Անոնիմուս
Անոնիմուս (անգլ.՝ Anonymous, թարգմանությունը՝ Անանուն), միջազգային հաքերների խումբ, որը գրոհում է հիմնականում այն կազմակերպությունների վեբ-կայքերը, սերվերները, որոնք, իրենց կարծիքով, գործում են ի վնաս համացանցում ինֆորմացիայի անվտանգության[1]։
Գոյություն ունի Անոնիմուս խմբի կարգախոս՝
Հայերեն | Անգլերեն |
---|---|
Մենք Անանունն ենք։ | We are Anonymous. |
Մենք լեգեոն ենք։ | We are Legion. |
Մենք չենք ներում։ | We do not forgive. |
Մենք չենք մոռանում։ | We do not forget. |
Սպասեք մեզ։ | Expect us. |
Anonymous-ը որպես խմբակցություն չի կարելի դիտել, քանի որ այն բաց է և մշտական անդամներ չունի։
Անոնիմուսները միշտ գործում են միևնույն սխեմայով[փա՞ստ] և միայն մեկ շատ պարզ համակարգչային՝ LOIC ծրագրի միջոցով։[փա՞ստ]
Low Orbit Ion Cannon (LOIC)[խմբագրել | խմբագրել կոդը]
LOIC (The Low Orbit Ion Cannon), այս ծրագիրը թույլ է տալիս կատարել DDOS հարձակումներ։ Անանուն օգտվողները բեռնում են LOIC ծրագիրը, և այն իր հերթին ավելացնում է botnet, որն էլ կատարում է AnonOps հարձակում։
Ադամները միավորվում են հիմնականում հաքերական ֆորումներից՝ հարձակումը տեղի է ունենում հետևյալ սխեմայով. գրառում ֆորումներում առաջիկա հարձակման մասին → հավաքվում են մասնակիցներ → կապի վերջ։ Այնուհետև տեղի է ունենում հարձակումը։ Մասնակիցները հավաքման ժամանակ պայմանավորվում են ժամի մասին։ Հարձակման ժամանակ դադարում են աշխատել հարձաման ենթարկված կայքերը, նույնիսկ այնպիսինները, ինչպիսին է Պենտագոնի կայքը։[փա՞ստ]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Davies Shaun (մայիսի 8, 2008)։ «The internet pranksters who started a war»։ ninemsn։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-12-ին։ Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29