Jump to content

Սև բլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 12, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Սևազգեստ ցուցարարների խումբը 2009 թվականին Վաշինգտոնում Համաշխարհային բանկի շենքի մոտ մասնակցում է երթի։ Սևազգեստ որոշ ցուցարարներ հագել են հուդիներ, ինչը թույլ է տալիս, որ նրանց դեմքը տեսանելի լինի։ Մինչդեռ մյուսները կրում են շարֆեր, արևային մուգ ակնոցներ կամ դիմակներ՝ սեփական դեմքը, որքան հնարավոր է, ծածկելու համար։

Սև բլոկ, հաճախ կիրառվում է նաև Սև դաշինք, մարտավարության տեսակ, որն օգտագործվում է ցուցարարների կողմից, որոնք կրում են սև հագուստ, դիմակներ (բալակլավա), շարֆեր, արևային ակնոցներ, մոտոցիկլետի սաղավարտներ, երեսպաշտպան և դեմքը թաքցնող, պաշտպանող այլ իրեր[1][2]։ Հագուստն օգտագործվում է կրողների ինքնությունը թաքցնելու և քրեական հետապնդումը խոչընդոտելու համար՝ դժվարացնելով ամբոխի մեջ կոնկրետ անձանց տարբերակումը։ Այն նաև օգտագործվում է բողոքի ակցիաների մասնակիցների դեմքն ու աչքերը արցունքաբեր գազից պաշտպանելու համար, որն օգտագործվում է ոստիկանության կողմից բողոքի ակցիաների կամ քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ։ Մարտավարության այս տեսակը թույլ է տալիս խմբին հանդես գալ որպես մեկ մեծ միասնական զանգված[3]։ «Սև բլոկ» մարտավարությունը կիրառող ցուցարարները հաճախ ասոցացվում են անարխիզմի, անարխո-կոմունիզմի, կոմունիզմի, լիբերտարիանական ​​սոցիալիզմի և հակագլոբալիստական շարժման հետ։ Բողոքի այս տեսակի դրսևորումներից է «Փափուկ դաշինքը», որի մասնակիցները «Tute Bianche» շարժման նման,  կրում են քողարկող հագուստ՝ ցույցերի ժամանակ ոստիկանության գործողություններից պաշտպանվելու համար։

Մարտավարությունը մշակվել է 1980-ական թվականներին սքվոթերների տեղահանման, միջուկային էներգիայի, աբորտի սահմանափակումների և այլ երևույթների դեմ եվրոպական ինքնավար շարժման բողոքի ցույցերի ժամանակ[1]։ «Սև բլոկ» մարտավարության կիրառմամբ բողոքի ակցիաները Եվրոպայի սահմաններից դուրս գրավեցին ԶԼՄ-ների լայն ուշադրությունը՝ 1999 թվականին Սիեթլում Առևտրի համաշխարհային կազմակերպության դեմ բողոքի ակցիաների ժամանակ, երբ սևազգեստ ցուցարարները վնասեցին «Gap»-ի, «Starbucks»-ի, «Old Navy»-ի և Սիեթլի գործարար հատվածում գտնվող միջազգային այլ ապրանքանիշների գույքն ու սեփականությունը[1][4]։

Սկզբնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի փետրվարին «Black Mask» անարխիստական ​​խումբը երթ էր կազմակերպել Նյու Յորքի Ուոլ Սթրիթ փողոցում։ Երթի մասնակիցները սև հագուստով էին և բալակլավաներով։ Սա արևմտյան աշխարհում սոցիալական շարժման առաջին դեպքն էր, երբ բողոքի ակցիայի ժամանակ կիրառվում էին դիմակներ և սև հագուստ, որոնք օգտագործվում էին ոչ թե քողարկման, այլ ռազմատենչ ինքնությունը դրսևորելու համար։ Այս առումով «Black Mask»-ն ինչ-որ առումով հիմք դրեց և միգուցե անուղղակիորեն ազդեց «սև բլոկ» մարտավարության վրա[5]:

Ծագման արևմտագերմանական արմատներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բողոքի ցույց Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Առաջին շարքերում սևազգեստ ցուցարարներն են։

Մարտավարության այս տեսակը մշակվել է 1977 թվականին Բրոկդորֆում տեղի ունեցած բողոքի ցույցից հետո՝ ոստիկանական ուժի ավելի մեծ կիրառմանն ի պատասխան[6][7][8]։ 1987 թվականի մայիսի 1-ին Բեռլին-Կրոյցբերգում ցուցարարները բախման մեջ մտան Արևմտյան Բեռլինի ոստիկանների հետ[9]։ Դրանից հետո հազարավոր մարդիկ քարերով, շշերով ու Մոլոտովի կոկտեյլներով հարձակվեցին ոստիկանների վրա։ Կրոյցբերգի մայիսմեկյան խռովությունները հայտնի դարձան այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստիպված եղավ մի քանի ժամով ամբողջությամբ դուրս գալ Կրոյցբերգի «SO 36» թաղամասից, իսկ ցուցարարները բնակիչների հետ միասին թալանեցին խանութները[10]։

Երբ 1987 թվականի հունիսին Ռոնալդ Ռեյգանը ժամանեց Բեռլին, նրան դիմավորեցին մոտ 50,000 ցուցարարներ, որոնք բողոքում էին Ռեյգանի՝ Սառը պատերազմի վերաբերյալ քաղաքականության դեմ։ Դրան մասնակցում էին նաև շուրջ 3000 սևազգեստ ցուցարարներ։ 1987 թվականի նոյեմբերին Հաֆենշտրասեի բնակիչները և հազարավոր այլ ցուցարարներ ամրացրին իրենց սքվոթը, բարիկադներ կառուցեցին փողոցներում և մոտ 24 ժամ դիմադրեցին  ոստիկանների գործողություններին։ Դրանից հետո քաղաքային իշխանություններն օրինականացրեցին սքվոթինգը[11]։

