«Պրագմատիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: է , ո → է, ո (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Պրագմատիզմը''' ({{lang-grc|πράγμα}}՝պրագմա – գործ, գործողություն) [[Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ|փիլիսոփայական ուղղություն]] է , որը որպես [[ճշմարտություն|ճշմարտության]] չափանիշ համարում է [[պրակտիկա]]ն։ Այն համարվում է [[ամերիկյան փիլիսոփայություն|ամերիկյան փիլիսոփայության]] ամենագլխավոր ուղղությունը։ Հիմնադիրներն են [[Չարլզ Պիրս]]ը, [[Վիլյամ Ջեյմս]]ը և [[Ջոն Դյուի]]ն։ Պրագմատիզմի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել [[պոզիտիվիզմ]]ի և [[կյանքի փիլիսոփայություն|կյանքի փիլիսոփայության]] մի շարք գաղափարներ։
'''Պրագմատիզմը''' ({{lang-grc|πράγμα}}՝պրագմա – գործ, գործողություն) [[Փիլիսոփայական ուղղություններ և դպրոցներ|փիլիսոփայական ուղղություն]] է, որը որպես [[ճշմարտություն|ճշմարտության]] չափանիշ համարում է [[պրակտիկա]]ն։ Այն համարվում է [[ամերիկյան փիլիսոփայություն|ամերիկյան փիլիսոփայության]] ամենագլխավոր ուղղությունը։ Հիմնադիրներն են [[Չարլզ Պիրս]]ը, [[Վիլյամ Ջեյմս]]ը և [[Ջոն Դյուի]]ն։ Պրագմատիզմի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել [[պոզիտիվիզմ]]ի և [[կյանքի փիլիսոփայություն|կյանքի փիլիսոփայության]] մի շարք գաղափարներ։
==Ճշմարտության պրագմատիստական ընկալումը==
==Ճշմարտության պրագմատիստական ընկալումը==
Ըստ պրագմատիստական փիլիսոփայության ներկայացուցիչների՝կարևորը ոչ թե [[ճշմարտություն]]ն է , այլ ամուր [[հավատ]]ն ու համոզմունքներն են։ Երբ մենք ինչ որ բանի նկատմամբ ունենում ենք ամուր , անքակտելի կարծիք, ապա մենք այլևս չենք հետաքրքրվում դա ճշմարիտ է արդյոք, թե ոչ։ Այսինքն , պրագմատիզմը պնդում է, որ [[ճշմարտություն]]ը հատկանիշ է , որը ոչինչ չի ավելացնում տվյալ առարկան նկարագրելիս, քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական համոզմունքներ տվյալ առարկայի նկատմամբ։ Այս առումով [[ճշմարտություն]]ը ճանաչելու համար մեծ դեր ունի կասկածը։ Իսկ ինքը ճշմարտությունը կարող է լինել՝ ա) [[համոզմունք]] , որը բերում է համապատասխան վարքի, գործողությունների, որոնք օգտակար են մարդու գոյատևման համար, բ) մեծամասնության վերջնական համոզմունք՝ որպես երկար ուսումնասիրության օրինաչափ և անհրաժեշտ արդյունք։ «Համոզված եմ, հետևաբար` ճշմարիտ եմ»- ահա պրագմատիզմի վերաբերմունքը ճշմարտության վերաբերյալ։
