Ստանիսլավ Լոբոտկա
Լոբոտկան Սելտա Վիգոյի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սլովակիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 25, 1994[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Մեսինա, Սիցիլիա, Իտալիա | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նապոլի | ||
Համար | 68 | ||
Պատանեկան կարիերա | |||
Սպարտա Տրենչին
| |||
Տրենչին | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2015 | Տրենչին | 76 | (3) |
2013-2014 | → Յոնգ Այաքս | 30 | (3) |
2015-2017 | Նորշելան | 52 | (0) |
2017-2020 | Սելտա Վիգո | 86 | (0) |
2020-ներկա | Նապոլի | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Սլովակիա Մ18 | 3 | (1) |
2012-2013 | Սլովակիա Մ19 | 6 | (1) |
2013-2017 | Սլովակիա Մ21 | 27 | (2) |
2016-ներկա | Սլովակիա | 22 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ստանիսլավ Լոբոտկա (սլովակ.՝ Stanislav Lobotka, նոյեմբերի 25, 1994[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա), սլովակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրենչին
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոբոտկան Տրենչինի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը Սլովակիայի սուպերլիգայում նշեց 2012 թվականի մարտի 4-ին՝ Դուկլա Բանսկա-Բիստրիցայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 17-ին՝ Սպարտակ Տրնավայի դեմ խաղում[4]։ 2013 թվականի հունիսի 30-ին Լոբոտկան 1 տարվա վարձավճարով միացավ Այաքսին[5][6]։ Այստեղ նա հանդես էր գալիս հիմնականում ակումբի երկրորդ թիմի կազմում։ Յոնգ Այաքսի կազմում սլովակը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Լոբոտկան անցկացրեց 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի երկրորդ փուլի Վոյվոդինայի դեմ խաղում[7]։ 2015 թվականի մայիսի 1-ին նա խաղադաշտ դուրս եկավ Սլովակիայի գավաթի եզրափակչում՝ Սենիցայի դեմ խաղում[8]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը։ Տրենչինի առաջին թիմի կազմում Լոբոտկան անցկացրեց 86 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նորշելան
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 25-ին Լոբոտկան տեղափոխվեց Նորշելան[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում Լոբոտկան անցկացրեց 26 հանդիպում[11]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[12]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին սլովակը գոլային փոխանցում տվեց Լյունգբյուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[13]։ 2016-17 մրցաշրջանում Լոբոտկան անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում[14]՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ և կրկին ճանաչվելով Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[15]։
Սելտա Վիգո
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 15-ին Լոբոտկան 5 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[16][17]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինման մտնելով Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[18]։ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին սլովակը գոլային փոխանցում տվեց Սոֆիան Բուֆալին Ժիրոնայի դեմ խաղում, սակայն Սելտան պարտվեց 3-2 հաշվով[19]։ Ակումբի կազմում Լոբոտկան անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 15-ին Լոբոտկան 4.5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[23], և ևս 4 միլիոն բոնուսների դեպքում[24][25][26]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոբոտկան ներկայացրել է Սլովակիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Սլովակիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Ավստրիայի դեմ ընկերական խաղում[27]։ 2017 թվականին Լոբոտկան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում, սակայն Սլովակիան դուրս մնաց խմբային փուլից[29]։
Սլովակիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Լոբոտկան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Սլովենիայի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց սեպտեմբերի 4-ին՝ Անգլիայի դեմ խաղում[31]։ Նոյեմբերի 14-ին Լոբոտկան գոլի հեղինակ դարձավ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[32]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տրենչին | 2010–11 | 2. Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | |
2011–12 | Սլովակիայի Սուպերլիգա | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 | |||
2012–13 | 31 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 2 | ||||
2014–15 | 32 | 1 | 4 | 0 | 4 | 0 | 40 | 1 | ||||
2015–16 | 6 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | ||||
Ընդհանուր | 76 | 3 | 4 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 86 | 3 | ||
Յոնգ Այաքս (վարձավճար) | 2013–14 | Էրստե Դիվիզի | 30 | 3 | 0 | 0 | 0 | 0 | — | 30 | 3 | |
Նորշելան | 2015–16 | Դանիայի Սուպերլիգա | 26 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 0 | ||
2016–17 | 26 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 36 | 0 | ||
Ընդհանուր | 52 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 62 | 0 | ||
Սելտա Վիգո | 2017–18 | Լա Լիգա | 38 | 0 | 3 | 0 | — | 41 | 0 | |||
2018–19 | 31 | 0 | 1 | 0 | 32 | 0 | ||||||
2019–20 | 17 | 0 | 0 | 0 | 17 | 0 | ||||||
Ընդհանուր | 86 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 90 | 0 | ||