1980-ական թվականների վերջից ի վեր Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում մայիսմեկյան բախումներ են տեղի ունենում անարխիստների և ոստիկանության միջև[12][13]։ 1988 թվականին Բեռլինում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, ինքնավար խմբերը հյուրընկալեցին հակակապիտալիստական ​​ակտիվիստների միջազգային հավաքը։ Ցուցարարները, որոնց թիվը մոտ 80 հազար էր, զգալիորեն գերազանցում էին ոստիկաններին։ Պաշտոնյաները փորձեցին պահպանել վերահսկողությունը՝ արգելելով բոլոր ցույցերը և հանրային հավաքները։ Այնուամենայնիվ, տեղի ունեցան զանգվածային անկարգություններ և ավերվեցին թանկարժեք ապրանքների վաճառքի խանութները[14][15]։

Միացյալ Գերմանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևազգեստ ցուցարարների խումբը (Սև բլոկ) Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ։

Բեռլինի պատի փլուզումից հետո գերմանական սև բլոկ շարժումը շարունակեց արդեն իսկ ավանդական դարձած անկարգությունների իրականացումը, ինչպես օրինակ՝ Բեռլին-Կրոյցբերգում մայիսմեկյան խռովությունները, բայց արդեն նվազ ինտենսիվությամբ։ Նրանց հիմնական ուշադրությունը կենտրոնացավ Գերմանիայում ժողովրդականություն վայելող նեոնացիզմի դեմ պայքարի վրա։ «Շրջադարձը» տեղի ունեցավ 2007 թվականի հունիսին՝ G8-ի 33-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Ռոստոկում զանգվածային ցույցի ժամանակ շուրջ 2000 սևազգեստ ցուցարարներ բարիկադներ կառուցեցին, այրեցին մեքենաները և հարձակվեցին ոստիկանների վրա[16]։ Վիրավորվեց շուրջ 400 ոստիկան, ինչպես նաև մոտ 500 ցուցարար և ակտիվիստ։ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի (Verfassungsschutz) տվյալներով՝ ցույցի նախապատրաստական շաբաթները և բուն անկարգությունները Գերմանիայում հանգեցրին ռազմատենչ ձախերի վերածննդին։ «Ռոստոկի ճակատամարտից» հետո ավանդական «Մայիսմեկյան խռովությունները», որոնք ամեն տարի մայիսի 1-ի ցույցերից հետո տեղի էին ունենում Բեռլինում, իսկ 2008 թվականից սկսվեցին նաև Համբուրգում, ավելի ինտենսիվ դարձան[17]։

Միջազգային դրսևորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սևազգեստ ցուցարարները Վաշինգտոնի պատերից մեկին գրաֆիտի են պատկերում Իրաքի պատերազմի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, 2009 թվականի մարտի 21:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարտավարության այս տեսակի առաջին ակնառու կիրառումը տեղի ունեցավ 1988 թվականի հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնում՝ Պենտագոնում, թեև անարխիստները դրան նախորդած տարիներին ավելի քիչ թվով նման մարտավարություն էին կիրառել Սան Ֆրանցիսկոյում։ 1989 թվականին Բերքլիի անարխիստական ​​խռովության ժամանակ մի քանի հարյուր սևազգեստ անարխիստներ ջարդում են խանութների ապակե ցուցափեղկերը և հարձակվում մեքենաների վրա[18][19]։ Վաշինգտոնում ավելի քան հազար ցուցարարներ, որոնց մի փոքր մասը բաղկացած էր սևազգեստ ցուցարարներից, կոչ արեց ԱՄՆ-ին այլևս չաջակցել Էլ Սալվադորում աջաթևյան մահվան ջոկատներին[20]։ Սևազգեստ ցուցարարները 1999 թվականին ԱՀԿ-ի դեմ բողոքի ցույցերի ժամանակ վնաս հասցրին «GAP»-ի, «Starbucks»-ի, «Old Navy»-ի և Սիեթլի գործարար հատվածում գտնվող միջազգային այլ ապրանքանիշների գույքին ու սեփականությանը[21]։ Դրանք հետագա հակագլոբալիստական բողոք ակցիաների համար դարձան բնորոշիչ գծեր[22]։

Վիետնամի պատերազմի ավարտին հաջորդած տարիների ընթացքում, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներն իրավական առումով դարձան ավելի օրինական, դրանք ստացան կանոնակարգված ձևեր և ավելի ու ավելի գերակշիռ դարձան միջին դասի շրջանում, այսինքն՝ բողոքի ակցիաներին հիմնականում մասնակցում էին սովորական ամերիկացիները[23]։ Սա համընկավ ոստիկանության կողմից ամբոխի նկատմամբ վերահսկողության արդյունավետ ռազմավարության առաջացմանը, որը կոչվում էր «բանակցային կառավարում»[24]։ Շատ հասարակագետներ այս շրջանն անվանել են «շարժումների ինստիտուցիոնալացում»[23]։ Դա ընդհուպ 1999 թվականը հանգեցրեց դեստրուկտիվ ակցիաների ակտիվության նվազմանը։ Հետվիետնամական պատերազմի դարաշրջանում քաղաքացիական անհնազանդությունը հասավ աննախադեպ հաջողության, երբ ԱՀԿ նախարարական համաժողովի բացման արարողություններն ամբողջությամբ խափանվեցին, ինչի հետևանքով հյուրընկալող Սիեթլում մոտ մեկ շաբաթով հայտարարվեց արտակարգ դրություն, զարգացած և զարգացող երկրների միջև բազմակողմ առևտրային բանակցությունները տապալվեցին, ու այս ամենը տեղի ունեցավ առանց զոհերի։ Սա տեղի ունեցավ զանգվածային անկարգությունների ժամանակ, որոնք հրահրվել էին զինված անարխիստների կողմից։ Դրանցից ոմանք այդ ժամանակ գտնվում էին «սև դաշինքների» ձևավորման գործընթացում[25][26][27]։

