Մայլո Յանոպուլոս
Մայլո Յանոպուլոս անգլ.՝ Milo Hanrahan | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Վոլֆսոն քոլեջ, Մանչեսթերի համալսարան և Simon Langton Grammar School for Boys? |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բլոգեր |
Աշխատավայր | Breitbart News? |
Կայք | trnt.la |
Ստորագրություն | |
Milo Yiannopoulos Վիքիպահեստում |
Մայլո Յանոպուլոս (անգլ.՝ Milo Yiannopoulos, ի ծնե՝ Մայլո Հանրահան, անգլ.՝ Milo Hanrahan, հոկտեմբերի 18, 1984, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայտնի է նաև Մայլո Անդրեաս Վագներ կեղծանվամբ[1][2] (անգլ.՝ Milo Andreas Wagner), բրիտանացի քաղաքական վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, հռետոր և գրող։ «Breitbart News» հրատարակության նախկին գլխավոր խմբագիր, որը բնութագրում է իրեն որպես «մշակութային ազատական»[3]։ Իսլամի, աթեիզմի, ֆեմինիզմի, քաղաքական պարկեշտության և այլ շարժումների քննադատ է։
2017 թվականի հոկտեմբերի «Buzzfeed News» հրատարակության հետաքննության համաձայն՝ «Breitbart»-ում Յանոպուլոսի շատ աշխատանքներ, որոնց շնորհիվ նա գրավել է համասոցիալական ուշադրություն, ոգեշնչված են նեոնացիստների և սպիտակ ազգայնականների գաղափարներով։ Լրագրողների կողմից հրապարակված էլեկտրոնային նակամագրությունը ցույց է տվել, որ «Breitbart»-ում աշխատելու ժամանանակ Յանոպուլոսը նեոնացիստներից և Սպիտակների գերազանցությունը կոնցեպցիայից պարբերաբար փոխ է առել կարծիքներ և մտքեր իր պատմությունների համար։ Նամակագրությունը ցույց է տվել նաև, որ «Breitbart»-ում նրա շատ հոդվածներ և «Dangerous »գիրքը նրա անունից գրել է գործընկերը[4]։
Յանոպուլոսը ծնվել և մեծացել է Կենտում։ Սայմոն Լենգթոնի անվան տղաների համար նախատեսված միջնակարգ դպրոցից դուրս մնալուց հետո սովորել է Մանչեստրի համալսարանում և Քեմբրիջի Վուլֆսոնի քոլեջում, բայց չի ավարտել ուսումն այս կրթական հաստատություններից և ոչ մեկում։ Լրագրողական աշխատանքով սկսել է զբաղվել The Daily Telegraph-ում՝ գրելով հոդվածներ տեխնոլոգիայի մասին, իսկ հետո տեղափոխվել է The Kernel օնլայն-ամսագիր, որը նույնպես նվիրված էր տեխնոլոգիաներին։ Դարձել է Գեյմերգեյթը լուսաբանող առաջին լրագրողներից։ 2015 թվականին սկսել է աշխատել Breitbart-ում՝ ուշադրություն գրավելով իր դիրքորոշմամբ։ Ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ դարձել է Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավի եռանդուն կողմնակիցը։ 2016 թվականի հուլիսին ընդմիշտ արգելափակվել է Twitter-ում այն բանի համար, որ ռասիստական հղում է արել՝ ընդդեմ աֆրոամերիկացի դերասանուհի Լեսլի Ջոնսի[5][6]։
Մեղադրվել է պեդոֆիլիան պաշտպանելու կամ աջակցելու մեջ, ինչն ինքը վերջնականապես մերժել է։ Մեղադրանքը հիմնված է եղել տեսահոլովակի վրա, որտեղ նա հայտարարել է, որ 13-ամյա տղաների, մեծահասակ տղամարդկանց և կանանց միջև փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերությունները կարող են դրական փորձ լինել տղաների համար[7]։ Տեսահոլովակի հանրայնացումից հետո Յանոպուլոսին ազատել են աշխատանքից, իսկ Simon & Schuster հրատարակությունը խզել է նրա ինքնակենսագրականի հրապարակման պայմանագիրը։ Յանոպուլոսը հերքում է, որ պեդոֆիլիայի կողմնակից է և հավաստիացնում, որ իր հայտարարությունը մանկական բռնության արդյունքում ստացած վնասվածքի հետ համակերպվելու տարբերակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանոպուլոսը մեծացել է Անգլիայի հարավում գտնվող Կենտ կոմսության փոքրիկ քաղաքում։ Մայրը գերմանական ծագում ունեցող հրեա է (Մայլոյի խոսքերով[8]), հայրը հոր կողմից հույն է, մոր կողմից՝ իռլանդացի[9][10]։ Ըստ դավանանքի Մայլոն կաթոլիկ է[9][11]։ Նա բացահայտ գեյ է։
