգային կինոփառատոն | ![]() |
Կառլովի Վարի, Չեխիա | Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ | ||
2013 | Dok Leipzig | ![]() |
Լայպցիգ, Գերմանիա | MDR հեռուստաընկերության մրցանակ լավագույն արևմտաեվրոպական վավերագրական ֆիլմի համար | ||
2014 | ZagrebDox | ![]() |
Զագրեբ, Խորվաթիա | Movies That Matter Award | ||
2014 | Pelicam բնապահպանական ԿՓ Tulcea |
![]() |
Տուլչա, Ռումինիա | Սևծովյան մրցույթի մրցանակ | ||
2015 | ||||||
Արևի շողերի տակ | 2015 | Jihlava միջազգային կինոփառատոն | ![]() |
Իգլավա, Չեխիա | Կենտրոնական և Արևմտաեվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ | |
Տալլինի սև գիշերներ կինոփառատոն | ![]() |
Տալլին, Էստոնիա | «Լավագույն ռեժիսոր» ժյուրիի մրցանակ | |||
Ժյուրիի հատուկ մրցանակ | ||||||
2016 | Trieste կինոփառատոն | ![]() |
Տրիեստ, Իտալիա | ALPE ADRIA CINEMA մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար | ||
Հոնկոնգի միջազգային կինոփառատոն | ![]() |
Հոնկոնգ, Չինաստան | Ժյուրիի մրցանակ | |||
Վիլնյուսի միջազգային կինոփառատոն | ![]() |
Վիլնյուս, Լիտվա | "Baltic Gaze" մրցութային ծրագրի լավագույն ֆիլմ | |||
É Tudo Verdade (Ամեն ինչ ճշմարիտ է միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն) | ![]() |
Բրազիլիա | Ժյուրիի հատուկ հիշատակում |
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը` Նատալյա Մանսկին «Вертов. Реальное кино» ստուդիայի գործադիր տնօրենն է, ավագ դուստրը՝ Պոլինան, Մոսկվայի Արվեստի թատրոն-դպրոցի շրջանավարտ է, Food&Food խոհարարական ծրագրի ղեկավար, կրտսեր դուստրը՝ Նիկան, լուսանկարիչ, դիզայներ է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ «Վիտալի Մանսկի․ «Ինձ համար վիրավորական է, որ ռուս ռեժիսորը դառնում է կասկածելի բան»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Վիտալի Մանսկու մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Աշխարհի ամենատաղանդավոր ռեժիսորները հայերն են. Վիտալի Մանսկի». asekose.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Նարեկացին ոգեշնչման աղբյուր էր մեզ համար. Վիտալի Մանսկի | archive2.ankakh.com». archive2.ankakh.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ ««Արևի շողերի տակ» ֆիլմը Ոսկե ծիրան երևանյան կինոփառատոնի երևանյան պրեմիերա ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Վիտալի Մանսկի. «Վերջին լիմուզինը» գնաց, մենք մնացինք…». Կինոաշխարհ. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d1/Wikiquote-logo-hy.svg/49px-Wikiquote-logo-hy.svg.png)
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Մանսկի» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Մանսկի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 2 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լվով քաղաքում ծնվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- «Կինոտավրի» դափնեկիրներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս կինոռեժիսորներ
- Ռուս կինոօպերատորներ
- Ռուս հաղորդավարներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս պրոդյուսերներ
- Ռուս սցենարիստներ