Վիչեդոմինո դե Վիչեդոմինուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիչեդոմինո դե Վիչեդոմինուս
ֆր.՝ Guillaume Vicedomino de Vicedominis
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծնունդ 1210-ականներ
Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա
Մահ սեպտեմբերի 6, 1276
Վիտերբո, Լացիո, Իտալիա
Թաղված է San Francesco, Viterbo
|


Վիչեդոմինո դե Վիչեդոմինուս (իտալ.՝ Vicedomino de Vicedominis, 1210-ականներ, Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա - սեպտեմբերի 6, 1276, Վիտերբո, Լացիո, Իտալիա), իտալացի կարդինալ, որը 1275-1276 թվականներին եղել է կարդինալների կոլեգիումի դեկան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Պյաչենցայում։ Նա Գրիգոր X պապի զարմիկն էր։ Ամուսնացած է եղել, ունեցել է երկու երեխա։ Երբ նրա կինը մահանում է, նա որոշում է դառնալ հոգևորական։ 1241 թվականից կանոնիկոս է Կլերմոն-Ֆերարե եկեղեցում։ 1257 թվականի հուլիսի 22-ից ընտրվել է Էքս ան Պրովանսի արքեպիսկոպոս։ 1273 թվականի հուլիսի 3-ին հռչակվել է Պալեստրիանյի կարդինալ-եպիսկոպոսն է։ 1276 թվականին մասնակցել է 3 կոնկլավների։ Վերջինի ժամանակ մահանում է[1]։

1276 թվականի սեպտեմբերի 5-ին պապ է ընտրվել որպես Գրիգոր XI, սակայն իր ընտրության հաջորդ օրը վաղ առավոտյան մահացել է։ Չնայած նրա ընտրությունը եղել է օրինական, սակայն քանի որ մահացել է պաշտոնական արարողակարգից առաջ, ըստ այդմ չի ներառվել Հռոմի պապերի ցանկում։

Նրա անունը վերցրել է Գրիգոր XI պապը, որը կառավարել է 1370-1378 թվականներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сальвадор Миранда. «VICEDOMINIS, Vicedomino de». The Cardinals of the Holy Roman Church (անգլերեն). Библиотека Международного Университета Флориды. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Albanès, Joseph Mathias Hyacinthe, Chevalier, Ulysse. Gallia christiana novissima. Histoire des archevêchés, évêques et abbayes de France. 7 vols. 1895-1920, III. Other Title : Gallia Christiana. Responsibility: D'après les documents authentiques recueillis dans les registres du Vatican et les archives locales. Complétée, annotée et publiée par le chanoine Ulysse Chevalier, I, col. 70-73
  • Lorenzo Cardella. Memorie storiche de cardinali della Santa romana chiesa. — Rome: Stamperia Pagliarini, 1793. — Vol. II. — P. 2-3.(իտալ.)
  • Alfonso Chacón. Vitae et res gestae Pontificum romanorum et S.R.E. Cardinalium: ab initio nascentis ecclesiae vsque ad Clementem IX P.O.M. — Romae: Typis Vaticanis, 1677. — Vol. II. col. 193-194(իտալ.)
  • "Essai de liste générale des cardinaux. Les cardinaux du XIIIè siècle". Annuaire Pontifical Catholique 1929. Paris : Maison de la Bonne Presse, 1929, p. 126
  • Eubel, Conradus and Gulik, Guglielmus van. Hierarchia Catholica Medii Aevi. Volumen I (1198-1431). Münich : Sumptibus et Typis Librariae Regensbergianae, 1913; reprint, Padua : Il Messagero di S. Antonio, 1960, pp. 9, 37 and 96.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիչեդոմինո դե Վիչեդոմինուս» հոդվածին։