Բողոքի ակցիաներ Բրազիլիայում (2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պաստառին գրված է՝ Եթե փոխադրավարձը չիջնի, Ռիոն կկանգնի։

Բողոքի ակցիաներ Բրազիլիայում, սկսվել են 2013 թվականի հունիսին։ Մոտ 200 հազար մարդ է մասնակցել ցույցերին։

Պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի անմիջական պատճառ հանդիսացավ բնակչության դժգոհությունը հասարակական տրանսպորտի գների բարձրացումից[1]:

Տոմսերի գնի ֆոնի վրա առաջ եկան բողոքներ պետական ծառայությունների ցածր մակարդակի, ոստիկանական բռնության և կոռումպացված կառավարության դեմ։ Դժգոհության առիթ էր նաև Բրազիլիայում անցկավող ֆուտբոլային կոնֆեդերացիայի Գավաթը։ Ժողովուրդը բողոքում էր, որ սպորտային միջոցառումների վրա ավելի շատ է ծախսվում, քան սոցիալական խնդիրների լուծման[2][3]:

Գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարգությունները սկսել են Բրազիլիայի և Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականների խաղի ժամանակ, երբ ոստիկանությունը փակել էր ճանապարհը։ Ցուցարարները փորձել են գրավել Բրազիլիայի, Ռիո դե Ժանեյրոյի և Սան-Պաուլոյի ադմինիստրատիվ շենքերը։ Անկարգությունները տարածվել են Բրազիլիայով մեկ։ Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Տուժել են տասնյակ մարդիկ։ Կառավարությունը փոխադրամիջոցների գների հարցում գնացել է զիջումների։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիան մի քանի անվանում է ստացել։ Կոչել են «Քացախային հեղափոխություն», քանի որ ցուցարարները հետները քացախ էին բերում, որով հնարավոր է թուլացնել արցունքաբեր գազի ազդեցությունը։ Նաև կոչել են «20 տոկոսանոց հեղափոխություն», քանի որ փոխադրամիջոցների տոմսերը թանկացել էին 20 տոկոսով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]