Ընդունվել է Մանչեստրի համալսարան, սակայն թողել է այն՝ չավարտելով ուսումը։ Երկու տարվա ընթացքում նա նաև սովորել է անգլերեն գրականություն Վուլֆսոնի քոլեջում և Քեմբրիջում, մինչև որ չի թողել նաև այդ զբաղմունքը։
Յանոպուլոսն O-1 վիզայի կարգավիճակով ԱՄՆ ռեզիդենտ է[12]։ 2017 թվականի սեպտեմբերին Հավայան կղզիներում ամուսնացել է աֆրոամերիկացի տղայի հետ, որի ինքնությունը զույգը նախընտրել է չբացահայտել[13][14]։
Յանոպուլոսի ելույթի դեմ բողոքի ցույցեր Բերկլիում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016-2017 թվականներին Մայլոն շրջայց է կատարել ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Իր ելույթների ժամանակ նա բարձրացրել է գրաքննությանը, քաղաքական կոռեկտությանը և ժամանակակից հասարակության մեջ խոսքի ազատությանը վերաբերող թեմաները, քննադատել ֆեմինիզմի, իսլամի և այլ ուսմունքների դրույթները։ Բերկլիի համալսարանում Մայլոյի դասախոսության ժամանակ հակամարտություն է տեղի ունեցել նրա կողմնակիցների և ցուցարարների միջև։ Ցուցարարները, փորձելով խափանել Մայլոյի ելույթը, հարձակվել են ոստիկանության վրա, բարիկադներ են կառուցել և հրդեհել կամպուսը։ Համալսարանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մայլոն և նրա մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Համալսարանի հանրապետական ակումբը, որը միջոցառման հովանավորն էր, հայտարարել է. «Խոսքի ազատությունը մեռած է»։ Այս դեպքից հետո Մայլոն «անվտանգության նկատառումներից ելնելով» ուսանողների հետ հանդիպումներն այլ ուսումնական հաստատություններում չեղյալ է հայտարարվել[15]։
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանդալներ Թվիթթերում և վերջնական արգելափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին Թվիթթերը ժամանակավորապես արգելափակել է Յանոպուլոսի հաշիվն այն բանից հետո, երբ նա փոխել է իր բնութագիրը՝ դարձնելով «BuzzFeed սոցիալական արդարության խմբագիր»[16]։ Հաջորդող ամիսների ընթացքում նրա հաշվի հաստատված կարգավիճակը նույնպես հեռացվել է կայքի կողմից[16]։ Թվիթթերը չի բացատրել կարգավիճակի հեռացումը՝ պատճառաբանելով, որ կայքը չի մեկնաբանում անհատական դեպքերը[17]։ Որոշ ԶԼՄ-ներ ենթադրություն են արել, որ Յանոպուլոսը խախտել է խոսքի և հալածանքների մասին կայքի կանոնները, մեկ այլ օգտիրոջ ասելով, որ նա «արժանի է հալածանքների»[18][19]։ Պահպանողական մեկնաբանները մտահոգություն են հայտնել, որ Թվիթթերը հետապնդում է պահպանողականներին[20][21]։
2016 թվականի հունիսին Յանոպուլոսի Թվիթթերի հաշիվը ժամանակավորապես արգելափակվել է Օռլանդոյի զանգվածային սպանությունից և գեյ բարի վրա ահաբեկչական հարձակումից հետո իսլամը քննադատելու համար[22]։
2016 թվականի հուլիսին Յանոպուլոսը «Ուրվականների որսորդները» ֆիլմն անվանել է` «ֆիլմ, որը կօգնի միայնակ միջին տարիքի կանանց ավելի լավ վերապրել իրենց մենությունը»[23]։ Ֆիլմի թողարկումից հետո համացանցային թրոլերները ռասիստական և այլատյաց մեկնաբանություններ են գրել սևամորթ դերասանուհի Լեսլի Ջոնսի հասցեին։ Յանոպուլոսը Ջոնսի մասին գրել է երեք հրապարակային թվիթ՝ ասելով բառացիորեն հետևյալը. ««Ուրվականների որսորդներն» այնքան վատ է վաճառվում, որ նրանք խնդրել են Լեսլի Ջոնսին զոհ խաղալ Թվիթթերում»։ Դրանից հետո նա նկարագրել է Լեսլիի պատասխանը՝ որպես «հազիվ գրագետ» և անվանել է նրան «սևամորթ տղա»[24][25][26]։ Շատ ԶԼՄ-ներ Յանոպուլոսի թվիթները որակել են որպես Ջոնսի հալածանքների հրահրող[27][28]։ Յանոպուլոսն այնուհետև ընդմիշտ արգելափակվել է Թվիթթերի կողմից` «հրահրելու, ուրիշներին հետապնդելու կամ հալածելու» պատճառով[29][30][31]։
