«Հրաչյա Ռուխկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 17. Տող 17.
}}
}}


'''Հրաչյա Լիպարիտի Ռուխկյան''' ([[1915]], ({{comment|ապրիլի 20|Հուլյան տոմարով}} ([[մայիսի 4]]), [[Ալեքսանդրապոլ]] - [[1992]], [[նոյեմբերի 28]], [[Երևան]]), հայ նկարիչ, [[ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ]] ([[1985]]): [[Հայրենական մեծ պատերազմ]]ի մասնակից<ref name="books" />:
'''Հրաչյա Լիպարիտի Ռուխկյան''' ([[1915]], ({{comment|ապրիլի 20|Հուլյան տոմարով}} ([[մայիսի 4]]), [[Ալեքսանդրապոլ]] - [[1992]], [[նոյեմբերի 28]], [[Երևան]]), հայ նկարիչ, [[ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ]] ([[1985]]): [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) գործողությունների մասնակից<ref name="books" />:


==Կենսագրություն==
==Կենսագրություն==
[[1935]] թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, [[1941]] թվականին՝ [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]ն։
[[1935]] թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, [[1941]] թվականին՝ [[Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա]]ն։


Մասնակցել է [[Հայրենական պատերազմ]]ին։ [[1941]] թվականին չորս ամիս սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում: [[1942]] թվականի [[նոյեմբերի 2]]-ին Կիզելում Հյուսիս-կովկասյան ռազմաճակատի որոշ գումարտակների հետ նահանջելիս թշնամու ռմբակոծության ժամանակ վիրավորվել է, և [[գերի]] ընկել: Նրան տարել են Մալսկի աղյուսի գործարան, որը ֆաշիստները վերածել էին [[համակենտրոնացման ճամբար]]ի: Հրաչյան կարողանում է փախչել և կառչելով [[Կրասնոդար]] սլացող գնացքից, ներկայացել է տեղի զինկոմիսարիատ, որտեղից էլ գործուղվել է [[Դոնի Ռոստով]]՝ Հյուսիս-կովկասյան զինօկրուգի տրամադրության տակ: [[1943]] թվականի գարնանը Ռուխկյանը լրիվ չապաքինված, ուղարկվել է ռազմաճակատային գիծ: Մասնակցել է [[Պրոխլադնի]]ի, [[Կազբեկ]]ի և [[Մինվոդի]]ի ահեղ մարտերին: Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է և տեղափոխվել [[հոսպիտալ]], որտեղից էլ [[1944]] թվականին զորացրվել է: Պատերազմի և աշխատանքի վետերան Ռուխկյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով<ref name="books">[https://books.google.am/books/about/Musaner%C4%9B_ch%CA%BBl%E1%B9%9Bets%CA%BBin.html?id=M5pWtQEACAAJ&redir_esc=y Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:]</ref>:
Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ [[1941]] թվականին չորս ամիս սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում: [[1942]] թվականի [[նոյեմբերի 2]]-ին Կիզելում Հյուսիս-կովկասյան ռազմաճակատի որոշ գումարտակների հետ նահանջելիս թշնամու ռմբակոծության ժամանակ վիրավորվել է, և [[գերի]] ընկել: Նրան տարել են Մալսկի աղյուսի գործարան, որը ֆաշիստները վերածել էին [[համակենտրոնացման ճամբար]]ի: Հրաչյան կարողանում է փախչել և կառչելով [[Կրասնոդար]] սլացող գնացքից, ներկայացել է տեղի զինկոմիսարիատ, որտեղից էլ գործուղվել է [[Դոնի Ռոստով]]՝ Հյուսիս-կովկասյան զինօկրուգի տրամադրության տակ: [[1943]] թվականի գարնանը Ռուխկյանը լրիվ չապաքինված, ուղարկվել է ռազմաճակատային գիծ: Մասնակցել է [[Պրոխլադնի]]ի, [[Կազբեկ]]ի և [[Մինվոդի]]ի ահեղ մարտերին: Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է և տեղափոխվել [[հոսպիտալ]], որտեղից էլ [[1944]] թվականին զորացրվել է: Պատերազմի և աշխատանքի վետերան Ռուխկյանը պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանով<ref name="books">[https://books.google.am/books/about/Musaner%C4%9B_ch%CA%BBl%E1%B9%9Bets%CA%BBin.html?id=M5pWtQEACAAJ&redir_esc=y Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:]</ref>:


Ստեղծագործել է հիմնականում [[գրաֆիկա]]յի բնագավառում։ Ստեղծել է [[նատյուրմորտ]]ներ, [[բնանկար]]ներ։
Ստեղծագործել է հիմնականում [[գրաֆիկա]]յի բնագավառում։ Ստեղծել է [[նատյուրմորտ]]ներ, [[բնանկար]]ներ։

23:20, 28 փետրվարի 2021-ի տարբերակ

Հրաչյա Ռուխկյան
Ի ծնեՀրաչյա Լիպարիտի Ռուխկյան
Ծնվել է1915, (ապրիլ 20 (մայիսի 4)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել է1992, նոյեմբերի 28
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1935) և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1941)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ

Հրաչյա Լիպարիտի Ռուխկյան (1915, (ապրիլի 20 (մայիսի 4), Ալեքսանդրապոլ - 1992, նոյեմբերի 28, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից[1]:

