Վիտալի Մանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Մանսկի
Ծնվել էդեկտեմբերի 2, 1963(1963-12-02)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԼվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Լատվիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, վավերագրող ռեժիսոր, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինNatalya Manskaya?[2]
IMDbID ID 0543882

Վիտալի Մանսկի (ուկրաիներեն՝ Віталій Всеволодович Манський, դեկտեմբերի 2, 1963(1963-12-02)[1], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրեա-ուկրաինական ծագմամբ ռուս վավերագրող ռեժիսոր, պրոդյուսեր, «Արտդոկֆեստ» փառատոնի և ոչ խաղարկային կինոյի բնագավառում «Դափնու ճյուղ» ազգային մրցանակաբաշխության նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Մանսկին ծնվել է Լվովում։ Սովորել է տեղի թիվ 52 միջնակարգ դպրոցում։ 1990 թվականին ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորության ֆակուլտետը (Սերգեյ Մեդինսկու դասարան)։ Հեղինակել է «Ընտանեկան կինոքրոնիկոն» հեռուստահաղորդումը (1995-1997, Առաջին ալիք, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն, «Հինգերորդ ալիք»), «Իրական կինո» և «Киноподъём» (1996, Առաջին ալիք, 1999 - РТР)։ 1996-1998 թվականներին եղել է «ՌԵՆ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը «REN-TV»: Հիմնադրել է 1945-1991 թվականների սիրողական ընտանեկան կինոքրոնիկոնի արխիվը։

Վիտալի Մանսկին «Դափնեճյուղ» ազգային մրցանակի պրոդյուսերն է, մրցանակ, որ տրվում է ռուսաստանյան լավագույն վավերագրական ֆիլմերին։ Մանսկին Մոսկվայի վավերագրական ֆիլմերի Артдокфест ամենամյա փառատոնի նախագահն է։ Որպես անկախ պրոդյուսեր համագործակցում է ռուսաստանյան և միջազգային մի շարք կինոստուդիաների և հեռուստաալիքների հետ։ 2015 թվականից տեղափոխվել է Լատվիա[3][4]։

2014 թվականի հուլիսի 14-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Մանսկու «Գիրքը» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ընկած է հայ միջնադարյան բանաստեղծ Գիրգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմը[5][6]։

2016 թվականին Մանսկու «Արևի շողերի տակ» ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան երևանյան կինոփառատոնի երևանյան պրեմիերա ծրագրում[7][8]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարպետության դաս Վիտալի Մանսկու հետ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում
  • Բումերանգ, 1988
  • Դիրք, 1990
  • Լենինի մարմինը, 1991
  • Հատվածներ հերթական պատերազմից, 1993
  • Երանություն, 1995
  • Մասնավոր քրոնիկներ. մենախոսություն, 1999
  • Գորբաչով. կայսրությունից հետո, 2001
  • Ելցին. ուրիշ կյանք, 2001
  • Պուտին. նահանջ տարի, 2001
  • Բրոդվեյ։ Սև ծով, 2002
  • «Տատու»-ի անատոմիան, 2003
  • Գագարինի պիոներները, 2005
  • Վայրի, վայրի ծովափ, 2006
  • Կուսություն, 2008
  • Արևածագ/արևամուտ. Դալայ Լամա XIV 2008
  • Սկիզբ, 2009
  • Նիկոլինա Գոռա, վերջաբան, 2009
  • Հայրենիք կամ մահ, 2011
  • Խողովակ, 2013
  • Գիրքը, 2014
  • Արևի շողերի տակ, 2015