Յանոպուլոսը պնդում է, որ արգելափակվել է իր պահպանողական համոզմունքների պատճառով[32]։ CNBC-ին տված հարցազրույցում նա դատապարտել է Ջոնսի հասցեին վիրավորական թվիթները և հերքել իր պատասխանատվությունը դրանց համար[33]։ Նրա արգելափակումից հետո որոշման ընդդիմախոսները #freemilo հեշթեգը (անգլերենից թարգմանաբար` «ազատեք Մայլոյին») դարձրել են թվիթթերյան թրենդ[34]։ 2016 թվականի Հանրապետական ազգային կոնվենցիային տված հարցազրույցում Յանոպուլոսը Թվիթթերին շնորհակալություն է հայտնել արգելափակման համար՝ հաստատելով, որ այն «բարձրացրել է իր ժողովրդականությունը»[35]։
Լրատվամիջոցներ ներթափանցած Breitbart նամակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հոկտեմբերի սկզբին «Buzzfeed News»-ը հրապարակել է Մայլոյի «Breitbart»-ում աշխատելու ժամանակաշրջանի էլեկտրոնային նամակագրությունը։ Զեկույցի համաձայն՝ Յանոպուլոսը և նրա «գրական սևամորթ» Ալում Բոհարին հաճախ են պատմությունների և մեկնաբանությունների համար դիմել այլընտրանքային աջեր շարժման և նեոնացիստների հետ կապված մարդկանց[4]։ Այն մարդկանց թվում, որոնց դիմել է Յանոպուլոսը, եղել են Կուրտիս Յարվինը՝ նեոնացիստական շարժման գլխավոր գործիչ, Դևին Սոսիրը, սպիտակների գերազանցության կողմնակիցների առցանց «American Renaissance» ամսագրի խմբագիրը, Էնդրյու Աուերնհայմերը, «The Daily Stormer» նեոնացիստական կայքի ադմինիստրատորը և «Baked Alaska»-ի հակասեմական և պրոնացիստական թվիթներով հայտնի մեկնաբանը։ Յանոպուլոսը նաև կապ է հաստատել և ստացել է մեդիայի և շոու-բիզնեսի ավանդական լիբերալ մասնագիտությունների մարդկանց առաջարկներն ու տեքստերը։ Միթչել Սանդերլենդը Vice News-ից Յանոպուլոսին հղում է ուղարկել Լինդի Ուեսթի հոդվածին՝ խնդրելով. «Խնդրում եմ, ծաղրիր այդ գեր ֆեմինիստուհուն» (անգլ.՝ «Please mock this fat feminist»)[4][36]: Զեկույցը ներառել է նաև Յանոպուլոսի տեսանյութը, որի մեջ նա երգում է «America the Beautiful» կարաոկե բարում, որտեղ նեոնացիստների և սպիտակ շովինիստների, այդ թվում՝ Սոսիրի և սպիտակ շովինիստ Ռիչարդ Սպենսերի բազմությունը նրան ծափահարում է նացիստական ողջույններով՝ «Զիգ հայլ»[4][37]։
Հետագայում Յանոպուլոսը պնդել է, որ երգելու ժամանակ նացիստական ողջույններ չի տեսել իբր թե «անհավատալի կարճատեսության» պատճառով[4]։ Միջադեպի ժամանակ աշխատող բարմենուհու խոսքով՝ Յանոպուլոսը և նրան ուղեկցող Սպենսերը եկել են բար և խնդրել երգել կարաոկե, չնայած այն բանին, որ կարաոկե երգելու ժամանակն արդեն անցել էր։ Երբ բարմենուհին տեսել է նացիստական ողջույնները, նա անցել է բեմ և խնդրել է Յանոպուլոսին և իր ընկերներին լքել բարը, որից հետո նրանք սկսել են խոտորել նրան՝ բղավելով «Թրամփ, Թրամփ, Թրամփ» և «Ամերիկան կրկին մեծ դարձնենք»։ Ըստ նրա՝ Յանոպուլոսն այդ ժամանակ ուրիշներին հրահանգել է դա անել։ Խումբը լքել է բարն այն բանից հետո, երբ բարի մյուս աշխատակիցներն աջակցել են գործընկերոջը[38]։
Զեկույցում նաև պնդել է, որ Յանոպուլոսը սովորություն է ունեցել օգտագործել հակասեմական նշաններով անձնական գաղտնաբառերը, ինչպիսիք են «Kristall»-ը, հղում անելով Բյուրեղապակյա գիշերին՝ 1938 թվականի նացիստական ջարդին, և «longknives1290»-ը՝ Երկար դանակների գիշերվա (նացիստների բռնության ևս մեկ ակտ) և 1290 թվականի (արտաքսման մասին Էդիկտի ստորագրության տարին, որով Էդուարդ I-ն արտաքսել է բոլոր հրեաներին Անգլիայից) համատեղ հղմամբ[4]։
