Ստոկհոլմի թագավորական պալատ, (շվեդ.՝ Kungliga slottet), շվեդ միապետերի պաշտոնական նստավայրն է Ստադհոլմեն կղզու տոնական ափին՝ Ստոկհոլմի կենտրոնում։ Միջին դարերում պալատի տեղում եղել է Ստոկհոլմյան ամրոցը, որը կառուցվել է Բիրգեր Յառլի կողմից՝ ԲալթիկիցՄելարեն ջրային ճանապարհի պաշտպանության համար։ Այդ ամրոցի կառուցումով սկսել է Ստոկհոլմ քաղաքի պատմությունը։
Յուհան III –ի օրոք մռայլ ամրոցը փոխարինվել է նրբագեղ նստավայրով՝ կառուցված Վերածննդի ոգով։ XVII դարի վերջին այն համարվել է հնացած և 1690-1697թվականներին Տեսսին Կրտսերի նախագծով դրա փոխարեն կառուցվել է բարոկկո ոճի ամրոց։ Մինչև Ժամանակակից պատմությունը թագավորական պալատը շարունակել է ծառայել որպես թագավորական ընտանիքի տեղակայման վայր և Շվեդիայի կառավարության նստավայր։
1697 թվականի մայիսի 7–ին հազիվ կառուցված ամրոցը հրդեհից մոխրացել է և Տեսսինը սկսել է ներկայումս գոյություն ունեցող 600 սենյականոց կառույցի շինարարությունը՝ 120 մետր երկարություն ունեցող ճակատային մասով։ Հետաքրքիրն այն է, որ 1697 թվականի հայտնի հրդեհի արդյունքում հնարավոր էր այրվեր թագավորական ընտանիքը, սակայն դրանից առաջ մահացած Կառլոս XI–ի մարմինը չի այրվել, հրդեհը սկսել է հրշեջ խմբի պետի սենյակից, որը պատասխանատու է եղել ամրոցի հակահրդեհային անվտանգության համար։ Տնտեսական դժվարությունների հետևանքով ամրոցի նոր շենքի կառուցումը ձգձգվել է մինչև 1754 թվականը, իսկ հյուսիսարևմտյան թևը կառուցումն ավարտվել է միայն 1760 թվականին Մադրիդի թագավորական պալատի նմանությամբ շվեդ թագավորների նստավայրն իր ծանր համաչափ ծավալներով իր արտաքին տեսքի համար պարտական է բերնինևսկյան նախագծին՝ Պալացցո Բարբերինին։