Հիմնական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Տարի Փառատոն Վայրը Մրցանակ
1993 Հատվածներ հերթական պատերազմից 1993 Dok Leipzig Գերմանիա Լայպցիգ, Գերմանիա «Серебряный Голубь» մրցանակ
1996
Երախտիք
1996 Dok Leipzig Գերմանիա Լայպցիգ, Գերմանիա ժյուրիի մրցանակ
Էկումենիկ ժյուրիի մրցանակ
Վենտսպիլսի ՄԿՓ Լատվիա Վենտսպիլս, Լատվիա Մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
Pärnu International Documentary and Anthropology Film Festival Էստոնիա Պյառնու, Էստոնիա Դիպլոմ
Visions du Reel Շվեյցարիա Նյոն, Շվեյցարիա Լավագույն Ֆիլմ մրցանակ
1997 Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ «Золотой шпиль» մրցանակ
1999
Մասնավոր քրոնիկներ. մենախոսություն
1999 «Кинотавр» Ռուսաստան Սոչի, Ռուսաստան Քննադատների հատուկ հիշատակում
«Ուղերձ առ մարդը» ՄԿՓ Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան «Արծաթե կենտավր» ժյուրիի հատուկ մրցանակ
Dok Leipzig Գերմանիա Լայպցիգ, Գերմանիա Եվրոպական կինոակումբների «Դոն Կիխոտ» մրցանակ
2002
Սև ծով
2002 Visions du Reel Շվեյցարիա Նյոն, Շվեյցարիա SRG SSR idée Suisse մրցանակ
CineEco Seia Պորտուգալիա Սեյա, Պորտուգալիա «Mencoes Honrosas» մրցանակ
Festival dei Popoli Firenze Իտալիա Ֆլորենցիա, Իտալիա «Giampaolo Paoli»
Maremma Doc Festival Pitigliano Իտալիա Pitigliano, Իտալիա Grand Prix of the Public
2013
Խողովակ
2013 «Кинотавр» Ռուսաստան Սոչի, Ռուսաստան Լավագույն ռեժիսոր մրցանակ
«Սպիտակ փիղ» մրցանակ
2014 Նիկա կինեմատոգրաֆիական ազգային մրցանակ Ռուսաստան Ռուսաստան Լավագույն վավերագրական ֆիլմ
2013 Կառլովի Վարի միջազգային կինոփառատոն Չեխիա Կառլովի Վարի, Չեխիա Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ
2013 Dok Leipzig Գերմանիա Լայպցիգ, Գերմանիա MDR հեռուստաընկերության մրցանակ լավագույն արևմտաեվրոպական վավերագրական ֆիլմի համար
2014 ZagrebDox Խորվաթիա Զագրեբ, Խորվաթիա Movies That Matter Award
2014 Pelicam բնապահպանական ԿՓ
Tulcea
Ռումինիա Տուլչա, Ռումինիա Սևծովյան մրցույթի մրցանակ
2015
Արևի շողերի տակ 2015 Jihlava միջազգային կինոփառատոն Չեխիա Իգլավա, Չեխիա Կենտրոնական և Արևմտաեվրոպական լավագույն վավերագրական ֆիլմ
Տալլինի սև գիշերներ կինոփառատոն Էստոնիա Տալլին, Էստոնիա «Լավագույն ռեժիսոր» ժյուրիի մրցանակ
Ժյուրիի հատուկ մրցանակ
2016 Trieste կինոփառատոն Իտալիա Տրիեստ, Իտալիա ALPE ADRIA CINEMA մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար
Հոնկոնգի միջազգային կինոփառատոն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հոնկոնգ, Չինաստան Ժյուրիի մրցանակ
Վիլնյուսի միջազգային կինոփառատոն Լիտվա Վիլնյուս, Լիտվա "Baltic Gaze" մրցութային ծրագրի լավագույն ֆիլմ
É Tudo Verdade (Ամեն ինչ ճշմարիտ է միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն) Բրազիլիա Բրազիլիա Ժյուրիի հատուկ հիշատակում

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը` Նատալյա Մանսկին «Вертов. Реальное кино» ստուդիայի գործադիր տնօրենն է, ավագ դուստրը՝ Պոլինան, Մոսկվայի Արվեստի թատրոն-դպրոցի շրջանավարտ է, Food&Food խոհարարական ծրագրի ղեկավար, կրտսեր դուստրը՝ Նիկան, լուսանկարիչ, դիզայներ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  3. «Վիտալի Մանսկի․ «Ինձ համար վիրավորական է, որ ռուս ռեժիսորը դառնում է կասկածելի բան»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  4. Վիտալի Մանսկու մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում(չաշխատող հղում)
  5. «Աշխարհի ամենատաղանդավոր ռեժիսորները հայերն են. Վիտալի Մանսկի». asekose.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Նարեկացին ոգեշնչման աղբյուր էր մեզ համար. Վիտալի Մանսկի | archive2.ankakh.com». archive2.ankakh.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  7. ««Արևի շողերի տակ» ֆիլմը Ոսկե ծիրան երևանյան կինոփառատոնի երևանյան պրեմիերա ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Վիտալի Մանսկի. «Վերջին լիմուզինը» գնաց, մենք մնացինք…». Կինոաշխարհ. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիտալի Մանսկի հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Մանսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Մանսկի» հոդվածին։