Facebook-ում և Instagram-ում Յանոպուլոսը պարծեցել է, որ 14,88 դոլար է փոխանցել Թալի Լավինին՝ հրեա լրագրողուհուն[39]։ Նեոնացիստների և այլընտրանքային աջերի միջավայրում 14/88-ը կոդային կարգախոս է, որի մի մասը հղում են անում «14 խոսքերին» («Մենք պետք է պաշտպանենք մեր ազգի գոյությունը և սպիտակ երեխաների ապագան») և նացիստական ողջույններին։ PayPal-ը և Venmo-ն հետագայում արգելափակել են Յանոպուլոսի հաշիվները[40]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքը՝ Մայլոն, իրեն բնութագրում է որպես պահպանողական[41] և «ակտիվ լրագրող», որը գլխավորում է «մշակութային լիբերտարիանություն» կոչվող շարժումը, որը պաշտպանում է «խոսքի ազատությունը» հավասարություն պահանջող «կռվարարներից»[3]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dangerous (2017)՝ մի շարք քաղաքական շարժումների քննադատական վերլուծություն[42]
- Diabolical (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rouner, Jef (2015 թ․ հունվարի 16). «#GamerGate Journalist Milo Yiannopoulos's Self-Published Poetry Book Contains Unattributed Tori Amos Lyrics». Houston Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Arthur, Charles (2012 թ․ սեպտեմբերի 12). «The Kernel sued by former contributors for non-payment». The Guardian. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Beauchamp, Zack (2017 թ․ փետրվարի 20). «Milo Yiannopoulos: Breitbart's star provocateur and Trump champion, explained». Vox Media. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. «Once you understand that Yiannopoulos thinks norms against offensive speech and action are themselves a terrible form of authoritarianism, then the rest of his persona starts to make a lot more sense. He sees himself as a hybrid journalist-activist, leading a movement he calls "cultural libertarianism" to protect "free speech" from the egalitarian bullies.»
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bernstein, Joseph (2017 թ․ հոկտեմբերի 5). «Alt-White: How the Breitbart Machine laundered Racist Hate». BuzzFeed News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Grynbaum and Herrman, Michael and John. «Breitbart Rises From Outlier to Potent Voice in Campaign». The New York Times.com. The New York Times Company. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին. «Last month, Milo Yiannopoulos, the site's tech editor, was banned from Twitter after inspiring a sustained online harassment campaign against the "Saturday Night Live" actor Leslie Jones.»
- ↑ Leslie Jones leaves Twitter amidst onslaught of racist tweets — CBS News
- ↑ O'Hara, Mary Emily. «Yiannopoulos Quits Breitbart, Apologizes for Uproar Over Year-Old Comments». nbcnews.com. National Broadcasting Company. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին. «And I think particularly in the gay world, and outside the Catholic Church – if that's where some of you want to go with this – I think in the gay world some of the most important, enriching and incredibly life-affirming, important shaping relationships very often between younger boys and older men … They can be hugely positive experiences.»
- ↑ «Ethnicity of Celebs: Milo Yiannopoulos».
- ↑ 9,0 9,1 Stein, Joel (2016 թ․ սեպտեմբերի 15). «Milo Yiannopoulos Is the Pretty, Mostruous Face of the Alt-Right». Bloomberg. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Ng, David (2015 թ․ հոկտեմբերի 29). «Gamergate advocate Milo Yiannopoulos blames feminists for SXSW debacle». Los Angeles Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Kirchick, James (2016 թ․ հունիսի 1). «The Sad Story of Milo Yiannopoulos: the Trump Troll With Daddy Issues». Tablet Magazine.
