Jump to content

Վալերի Գերգիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Գերգիև
Ծնվել էմայիսի 2, 1953(1953-05-02)[1][2][3][…] (71 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[4]
Երկիր ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Նիդերլանդների Թագավորություն
Ժանրերդասական երաժշտություն, օպերա և սիմֆոնիկ երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և երաժշտական ղեկավար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրMunich Philharmonic?, Մարիինսկի թատրոն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Rotterdam Philharmonic Orchestra?
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքvalery-gergiev.ru/en/
 Valery Gergiev Վիքիպահեստում

Վալերի Աբիսալի Գերգիև (օսերեն՝ Гергиты Абисалы фырт Валери, ռուս.՝ Валерий Абисалович Гергиев, մայիսի 2, 1953(1953-05-02)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն (1996 թվականից)։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)։ 2007 թ-ից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Ծագումով օս է։ Վ. Գերգիևն արժանացել է աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ պարգևների ու ամենաբարձր կոչումների, այդ թվում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար (2009 թ .)[7]։

Նա մեծապես ընդլայնել է Մարիինյան թատրոնի երկացանկը՝ համագործակցելով «Քովենտ Գարդեն», «Լա Սկալա», «Նյու Իսրայել», ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի, Փարիզի օպերային թատրոնների, Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի, շվեդական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Բոստոնի, Տորոնտոյի, Չիկագոյի, Քլիվլենդի, Դալասի, Հյուստոնի, Մինեսոտայի, Մոնրեալի և Բիրմինգհեմի նվագախմբերի հետ։ Գերգիևը ղեկավարել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի և Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։

Գերգիևի հայաստանյան շրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թ. հայ դասական երաժշտարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդուարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով հրավիրվել է Հայաստան, որտեղ 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Գերգիևի ղեկավարությամբ նվագախումը այդ շրջանում կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Ավետ Տերտերյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ նորովի ու թարմ շնչով[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Գերգիև» հոդվածին։