Ըստ պրագմատիստական փիլիսոփայության ներկայացուցիչների՝ կարևորը ոչ թե [[ճշմարտություն]]ն է, այլ ամուր [[հավատ]]ն ու համոզմունքներն են։ Երբ մենք ինչ որ բանի նկատմամբ ունենում ենք ամուր, անքակտելի կարծիք, ապա մենք այլևս չենք հետաքրքրվում դա ճշմարիտ է արդյոք, թե ոչ։ Այսինքն, պրագմատիզմը պնդում է, որ [[ճշմարտություն]]ը հատկանիշ է, որը ոչինչ չի ավելացնում տվյալ առարկան նկարագրելիս, քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական համոզմունքներ տվյալ առարկայի նկատմամբ։ Այս առումով [[ճշմարտություն]]ը ճանաչելու համար մեծ դեր ունի կասկածը։ Իսկ ինքը ճշմարտությունը կարող է լինել՝ ա) [[համոզմունք]] , որը բերում է համապատասխան վարքի, գործողությունների, որոնք օգտակար են մարդու գոյատևման համար, բ) մեծամասնության վերջնական համոզմունք՝ որպես երկար ուսումնասիրության օրինաչափ և անհրաժեշտ արդյունք։ «Համոզված եմ, հետևաբար` ճշմարիտ եմ»- ահա պրագմատիզմի վերաբերմունքը ճշմարտության վերաբերյալ։
==Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա==
==Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա==
Ցանկացած իմացություն ծնվում է փաստերից, որոնք ի հայտ են գալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների ժամանակ։ Իսկ դատողությունները, որոնք հետազոտությունը հասցնում են դրական արդյունքի, լինում են երեք տեսակի՝ [[դեդուկցիա]], [[ինդուկցիա]] և [[աբդուկցիա]]։ Ըստ [[Չարլզ Պիրս|Պիրսի]]` կենտրոնական դերը այստեղ պատկանում է [[աբդուկցիա]]յին, սակայն այս դատողությունների միջև եղած սահմանները շատ դժվար է գծել։ [[Աբդուկցիա]]ն [[դեդուկցիա]]յի և [[ինդուկցիա]]յի լրացումն է։ Այն , որ [[Ռենե Դեկարտ|Դեկարտը]] առավելությունը տալիս էր [[դեդուկցիա]]յին, իսկ [[Ֆրենսիս Բեկոն|Բեկոնը]]` [[ինդուկցիա]]յին, չի խանգարում, որպեսզի երկու կողմի ներկայացուցիչներն էլ ընդունեն, որ մարդկային իմացությունը կարող է ընթանալ կամ ընդհանուրից դեպի մասնավորը, կամ հակառակ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։
Ցանկացած իմացություն ծնվում է փաստերից, որոնք ի հայտ են գալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների ժամանակ։ Իսկ դատողությունները, որոնք հետազոտությունը հասցնում են դրական արդյունքի, լինում են երեք տեսակի՝ [[դեդուկցիա]], [[ինդուկցիա]] և [[աբդուկցիա]]։ Ըստ [[Չարլզ Պիրս|Պիրսի]]` կենտրոնական դերը այստեղ պատկանում է [[աբդուկցիա]]յին, սակայն այս դատողությունների միջև եղած սահմանները շատ դժվար է գծել։ [[Աբդուկցիա]]ն [[դեդուկցիա]]յի և [[ինդուկցիա]]յի լրացումն է։ Այն , որ [[Ռենե Դեկարտ|Դեկարտը]] առավելությունը տալիս էր [[դեդուկցիա]]յին, իսկ [[Ֆրենսիս Բեկոն|Բեկոնը]]` [[ինդուկցիա]]յին, չի խանգարում, որպեսզի երկու կողմի ներկայացուցիչներն էլ ընդունեն, որ մարդկային իմացությունը կարող է ընթանալ կամ ընդհանուրից դեպի մասնավորը, կամ հակառակ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։