Սիեթլում բողոքի ակցիայի իրականացման կոչն ի սկզբանե արվել էր Ժողովրդական գլոբալ գործողություն ցանցի կողմից, որը համահիմնադրվել էր Սապատիստների կողմից։ Վերջինս աջակցում էր մարտավարությունների բազմազանությանը և ոչ բռնության չափազանց ճկուն սահմանմանը[28]։ Այդուհանդերձ, դրա փակումից հետո, «Seattle DAN»-ի (Սիեթլի ուղիղ գործողության ցանց) հետ կապված տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ պնդում էին, որ ԱՀԿ-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած անկարգությունները արդյունավետ չէին և, ավելին, ոչ ժողովրդավարական էին։ Նրանք նաև պնդում էին, որ Օրեգոն նահանգի Յուջին քաղաքից ժամանած միայն մի փոքր խումբ էր զբաղվում գույքի ոչնչացմամբ։ Մեդեա Բենջամինը «The New York Times»-ին նշել է, որ «այս անարխիստները պետք է ձերբակալված լինեին»[29][30], մինչդեռ «Public Citizen»-ից Լորի Ուալաքը հայտարարեց, որ ինքը հրահանգել էր «Teamsters»-ին հարձակվել սև բլոկի մասնակիցների վրա[31]։ Բարբարա Էրենրեյխը ՀԿ ղեկավարներին որակել էր որպես «կեղծավորներ» և գրել, որ խաղաղ ակտիվիստները պետք է «պայքարի մեջ գտնվող երիտասարդ քար նետողներին վերաբերվեն որպես քույրերի և եղբայրների»։ Նա նաև քննադատեց գերիշխող ոչ բռնի պարադիգմը՝ որպես «անհեթեթորեն ծիսականացված»[32]։ Փակուղուց դուրս գալը, որում հայտնվել էր Էրենրեյխը, հակագլոբալիստական շարժման կողմից սև բլոկի մարտավարության աճող ճանաչումն էր[33][34][35]։

2010 թվականին Տորոնտոյում G20-ի գագաթնաժողովի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, սևազգեստ ցուցարարները տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վնասեցին մանրածախ առևտրի մի շարք խանութներ ներառյալ «Urban Outfitters»-ը, «American Apparel»-ը, «Adidas Store»-ը, «Starbucks»-ը և բանկային բազմաթիվ հաստատություններ[36][37]։

«Սև բլոկ» մարտավարությամբ անարխիստների բողոքի ակցիան Վաշինգտոնում ԱՄՆ քաղաքացիական պատերազմի հուշարձանի մոտ, հունվարի 20։

Նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում և այլ վայրերում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների շարքերում ներկա էին նաև «սև բլոկ»-ի խմբերը։ Դրանք զբաղվում էին վանդալիզմով, անկարգություններով և բռնությամբ[38][39]։ Ձերբակալվեց առնվազն 217 մարդ, վեց ոստիկան էլ ստացավ թեթև վնասվածքներ։ Մեկ այլ մարդ էլ ստացավ միջին աստիճանի վնասվածքներ[38][40][41][42][43]։

«Սև բլոկ» մարտավարության կիրառմամբ բողոքի ակցիա Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում։

2017 թվականի փետրվարին Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում մեկնաբան Մայլո Յանոպուլոսի միջոցառումը չեղարկվեց համալսարանի ղեկավարության կողմից, երբ սևազգեստ ցուցարարները կոտրեցին պատուհանները, հրավառ նյութեր նետեցին և հրդեհ առաջացրին[44]։ Միջոցառման չեղարկումը մեդիայի ուշադրությունը հրավիրեց անարխիզմի և «սև բլոկ»-ի մարտավարությունների վրա[45]։

2021 թվականի մայիսին Փորթլենդում ցուցարարները «սև բլոկ»-ի մարտավարությունից անցում արեցին խաղաղ բողոքի ցույցերի և երթերի մարտավարության, որով խորհրդանշում էին Ջորջ Ֆլոյդի սպանության մեկ տարին։ Ակցիաներից մեկի ժամանակ ցուցարարները աղբարկղը գլորեցին փողոց և այրեցին դրա պարունակությունը, ինչի հետևանքով ոստիկանություն ժամանեց դեպքի վայր։ Տեղի ունեցածը ոստիկանության կողմից որակվեց որպես անկարգություն[46]։

2013 թվականի հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, մարդկանց խմբերը, որոնք օգտագործում էին «Սև բլոկ» մարտավարությունը, սկսեցին մասնակցել ցույցերին ու հատկապես նրանց, որոնք անցկացվում էին Ռիո դե Ժանեյրո նահանգի նահանգապետ Սերժիու Կաբրալ Ֆիլյուի նստավայրի և նահանգային կառավարության շենքի փողոցի դիմաց[47][48]։ Ոստիկաններին մեղադրեցին շարժման մեջ ներթափանցելու համար, իսկ նրանցից ոմանց նույնիսկ հայտարարեցին սադրիչներ, որոնք փորձում էին բախումներ հրահրել։ Ձախ հայացքներ ունեցող մի շարք գործիչներ պնդում են, որ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ցուցարարների շարքեր ներթափանցած ոստիկանը Մոլոտովի կոկտեյլ նետում, ինչի հետևանքով վիրավորվում է ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ծառայողներից մեկը։ Այս մեղադրանքը, սակայն, հերքվում է ոստիկանության կողմից և չի ապացուցվել մինչ օրս[49]։ Բրազիլիայում բողոքի ցույցերի ժամանակ (հատկապես 2013 թվականի հունիսի 17-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում) ցուցարարների կողմից բռնությունները տեղի են ունեցել պարբերաբար՝ նույնիսկ այն դեպքում, երբ դա կապված չէր «սև բլոկ»-ի կամ ոստիկանական սադրանքների հետ[50][51]։

