Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություն
Trump Inaugural Logo.svg
Ժամանակ2017 թվականի հունիսի 20
ՎայրԿապիտոլիում, Վաշինգտոն, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Վեբկայք58pic2017.org

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություն, պաշտոնական արարողակարգ, որի ժամանակ տեղի է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Նորընտիր նախագահի հետ միաժամանակ երդում է տվել նաև նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը: Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջին նախագահն է, ով ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվել, մինչ նախագահական ընտրարշավը: Արարողությանը մասնակցել են Թրամփի ընտանիքը, նրա քաղաքական հակառակորդ Հիլարի Քլինթոնը և նրա ամուսին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին նախագահներ Բարաք Օբաման՝ տիկնոջ Միշել Օբամայի հետ, Ջորջ Ու. Բուշը՝ տիկնոջ Լորա Բուշի հետ, Ջիմի Կարտերը, նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պաշտոնատար այլ անձինք[1]:

ԶԼՄ-ների փոխանցմամբ երդմնակալության արարողությանը մասնակցել է 900 000 մարդ[1]:

Մինչ երդմնակալության արարողությունը, Թրամփը և Փենսը այցելել են Սբ. Հովհաննեսի եկեղեցի՝ մասնակցելու նախաերդմնակալական պատարագին: Եկեղեցին գտնվում է Սպիտակ տան հակադիր մասում: Սա սովորույթ է, որը ծագել է մի քանի տասնամյակ առաջ[1]: Այնուհետև Թրամփը ընտանիքի հետ այցելել է Սպիտակ տուն, որտեղ նրանց պատվին կազմակերպվել էր թեյախմություն: Թեյախմությունից հետո Թրամփը Բարաք Օբամայի ուղեկցությամբ մեկնել է երդմնակալության վայր[1]:

Դոնալդ Թրամփը երդվել է Լինկոլնի ավետարանի վրա, որի վրա երդվել են նախկին նախագահներ Աբրահամ Լինքոլնը և Բարաք Օբաման[2]:

Համերգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 19-ին Աբրահամ Լինքոլնի հուշարձանի մոտ տեղի է ունեցել երդմնակալության համերգ, որտեղ ճառով հանդես է եկել Դոնալդ Թրամփը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]