- ↑ Oppenheim, Maya. «Milo Yiannopoulos 'lines up new job sponsor' after calls for him to be deported from US». The Independent. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Feldman, Kate. «Milo Yiannopolous gets married in Hawaii». New York Daily News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Callahan, Yesha (2017 թ․ հոկտեմբերի 2). «Milo Yiannopoulos Marries a Black Man». The Root. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Взрыв бешенства в университете Беркли: студенты жгут кампус - Новости России». MIGnews.ru - Новости России. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 16,0 16,1 «Twitter Unverifies Writer Amid Speech Wars». BuzzFeed. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Twitter refuses to say why it has punished UK journalist by removing 'verified' status». Press Gazette.
- ↑ Kulwin, Noah (2016 թ․ հունվարի 10). «Can Twitter 'Police the Madness' on Its Platform? The Fallout From the Milo Yiannopoulos Controversy Suggests Not». Recode. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Jim Edwards (2016 թ․ հունվարի 10). «Milo Yiannopoulos @Nero unverified by Twitter». Business Insider.
- ↑ Scott Greer (2016 թ․ հունվարի 14). «How One Conservative's Lost Twitter Badge Spells Trouble For Free Expression». The Daily Caller.
- ↑ «Why is Twitter punishing conservatives?». theweek.com. 2016 թ․ հունվարի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Teodorczuk, Tom (2016 թ․ հունիսի 15). «Milo Yiannopoulos Slams Twitter For Being 'Sharia-Compliant', Credits Drudge With Reinstatement». Heat Street. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Breitbart's Milo Yiannopoulos banned from Twitter for harassing Ghostbusters' Leslie Jones». CBC News. 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Wagner, Kurt (2016 թ․ հուլիսի 20). «Breitbart editor Milo Yiannopoulos – @nero – has been permanently suspended from Twitter». Recode. Վերցված է 2016 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ McCormick, Rich (2016 թ․ հուլիսի 19). «Twitter bans Milo Yiannopoulos, one of its worst trolls». The Verge. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ McCabe, David (2016 թ․ հուլիսի 19). «Twitter permanently bans right-wing commentator Milo Yiannopoulos». The Hill. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Jenkins, Nash (2016 թ․ հուլիսի 20). «Twitter Suspends Account of Conservative Writer Milo Yiannopoulos». Time. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Dunn, Matthew (2016 թ․ հուլիսի 21). «Milo Yiannopoulos banned from Twitter, which highlights double standards of the platform». news.com.au. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Papenfuss, Mary (2016 թ․ օգոստոսի 25). «Ghostbusters star Leslie Jones shuts down website after hacker posts nude photos of her». International Business Times.
- ↑ Ohlheiser, Abby (2016 թ․ հուլիսի 21). «Just how offensive did Milo Yiannopoulos have to be to get banned from Twitter?» – via washingtonpost.com.
- ↑ «Twitter Bars Milo Yiannopoulos in Wake of Leslie Jones's Reports of Abuse». The New York Times. 2016 թ․ հուլիսի 20.
- ↑ Kew, Ben (2016 թ․ հուլիսի 20). «Abuse of Ghostbusters' Leslie Jones leads to Twitter ban for Milo Yiannopoulos». ABC News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Ernst, Douglas (2016 թ․ հուլիսի 21). «Milo Yiannopoulos slams Twitter CEO Jack Dorsey, 'systemic campaign' against conservatives». The Washington Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Mezzofiore, Gianluca (2016 թ․ հուլիսի 20). «#FreeMilo prompts free speech debate after Twitter ban on conservative pundit». Mashable. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Howerton, Jason (2016 թ․ հուլիսի 21). «Conservative Personality Milo Yiannopoulos Thanks Twitter for Lifetime Ban». TheBlaze. The Blaze, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Cohen, Stephen (2017 թ․ հոկտեմբերի 6). «Seattle feminist writer was served up as target for Breitbart». Seattle Post-Intelligencer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Oliphant, Roland (2017 թ․ հոկտեմբերի 6). «Milo Yiannopoulos 'sang karaoke to Nazi-saluting audience'». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Young, Stephen (2017 թ․ հոկտեմբերի 6). «Meet the Dallas Bartender Who Kicked Milo Yiannopoulos and Some Neo-Nazis Out of Her Bar». Dallas Observer. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Martin, Nick R (June 24, 2018) «Milo Yiannopoulos tried to troll a Jewish journalist with Nazi symbols but it backfired on him.» Southern Poverty Law Center. (Retrieved July 2, 2018).
- ↑ «PayPal suspends Milo Yiannopoulos over Nazi-based trolling of Jewish journalist». The Times of Israel. 2018 թ․ հունիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Conservative provocateur Milo Yiannopoulos plans to return to UC Irvine in 2019».
- ↑ «George Michael reviews Dangerous by Milo Yiannopoulos».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլո Յանոպուլոս» հոդվածին։ |
|