Չնայած ԶԼՄ-ների, ոստիկանության և նույնիսկ որոշ ակտիվիստների կողմից քննադատություններին՝ «սև բլոկ»-ի մարտավարությունը պահպանվեց շարժման մեջ։ 2013 թվականի հոկտեմբերին «ցուցարարները, որոնք մտադիր էին ցույցերի ժամանակ քաոս առաջացնել, ողջունեցին դիմակ կրողներին... Իրոք, ցույցերի ընթացքում համերաշխության այս զգացումը, բարիկադները վերացնելու հավաքական ջանքերը ներշնչում են բռնաճնշումների վախի դեմ պայքարելու ընդհանուր վճռականություն»։ Ըստ «Al Jazeera»-ում ձախ հայացքներ ունեցող բրազիլացի երկու գործիչների հրապարակած զեկույցի՝ դա համընկավ փողոցային բողոքի ցույցերի լայնածավալ ակտիվացման հետ, որը չէր նկատվել շարժման սկզբից՝ հունիսից ի վեր[52]։ Հոկտեմբերի 10-ին Ռիոյի ուսուցիչների միությունը (Սեպե) պաշտոնապես հայտարարեց «սև բլոկ»-ի վերջին գործողություններին աջակցելու մասին՝ նշելով, որ իրենց ցույցերի ժամանակ ողջունվում է նման մարտավարության կիրառումը։ Ուսուցիչների թեմատիկ ֆեյսբուքյան խմբերում «սև բլոկ»-ի մասին գրառումների օգտատերերը դրա մասնակիցներին անվանում էին «անվախ»[53][54]։

2018 թվականի մայիսի 1-ին ավելի քան 1200 սևազգեստ ցուցարարներ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցեցին բողոքի ցույցերի։ Դրա հետևանքով վնասվեցին հասարակական ենթակառուցվածքներն ու խանութները[55]։ 2018 թվականի աշնանից մինչև 2019 թվականի գարուն «Դեղին բաճկոնների» շարժման ցույցերի ժամանակ «սև բլոկ»-ը մեծ վնաս հասցրեց Փարիզում, Թուլուզում և Բորդոյում։ Ամենազգալի գույքային վնաս պատճառած բողոքի ցույցը տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 16-ին Փարիզում, երբ ցուցարարները դուրս եկան Շանզ Էլիզե փողոց[56][57]։

«Սև բլոկ» մարտավարությունը կիրառող սևազգեստ մոտ 400 ցուցարարներից բաղկացած խումբը 2011 թվականին Լոնդոնում մասնակցեց հանրային ծախսերի կրճատումների դեմ բողոքի ակցիային, որտեղ նրանք թիրախավորել էին թանկարժեք ապրանքանիշների մի քանի խանութներ։ Լրագրող Փոլ Մեյսոնի կարծիքով՝ սա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ «սև բլոկ»-ի ամենախոշոր հավաքն էր։ Մեյսոնը նշում է, որ մասնակիցներից մի քանիսը եվրոպական այլ երկրներից ժամանած անարխիստներ էին, մյուսները՝ բրիտանացի ուսանողներ, որոնք միացել էին ցույցերին 2010 թվականին Մեծ Բրիտանիայում ուսանողական ցույցերին մասնակցելուց հետո[58]։ Սևազգեստ ցուցարարները բողոքում էին նաև Միլանում «Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացման դեմ[59]։

Գերմանական Համբուրգում G20-ի գագաթնաժողովի դեմ բողոքող հարյուր հազարավոր ցուցարարների թվում կային հազարավոր սևազգեստ խռովարարներ, որոնք ոստիկանության հետ եռօրյա առճակատման հետևանքով միլիոնավոր եվրոների գույքային վնաս հասցրին քաղաքին։ Արդյունքում առնվազն 500 ցուցարար ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ավելի քան 200 մարդ էլ ձերբակալվեց[60]։

2013 թվականի հունվարի 25-ին՝ Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցին, «սև բլոկ»-ի ներկայացուցիչներ հայտնվեցին Եգիպտոսի քաղաքական կյանքում[61]։ Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք հարձակումներ իրականացրին «Մուսուլման եղբայրներ»-ի տարբեր գրասենյակների և կառավարական շենքերի վրա ու դադարեցրին երթևեկությունն ու մետրոյի աշխատանքը Եգիպտոսի ավելի քան ութ քաղաքներում[61][62][63][64][65]։ Մի խումբ երիտասարդ ցուցարարներ, որոնք իրենց անվանում էին «Սև բլոկ», նշեցին Եգիպտոսի հեղափոխության երկրորդ տարելիցը՝ ուրբաթ օրն Ալեքսանդրիայում փակելով տրամվայի ուղիները[66][67][68]։ Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալեաթ Աբդալահը ոստիկանությանը և զինված ուժերին հրահանգեց ձերբակալել «Սև բլոկ»-ի ցանկացած մասնակցի՝ նշելով, որ խմբավորումն զբաղվում է «ահաբեկչական գործունեությամբ»[69], և կառավարության ու նոր սահմանադրության համաձայն՝ համարվում է բռնի արմատական ​​ապօրինի խմբավորում[70]։