Կենսագրություն

1935 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1941 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։

Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1941 թվականին չորս ամիս սովորել է Բաքվի հետևակային ուսումնարանում: 1942 թվականի նոյեմբերի 2-ին Կիզելում Հյուսիս-կովկասյան ռազմաճակատի որոշ գումարտակների հետ նահանջելիս թշնամու ռմբակոծության ժամանակ վիրավորվել է, և գերի ընկել: Նրան տարել են Մալսկի աղյուսի գործարան, որը ֆաշիստները վերածել էին համակենտրոնացման ճամբարի: Հրաչյան կարողանում է փախչել և կառչելով Կրասնոդար սլացող գնացքից, ներկայացել է տեղի զինկոմիսարիատ, որտեղից էլ գործուղվել է Դոնի Ռոստով՝ Հյուսիս-կովկասյան զինօկրուգի տրամադրության տակ: 1943 թվականի գարնանը Ռուխկյանը լրիվ չապաքինված, ուղարկվել է ռազմաճակատային գիծ: Մասնակցել է Պրոխլադնիի, Կազբեկի և Մինվոդիի ահեղ մարտերին: Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ, որտեղից էլ 1944 թվականին զորացրվել է: Պատերազմի և աշխատանքի վետերան Ռուխկյանը պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանով[1]:

Ստեղծագործել է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ։

1983 թվականին Ստեփանակերտում հիմնադրել է գեղարվեստի դպրոց, որին նվիրել է 60 գործ։

Գործերից պահվում են ԱՊՀ երկրների, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում։

Հրաչյա Ռուխկյանի հուշատախտակը Երևանում

2006 թվականին Անահիտ Ռուխկյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հրաչյա Ռուխկյան» պատկերագիրքը։ 2009 թվականին կազմվել է օրացույց՝ հայ հանճարների դիմանկարներով։ 2011 թվականին լույս է տեսել Ռուխկյանի եկեղեցիներով պատկերած օրացույցը, 2012 թվականին՝ Ռուխկյանի Սայաթ-նովյան նկարաշարով օրացույցը։

Ստեղծագործական ուղի

Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։ Ժյուրիի կազմում են եղել Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, ով պատգամել է նկարչին շարունակել ազգանվեր գործը և ստեղծել հայ հանճարների դիմանկարները.

Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»:
- Մարտիրոս Սարյան

Հրաչյա Ռուխկյանը ստեղծել է «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Սայաթ-Նովա, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ։ Ստեղծել է նաև Վռամշապուհ արքայի դիմանկարը, որը զորավիգ է եղել Մաշտոցի այբուբենի ստեղծմանը։

Տեսնելով Նարեկացու դիմանկարը, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ժան Պիեռ Մահեն բարձրաձայնել է.

Սա շեդեվր է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կզարդարեմ Ռուխկյանի ստեղծած դիմանկարով։
- Ժան Պիեռ Մահե

Պատկերել է Ստեփան Շահումյանին (այդ թվում՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի տուֆակերտ հուշարձանի խճանկարը, 1986), Խաչատուր Աբովյանին («Հավերժի ուղևորը», 1948, կավճաներկ, Տարտուի համալսարան), Հովհաննես Թումանյանին (1969, խճանկար ժայռի վրա, Ալավերդի), Սուրեն Սպանդարյանին (1980, կավճաներկ) և այլն։ Հեղինակ է նաև «2000 տարեկան սոսին Արցախում» (1983) պատկերի և «Ինքնանկարի» (1984, երկուսն էլ՝ կավճաներկ)։ Գրել և նկարազարդել է «Քսան տարի վարպետի հետ» (1975) հուշապատումը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին, և ճեպանկարների շարքը՝ բանաստեղծի քառատողերով (1975)։

Նկարել է 120 եկեղեցի։ Սահմանի մոտ նկարել է Անիի ավերակները, նկարը վերնագրել «Անփարատ վիշտ» (ստեղծագործությունը այսօր պահպանվում է Հուշարձանների պահպանության վարչությունում, Սայաթ-Նովան՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

1965 թվականին Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին Ռուխկյանը վրձնել է «Հայրենի ծուխ 1915 թ. ապրիլ» գրաֆիկական աշխատանքը։

Պարգևներ

  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան

Ցուցահանդեսներ

Հրաչյա Ռուխկյանը 1961 թվականին եղել է Եգիպտոսում։ Վերադառնալուն պես ներկայացրել է «Երկու շաբաթ Մերձավոր Արևելքում» ազդագրով անհատական ցուցահանդես՝ Հայաստանի նկարիչների միությունում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Ունեցել է 30 անհատական ցուցահանդես[2]։

Գրականություն

  • Հրաչյա Ռուխկյան, ալբոմ, Ե., 1974, 1990, 2006։

Աղբյուրներ

  • Անահիտ Ռուխկյան (2006). «Հրաչյա Ռուխկյան» ալբոմ. Երևան: «Անահիտ» հրատարակչություն. ISBN 9993063215.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Արմեն Առուստամյան. «Նրա հոգու կանչով երկնած հայ մեծերի վերածնունդը» («Գարուն » ամսագիր , հ . 4 , էջ 71 - 75 , 2017)