Նապոլի | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 244 | 6 | 9 | 0 | 6 | 0 | 9 | 0 | 268 | 6 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[33]
Սլովակիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 6 | 2 |
2018 | 7 | 0 |
2019 | 8 | 1 |
Ընդհանուր | 22 | 3 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 4, 2017 | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա | Անգլիա | 1–0 | 1–2 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Նոյեմբերի 14, 2017 | Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա | Նորվեգիա | 1–0 | 1–0 | Ընկերական խաղ |
3. | Հունիսի 11, 2019 | Բաքսել Արենա, Բաքու, Ադրբեջան | Ադրբեջան | 1–0 | 5–1 | Եվրո 2020 Որակավորում |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրենչին
- Սլովակիայի առաջնություն. 2014–15[34]
- Սլովակիայի գավաթ. 2014–15[35]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Slovakia - S. Lobotka - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «AS Trencin - Dukla Banska Bystrica, Mar 4, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «AS Trencin - Spartak Trnava, Nov 17, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lobotka očaril v Ajaxe výkonmi aj angličtinou: This is my sen!». Športky.sk (սլովակերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Eerste Divisie transfer round-up». TotalDutchFootball.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «AS Trencin - FK Vojvodina Novi Sad, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «AS Trencin - FK Senica, May 1, 2015 - Slovnaft Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Ólafur: Ramón og Lobotka kan støtte hinanden - FC Nordsjælland». FC Nordsjælland (դանիերեն). 2015 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «FC Nordsjaelland - Bröndby IF, Aug 30, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Stanislav Lobotka | Football Stats | Celta Vigo | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 12,0 12,1 «Stanislav Lobotka årets spiller i FCN - FC Nordsjælland». FC Nordsjælland (դանիերեն). 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Lyngby BK - FC Nordsjaelland, Aug 26, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Stanislav Lobotka | Football Stats | Celta Vigo | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 15,0 15,1 «Billedgalleri fra FCN Award Show 2017 - FC Nordsjælland». FC Nordsjælland (դանիերեն). 2017 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Official: Celta sign 'mini Modric' | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Celta Vigo sign Stanislav Lobotka from Nordsjælland for €5million on a five-year deal until 2022». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Celta de Vigo - Real Sociedad, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Girona FC - Celta de Vigo, Sep 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Done deal: Celta Vigo's Stanislav Lobotka joins Napoli | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Report: Napoli complete signing of Lobotka». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Napoli Complete Signing Of Lobotka From RC Celta». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Salt, Nathan (2020 թ․ հունվարի 15). «Napoli announce £21.5m deal for Celta Vigo ace Stanislav Lobotka». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Official: Napoli sign Lobotka | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Napoli sign Lobotka». Tribuna.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Lobotka swaps Celta for Napoli for €24m». BeSoccer (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Austria - Slovakia, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Slovakia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ uefa.com. «Under-21 2017 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Slovakia - Slovenia, Sep 1, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «England - Slovakia, Sep 4, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Slovakia - Norway, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ 33,0 33,1 «Stanislav Lobotka». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ UEFA.com (2015 թ․ մայիսի 20). «Trenčín seal historic Slovakian double | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ UEFA.com (2015 թ․ մայիսի 1). «Trenčín win maiden Slovak Cup | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոբոտկայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լոբոտկան transfermarkt-ում
- Լոբոտկան soccerbase.com-ում
- Լոբոտկան WhoScored.com կայքում
- Լոբոտկան Նորշելանի պաշտոնական կայքում
- Լոբոտկան Նապոլիի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-08-11 Wayback Machine
- Լոբոտկան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Լոբոտկա» հոդվածին։ |
|
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեսինա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Նորշելանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Սելտա Վիգոյի ֆուտբոլիստներ
- Սլովակ ֆուտբոլիստներ
- Սլովակիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տրենչինի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