Ոստիկանության ներթափանցումը խմբերի կազմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ներթափանցում են «սև բլոկ»-ների կազմեր՝ հետաքննություն իրականացնելու նպատակով։ Այդ մասին պնդումներն առաջին անգամ ի հայտ եկան մի քանի ցույցերից հետո։ 2001 թվականին Ջենովայում G8-ի գագաթնաժողովի ժամանակ ոստիկանության հասցեին բազմաթիվ բողոքների շարքում առանձնացվեց մի տեսագրություն[71], որտեղ «բողոքի երթերի մոտ նկատվել են ոստիկանական ֆուրգոններից դուրս եկող սևազգեստ տղամարդկանց»[72]։ 2007 թվականի օգոստոսին Քվեբեկի ոստիկանությունը խոստովանեց, որ «ոստիկանության սպաները Մոնտեբելոյում ծպտյալ կերպով եղել են ցուցարարների շարքերում»։ Այնուամենայնիվ, սպաները, իբր, բռնություն չեն գործադրել և պնդել են, որ իրենց մոտ քարեր են եղել, քանի որ դրանք կային նաև մյուս ցուցարարների մոտ։ Նրանց ինքնությունը պարզել են իրական ցուցարարները՝ նրանց հագին առկա ոստիկանական կոշիկների շնորհիվ[73][74]։ Վետերան ակտիվիստ Հարշա Վալիայի խոսքով՝ հենց «սև բլոկ»-ի մյուս մասնակիցներն են բացահայտել ծպտյալ ոստիկաններին[75]։

Մարտավարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սև բլոկ» մարտավարությամբ անարխիստական բողոքի ակցիա Գերմանիայի Լայպցիգ քաղաքում, 2020 թվական։
Երբ մենք կոտրում ենք պատուհանը, նպատակ ունենք ոչնչացնել լեգիտիմության բարակ պատյանը, որը շրջապատում է մասնավոր սեփականության իրավունքները... Նոյեմբերի 30-ից հետո շատերը նույն կերպ այլևս երբեք չեն տեսնի խանութի ցուցափեղկը կամ մուրճը։ Ամբողջ քաղաքային լանդշաֆտի պոտենցիալ օգտագործումը հազարապատկվել է։ Կոտրված պատուհանների քանակը մարում է համեմատած կորպորատիվ հեգեմոնիայի կողմից դրված կախարդանքների քանակի հետ, որպեսզի մոռանանք մասնավոր սեփականության իրավունքների անվան ներքո կատարված բոլոր բռնությունների և առանց դրանց հասարակության ողջ ներուժի մասին։ Կոտրված պատուհանները կարելի է վերանորոգել կամ ի վերջո փոխարինել, բայց մենք հույս ունենք, որ հաստատված համոզմունքներին մարտահրավեր նետելու գործընթացը երկարատև ազդեցություն կունենա։
- ACME Collective, հայտարարությունն արվել է 2003 թվականին Փարիզում[76]

«Սև բլոկ» մարտավարությունը հիմնականում ներառում է մասնավոր սեփականության նկատմամբ վանդալիզմը, խռովությունները և առանց թույլտվության ցույցերի անցկացումը։ Մարտավարությունը կարող է ներառել նաև պաշտպանական միջոցների օգտագործումը, ինչպես օրինակ՝ իշխանություններին մոլորեցնելը, ոստիկանության կողմից ձերբակալված անձանց փախուստին աջակցելը, արցունքաբեր գազից և ռետինե փամփուշտներից տուժած մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելը և անկարգությունների վերահսկողության այլ միջոցների կիրառումն այն տարածքներում, որտեղ ցուցարարների մուտքն արգելված է, պատնեշների կառուցումը, ոստիկանությանը դիմադրելը և բանտային համերաշխությունը[77][78][79]։ «Սև բլոկ»-ների կողմից իրականացվող գույքի ոչնչացումը հաճախ ունի խորհրդանշական նշանակություն. ընդհանուր թիրախները ներառում են բանկերը, ինստիտուցիոնալ կառույցները, միջազգային կորպորացիաների վաճառակետերը, բենզալցակայանները և տեսահսկման տեսախցիկները[79]։