06:14, 9 Հունիսի 2015-ի տարբերակ

Պրագմատիզմը (հին հունարեն՝ πράγμα՝պրագմա – գործ, գործողություն) փիլիսոփայական ուղղություն է, որը որպես ճշմարտության չափանիշ համարում է պրակտիկան։ Այն համարվում է ամերիկյան փիլիսոփայության ամենագլխավոր ուղղությունը։ Հիմնադիրներն են Չարլզ Պիրսը, Վիլյամ Ջեյմսը և Ջոն Դյուին։ Պրագմատիզմի ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողել պոզիտիվիզմի և կյանքի փիլիսոփայության մի շարք գաղափարներ։

Ճշմարտության պրագմատիստական ընկալումը

Ըստ պրագմատիստական փիլիսոփայության ներկայացուցիչների՝ կարևորը ոչ թե ճշմարտությունն է, այլ ամուր հավատն ու համոզմունքներն են։ Երբ մենք ինչ որ բանի նկատմամբ ունենում ենք ամուր, անքակտելի կարծիք, ապա մենք այլևս չենք հետաքրքրվում դա ճշմարիտ է արդյոք, թե ոչ։ Այսինքն, պրագմատիզմը պնդում է, որ ճշմարտությունը հատկանիշ է, որը ոչինչ չի ավելացնում տվյալ առարկան նկարագրելիս, քանի որ յուրաքանչյուրս ունենք սեփական համոզմունքներ տվյալ առարկայի նկատմամբ։ Այս առումով ճշմարտությունը ճանաչելու համար մեծ դեր ունի կասկածը։ Իսկ ինքը ճշմարտությունը կարող է լինել՝ ա) համոզմունք , որը բերում է համապատասխան վարքի, գործողությունների, որոնք օգտակար են մարդու գոյատևման համար, բ) մեծամասնության վերջնական համոզմունք՝ որպես երկար ուսումնասիրության օրինաչափ և անհրաժեշտ արդյունք։ «Համոզված եմ, հետևաբար` ճշմարիտ եմ»- ահա պրագմատիզմի վերաբերմունքը ճշմարտության վերաբերյալ։

Դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա

Ցանկացած իմացություն ծնվում է փաստերից, որոնք ի հայտ են գալիս ուսումնասիրությունների, հետազոտությունների ժամանակ։ Իսկ դատողությունները, որոնք հետազոտությունը հասցնում են դրական արդյունքի, լինում են երեք տեսակի՝ դեդուկցիա, ինդուկցիա և աբդուկցիա։ Ըստ Պիրսի` կենտրոնական դերը այստեղ պատկանում է աբդուկցիային, սակայն այս դատողությունների միջև եղած սահմանները շատ դժվար է գծել։ Աբդուկցիան դեդուկցիայի և ինդուկցիայի լրացումն է։ Այն , որ Դեկարտը առավելությունը տալիս էր դեդուկցիային, իսկ Բեկոնը` ինդուկցիային, չի խանգարում, որպեսզի երկու կողմի ներկայացուցիչներն էլ ընդունեն, որ մարդկային իմացությունը կարող է ընթանալ կամ ընդհանուրից դեպի մասնավորը, կամ հակառակ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։ Հիպոթեզները պետք է ձևակերպվեն հարցական եղանակով և պետք է ստուգվեն փորձով։ Դեդուկցիայի և ինդուկցիայի համար կենտրոնական հասկացությունը հիպոթեզն է։ Աբդուկցիայի մեթոդով ծնվում են հիպոթեզները։

Ինստրումենտալիզմ

Ջոն Դյուին իր պրագմատիստական հայացքներն արտահայտելիս, առաջ է քաշում պրագմատիզմի ավելի օրիգինալ տարբերակ, որը ստացել է «ինստրումենտալիզմ» անվանումը։ Ըստ Դյուիի՝ իմացությունը սկսվում է պրոբլեմատիկ իրավիճակներից, որոնց բախվում է մարդը իր կենսագործունեության ընթացքում։ Իսկ այդ իրավիճակների վերլուծությունը բերում է հիպոթեզների, որոնք կարող են լինել ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ։ Դրա համար էլ անհրաժեշտ է հետզոտել յուրաքանչյուր հիպոթեզ։ Բանականությունը գոյություն չունի մարդուց անկախ, այն ձևավորվում է մարդու գործունեության ընթացքում։ Այսինքն բանականությունը հենց մարդու գործունեության արդյունք է։ Այն որպես գործիք է ծառայում մարդու համար՝ ստեղծված պրոբլեմային իրավիճակներից դուրս գալու և շրջապատին հարմարվելու նպատակով։

Գրականություն

  1. ИСТОРИЯ ФИЛОСОФИИ под ред. B.B. Васильева, A.A. Кротова, Д.В. Бугая, Москва, Академический Проект 2005
  2. ՍԵՅՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, եՐԵՎԱՆ 2005

Արտաքին հղումներ

http://www.gevorgyan.info/index.php/hy/8-miak/97-pragmatizm
iph.ras.ru կայքում