Կոնկրետ բողոքի ակցիայի շրջանակներում կարող են լինել «սև բլոկների» մի քանի խմբեր, որոնք կարող են ունենալ տարբեր նպատակներ և մարտավարություն[80]։ Որպես ժամանակավոր խումբ՝ դրա անդամները հաճախ չունեն համընդհանուր սկզբունքներ կամ համոզմունքներ[80], բացի ձախ կամ ավտոնոմիստական արժեքներին հավատարիմ մնալը, թեև անարխիստական որոշ ​​խմբեր կոչ են արել որպես հիմք ընդունել Սուրբ Պողոսի սկզբունքները, բայց օգտագործել այն տարբեր մարտավարություններում[79]։ Աջ արմատական որոշ խմբեր, ինչպես օրինակ Եվրոպայում որոշ «ավտոնոմիստական ազգայնականներ»[81] կամ Ավստրալիայում գործող «Նացիոնալ-անարխիստները»[82], ընդունել են «սև բլոկի» մարտավարությունների ու համազգեստի չափորոշիչներ։ Քաղաքագետ Նիկոլաս Ապոիֆիսը «Աթենքում անարխիզմի ազգագրությունը» աշխատության մեջ պնդում է, որ «սև բլոկի» գործողությունները կարող են համարվել նախնական քաղաքականության ձև, որը բնութագրվում է իր «հարթ և հորիզոնական կազմակերպչական կառուցվածքով» և շեշտը դնում համերաշխության վրա»[83]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Taskinbayev, K.; Obryadchikov, O.; Obryadchikov, O. (2008 թ․ հոկտեմբերի 6). «Caspian Block Structure - Origin and History of Geological Development». Proceedings. Netherlands: EAGE Publications BV. doi:10.3997/2214-4609.20146096.
  2. Bajoria, Rishabh (2018-01). «Biggest Internal Security Threat or Non-International Armed Conflict?». Socio-Legal Review. 14 (2): 212. doi:10.55496/yscb4726. ISSN 0973-5216.
  3. «Fashion Tips for the Brave and Fabulous». Membrana Journal of Photography (Vol. 1, no. 1): 72–72. 2016. doi:10.47659/m1.072.ess. ISSN 2712-4894.
  4. Sunshine, Spencer (2024 թ․ մարտի 20). Charles Manson as Neo-Nazi “Holy Man”. London: Routledge. էջեր 128–142. ISBN 978-0-429-20009-0.
  5. Grindon, Gavin (2015-02). «Poetry Written in Gasoline: Black Mask and Up Against the Wall Motherfucker». Art History (անգլերեն). 38 (1): 170–209. doi:10.1111/1467-8365.12129.
  6. King, Linda (2006). «Designing Ireland: A Retrospective of Kilkenny Design Workshops, 1963 - 1988, Linda King, Lavitt's Quay, Cork - National Craft Gallery, Kilkenny, November - December 2005 - February - April 2006». Circa (115): 94. doi:10.2307/25564420. ISSN 0263-9475.
  7. Glees, A. (1991 թ․ հուլիսի 1). «A History of West Germany. Volume 1: From Shadow to Substance 1945-1963. Volume 2: Democracy and its Discontents 1963-1988». German History. 9 (3): 398–400. doi:10.1093/gh/9.3.398. ISSN 0266-3554.
  8. Glees, A. (1991 թ․ հուլիսի 1). «A History of West Germany. Volume 1: From Shadow to Substance 1945-1963. Volume 2: Democracy and its Discontents 1963-1988». German History. 9 (3): 398–400. doi:10.1093/gh/9.3.398. ISSN 0266-3554.
  9. Lang, Christine; Schneider, Jens (2016 թ․ օգոստոսի 17). Von Kreuzberg nach Tempelhof: Räumliche und soziale Mobilität bei Nachkommen von Eingewanderten aus der Türkei in Berlin. Wiesbaden: Springer Fachmedien Wiesbaden. էջեր 237–258. ISBN 978-3-658-13778-6.
  10. Introduction. transcript Verlag. 2001 թ․ դեկտեմբերի 31. էջեր 13–30. ISBN 978-3-933127-71-6.
  11. Klandermans, Bert; Katsiaficas, George (1998-07). «The Subversion of Politics: European Autonomous Social Movements and the Decolonization of Everyday Life». Contemporary Sociology. 27 (4): 408. doi:10.2307/2655512. ISSN 0094-3061.
  12. Hudi, Ricky; Kozak, Petr (2011-07). «SYSTEMATIC DAY-TO-DAY SUITABILITY». ATZextra worldwide. 16 (7): 104–105. doi:10.1365/s40111-011-0302-7. ISSN 2195-1470.
  13. «Journalists detained during Egypt's day of protests». Human Rights Documents Online. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  14. Counter-conducts in South Africa: Power, Government and Dissent at the World Summit. Routledge. 2013 թ․ սեպտեմբերի 13. էջեր 39–40. ISBN 978-0-203-72117-9.
  15. AG Grauwacke, ed. (2008). Autonome in Bewegung: aus den ersten 23 Jahren (4. Aufl ed.). Berlin Hamburg Göttingen: Assoziation A. ISBN 978-3-935936-13-2.
  16. 1. Der Befund: Rechtsbrüche und Gewaltakte von Polizisten. Vervuert Verlagsgesellschaft. 2007 թ․ դեկտեմբերի 31. էջեր 13–62.
  17. Auer, Ulrike; Mosing, Martina (2011-03). «Monitoring in der Pferdeanästhesie». pferde spiegel. 14 (01): 16–23. doi:10.1055/s-0030-1250739. ISSN 1860-3203.
  18. Messer-Kruse, Timothy (2011). The Elements of a Riot. New York: Palgrave Macmillan US. էջեր 99–122. ISBN 978-0-230-12077-8.
  19. «Bob Mackie, Autumn/Winter 1990». Bob Mackie, Autumn/Winter 1990. 2019. doi:10.5040/9781350938397.
  20. «Advanced coal liquefaction research. Quarterly technical progress report, July 1, 1983-September 30, 1983». 1984 թ․ ապրիլի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  21. [ick Anderson (22 December 1999). "Delta's down with it – Page 1". Seattle Weekly. Archived from the original on 9 April 2017. Retrieved 13 August 2011. «ick Anderson (22 December 1999). "Delta's down with it – Page 1". Seattle Weekly. Archived from the original on 9 April 2017. Retrieved 13 August 2011»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  22. Fernandez, Luis (2019 թ․ դեկտեմբերի 19). «Policing Dissent». doi:10.36019/9780813544748. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  23. 23,0 23,1 McAdam, Doug; Sampson, Robert; Weffer, Simon; MacIndoe, Heather (2005 թ․ փետրվարի 1). «"There Will be Fighting in The Streets": The Distorting Lens of Social Movement Theory». Mobilization: An International Quarterly. 10 (1): 1–18. doi:10.17813/maiq.10.1.a62814651h028540. ISSN 1086-671X.
  24. McPhail, Clark; Schweingruber, David; McCarthy, John. Policing Protest in the United States:. University of Minnesota Press. էջեր 49–69.
  25. Third WTO Ministerial Conference (MC3). Cambridge University Press. 2019 թ․ մայիսի 2. էջեր 39–39. ISBN 978-1-108-62987-4.
  26. «news-from-africa-watch-zambia-model-for-democracy-declares-state-of-emergency-june-10-1993-7-pp». Human Rights Documents online. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  27. Sellers, John. Battle in Seattle. OR Books. էջեր 286–289.
  28. Parrish, Geov (2005). Defending My Life. Duke University Press. էջեր 119–127. ISBN 978-0-8223-3556-6.
  29. World Trade Organization (WTO). UN. 2000 թ․ դեկտեմբերի 31. էջեր 1445–1446. ISBN 978-92-1-155839-5.
  30. «CBS News/New York Times Monthly Poll #1, December 1998». ICPSR Data Holdings. 1999 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  31. Wallach, Lori; Naím, Moisés; Naim, Moises (2000). «The FP Interview: Lori's War». Foreign Policy (118): 28. doi:10.2307/1149669. ISSN 0015-7228.
  32. Afghan Development Association, Six months technical progressive report 1 jan 1993 to 30 june. University of Arizona Libraries. 2000.
  33. Heath, Renee Guarriello; Fletcher, Courtney Vail; Munoz, Ricardo, eds. (2013). Understanding occupy from Wall Street to Portland: applied studies in communication theory. Lanham: Lexington Books. ISBN 978-0-7391-8322-9.
  34. «www.agp.org | Hallmarks of PGA». www.nadir.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  35. When a Youth-Led, Liberatory, Anti-Capitalist Revolutionary Movement Starts, Join Immediately / #46;. Intellect Books. 2018 թ․ մարտի 22. էջեր 137–139. ISBN 978-1-78320-795-4.
  36. «global-monitor-bulgaria-bulgaria-pride-2010-celebrates-love-equality-and-diversity-free-from-threatened-antilgbt-violence-june-29-2010». Human Rights Documents online. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  37. «Black bloc». Wikipedia (անգլերեն). 2024 թ․ մայիսի 23.
  38. 38,0 38,1 Lumb, Richard C.; Friday, Paul C. (1997 թ․ մարտի 1). «Impact of pepper spray availability on police officer use‐of‐force decisions». Policing: An International Journal of Police Strategies & Management. 20 (1): 136–148. doi:10.1108/13639519710162051. ISSN 1363-951X.
  39. Priego, Ernesto (2021 թ․ հունվարի 20). «"It all begins today!" The Collected Tweets of Donald Trump (20 January 2017-08 January 2021)». dx.doi.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  40. Chapter Two. Press, Preparations, and Protests: January 1933–August 1935. Toronto: University of Toronto Press. 2015 թ․ դեկտեմբերի 31. էջեր 32–69.
  41. «Washington Post Maryland Poll, January 2004». ICPSR Data Holdings. 2004 թ․ ապրիլի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  42. Priego, Ernesto (2015 թ․ հունվարի 23). «#MLA15 Twitter Archive, 8-11 January 2015». dx.doi.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  43. Priego, Ernesto (2021 թ․ հունվարի 20). «"It all begins today!" The Collected Tweets of Donald Trump (20 January 2017-08 January 2021)». dx.doi.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  44. Weak, Grudging, Incomplete (January – February 1972). Chapman and Hall/CRC. 2017 թ․ ապրիլի 28. էջեր 353–365. ISBN 978-1-315-19138-6.
  45. «New York Times Education Poll, February 1983». ICPSR Data Holdings. 2008 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  46. Kerrigan, Heather (2022). Officer Found Guilty in Death of George Floyd: April 20, April 21, May 7, June 25, and December 15, 2021. 2455 Teller Road, Thousand Oaks California 91320: CQ Press. էջեր 282–295. ISBN 978-1-0718-5338-2. {{cite book}}: horizontal tab character in |title= at position 101 (օգնություն); no-break space character in |location= at position 18 (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  47. Dourado, João Carlos (2013 թ․ օգոստոսի 29). «Mapa de Ameaça Sísmica na Plataforma Continetal do Sul/Sudeste». 13th International Congress of the Brazilian Geophysical Society & EXPOGEF, Rio de Janeiro, Brazil, 26–29 August 2013. Brazilian Geophysical Society. doi:10.1190/sbgf2013-355.
  48. Christie de Oliveira, Ebe. «Grandes nódulos hepatocelulares benignos em fígados cirróticos por bloqueio crônico do efluxo venoso». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  49. «CBS News/New York Times New York City Poll, August #1, 2012». ICPSR Data Holdings. 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  50. Rodrigues, Maria Guadalupe Moog (2018 թ․ հոկտեմբերի 11). The prospects for transnational advocacy across the IBSA bloc – a view from Brazil. Routledge. էջեր 147–164. ISBN 978-1-315-23219-5.
  51. Post-scriptum—in light of June 2013 mass protests. Palgrave Macmillan. ISBN 978-1-137-31084-2. {{cite book}}: C1 control character in |title= at position 15 (օգնություն)
  52. Black Youth in Crisis. Routledge. 2013 թ․ հոկտեմբերի 8. էջեր 23–42. ISBN 978-0-203-06618-8.
  53. SOUZA DE ANDRADE, MARLUCE. «O SINDICATO COMO ESPAÇO DE FORMAÇÃO: TRAJETÓRIAS DE PROFESSORES MILITANTES DO SEPE/CAXIAS». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  54. Urban, Wayne J. (2000-02). Barker, Mary Cornelia (20 January 1879–15 September 1963), schoolteacher and teachers' union leader. American National Biography Online. Oxford University Press.
  55. 1er arrondissement de Paris. Presses universitaires de Rennes. 2012. էջեր 161–164. ISBN 978-2-7535-1859-9.
  56. Clemente Escobar, Ángel (2019 թ․ հունիսի 1). «L'Arc de Triomphe et les Champs-Élysées comme signifiants politiques et littéraires : Une approche comparatiste des romans sur Mai 68». Atlante (10). doi:10.4000/atlante.14508. ISSN 2426-394X. {{cite journal}}: no-break space character in |last= at position 9 (օգնություն); no-break space character in |title= at position 84 (օգնություն)
  57. Lassus, Valérie (2019 թ․ փետրվարի 21). «Gilets jaunes en noir et blanc». Vacarme. N° 86 (1): 150–157. doi:10.3917/vaca.086.0150. ISSN 1253-2479.
  58. Mason, Paul (2012). Why it's kicking off everywhere: the new global revolutions. London ; New York: Verso. ISBN 978-1-84467-851-8. OCLC 769192643.
  59. Schattka, Chris (2023). Interpretive Regimes of Violence in Action. The “Welcome to Hell” Demonstration During the G20 Summit in Hamburg 2017. Cham: Springer International Publishing. էջեր 79–99. ISBN 978-3-031-43855-4.
  60. Schattka, Chris (2023). Interpretive Regimes of Violence in Action. The “Welcome to Hell” Demonstration During the G20 Summit in Hamburg 2017. Cham: Springer International Publishing. էջեր 79–99. ISBN 978-3-031-43855-4.
  61. 61,0 61,1 Brooke, Steven (2013 թ․ հունվարի 8). The Muslim Brotherhood in Europe and the Middle East: The Evolution of A Relationship. Oxford University Press. էջեր 26–49.
  62. Hulsman, Cornelis, ed. (2017). 6 Non-Islamist Political Actors in Egypt (Nicholas Gjorvad). Tectum – ein Verlag in der Nomos Verlagsgesellschaft. էջեր 147–178.
  63. shuhada organization annual report january - december 2005. University of Arizona Libraries. 2013.
  64. Broome, Kate (2018 թ․ հուլիսի 12). «Mysterious Black Sarcophagus Found In Egypt». Science Trends. doi:10.31988/scitrends.22477.
  65. Khairunnisa, Annisa (2024 թ․ հունվարի 20). «Ideological Perlocutions of Palestinian and Israeli News on CNN Arabic Instagram (Pragmatic Cyber Study)». Sunan Kalijaga: International Journal of Islamic Civilization. 6 (1): 46. doi:10.14421/skijic.v6i1.2844. ISSN 2614-7262.
  66. August 1957–April 1958: Alexandria and Cairo. Hart Publishing. 2020. ISBN 978-1-5099-3449-2.
  67. «In Ethiopia, mobile internet cut in the capital amid clashes and protests». Human Rights Documents Online. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  68. «Guerin, Orla, (born 15 May 1966), Egypt Correspondent, BBC News, since 2013». Who's Who. Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
  69. Galloway, Alexander R. (2013 թ․ դեկտեմբերի 31). 12 Black Box, Black Bloc. University of Toronto Press. էջեր 218–226.
  70. Pike, Alan (2013 թ․ հունվարի 29). «The Bulletin—January 29, 2013». Southern Spaces. doi:10.18737/m71p5n. ISSN 1551-2754.
  71. «Social Learning From Media». Encyclopedia of Media Violence. 2455 Teller Road, Thousand Oaks California 91320: SAGE Publications, Inc. 2013. {{cite journal}}: no-break space character in |location= at position 18 (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  72. «Gorst, Sir John (Michael), (28 June 1928–31 July 2010)». Who Was Who. Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1.
  73. Monjardet, Dominique; Lévy, René (1995 թ․ հունվարի 1). Undercover Policing in France: Elements for Description and Analysis. Brill | Nijhoff. էջեր 29–53. ISBN 978-90-04-63345-2.
  74. Czach, Liz (2016 թ․ մայիսի 20). Bon Cop, Bad Cop: A Tale of Two Star Systems. Wilfrid Laurier Press. էջեր 131–146. ISBN 978-1-77112-223-8.
  75. «APA Committee on Sexual Orientation and Gender Diversity (CSOGD) Meeting Minutes, March-December, 2023». PsycEXTRA Dataset. 2023. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.
  76. Paris, Jeffrey (2003). «The Black Bloc's Ungovernable Protest». Peace Review. 15 (3): 317–322. doi:10.1080/1040265032000130913. S2CID 144140995.
  77. Introduction:. The Lutterworth Press. 2013 թ․ սեպտեմբերի 26. էջեր 9–12.
  78. University of Southern Mississippi, Special Collections, University Libraries (2008 թ․ նոյեմբերի 11). «Gerald Battle Papers». dx.doi.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  79. 79,0 79,1 79,2 Juris, Jeffrey S. (2005-12). «Violence Performed and Imagined: Militant Action, the Black Bloc and the Mass Media in Genoa». Critique of Anthropology (անգլերեն). 25 (4): 413–432. doi:10.1177/0308275X05058657. ISSN 0308-275X.
  80. 80,0 80,1 Memou, Antigoni (2018 թ․ փետրվարի 28). ‘When it bleeds, it leads’. Manchester University Press. ISBN 978-1-5261-3050-1.
  81. H. G. L. (1952-07). «Germany's New Nazis». International Affairs. 28 (3): 386–386. doi:10.2307/2607469. ISSN 1468-2346.
  82. Sunshine, Spencer (2024 թ․ մարտի 20). The Abraxas Clique and Countercultural Fascism. London: Routledge. էջեր 155–167. ISBN 978-0-429-20009-0.
  83. Apoifis, Nicholas (2024 թ․ հունիսի 4). Anarchy in Athens. Manchester University Press. ISBN 978-1-5261-8436-8.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]