«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 52. Տող 52.
== Մահապատիժը Հայաստանում ==
== Մահապատիժը Հայաստանում ==
[[Հայաստան]]ի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր [[Քրեական օրենսգիրք|օրենսգրքի]] համաձայն, մահապատժին փոխարինել է [[ցմահ բանտարկություն]]ը։
[[Հայաստան]]ի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր [[Քրեական օրենսգիրք|օրենսգրքի]] համաձայն, մահապատժին փոխարինել է [[ցմահ բանտարկություն]]ը։

== Մահապատժի քննարկումը ==

Մահապատժի կիրառման արդյուավետության ու անհրաժեշտության խնդիրը երկար պատմություն ունի: Այսպես՝ [[Հին Հունաստան]]ում մահապատժի ահաբեկող ազդեցությունը կասկածի տակ էր դնում [[Դիոդոտոս|Դիոդոտոս]]ը, իսկ ավելի ուշ մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում էր, օրինակ՝ [[Լուսավորչականություն|Լուսավորչականության]] դարաշրջանի ականավոր ներկայացուցիչ [[Չեզարե Բեկարիա]]ն<ref name="kup2">Кузнецова Н. Ф. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4</ref>:

Մահապատժի դեմ դուրս եկողները մատնացույց են անում այն, որ դատական սխալները կարող են հանգեցնել անմեղ մարդկանց մահապատժին: Բացի դրանից բերվում է վիճակագրություն, ըստ որի՝ մահապատժի կասեցումը կամ ընդունում այս կամ այն երկրում չի ազդում ծանր հանցագործությունների թվի վրա: Մահապատիժը չի պատժում հանցագործին, այլ ընդամենը բավարարում է հասարակությանը, որ «զոհաբերություն է պահանջում»:

Տարբեր հետազոտողներ սպանությունների թվի վրա մահապատտի ազդեցության վերաբերյալ բերում են հակասական տվյալներ.
# ամերիկացի գիտնականներն ընդունում են, որ մահապատիժը այնուամենայնիվ զսպող գործոն է<ref>{{cite web|date=19 ноября 2007|url=http://newsru.com/world/19nov2007/zakazn.html|title=Ամերիկացի գիտնականները կարծում են, որ այնուամենայնիվ, զսպող գործոն է:|publisher=[[NEWSru]]|accessdate=2010-08-14|archiveurl=http://www.webcitation.org/61B8T7Bif|archivedate=2011-08-24}}{{ref-ru}}</ref>,
# հատուկ պետական հանձնաժողովը, որը ստեղծվել է Նյու-Ջերսիում (ԱՄՆ), հայտարարել է, որ մահապատժի կիրառումը չի նվազեցնում սպանությունների թիվը<ref>[http://www.newsru.com/crime/07dec2007/usa_kazn.html Նյու Ջերսին կլինի առաջին նահանգը, որը կասեցրել է մահապատիժը:]{{ref-ru}}</ref><ref>[http://www.njleg.state.nj.us/committees/dpsc_final.pdf New Jersey Death Penalty Study Commission Report]{{ref-en}}</ref>:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

15:40, 21 Ապրիլի 2014-ի տարբերակ

Մահապատժի կիրառումն ամբողջ աշխարհում (2012թ տվյալներով[1]).
     Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97)      Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8)      Գործում է, թեև վերջին 10 տարիների ընթացքում չի կիրառվել (35)      Մահապատիժը գործում է (58)* * Մինչդեռ օրենքները տարբերվում են ԱՄՆ տարբեր նահանգներում, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ դաշնային մահապատիժը դեռևս կիրառվում է։ **Ռուսաստանում գործում է մահապատիժ, թեև ԵԽ արգելում է այն իրականացնել

Մահապատիժ, դատապարտվածին պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։

Մահապատիժը՝ մարդուն կյանքից զրկումը որպես պատիժ, հնարավոր է պետության կողմից նախանշված լինի։ Ժամանակակից հասարակությունում մահապատիժը անօրինական է համարվում, իսկ մյուսներում որպես պատիժ կարող է կիրառվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում ևս, ինչպիսիք են կաշառակերությունը, կավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։ Ռուսական և խորհրդային օրենսդրական պրակտիկայում մահապատիժը բնութագրելու համար օգտագործվում էին էվֆեմիզմներ, այն անվանելով օրինակ սոցիալական պաշտպանվածության գերագույն միջոց։

Առավել տարածված մահապատժի տեսակ է հանդիսանում գնդակահարությունը։ Ինչպես նաև լայն տարածում ունի էլեկտրական աթոռը, կախաղանը, քարկոծումը և այլն։


Պատմություն

Մահապատիժը ամենահին պատժամիջոցի տեսակներից մեկն է: Ի սկզբանե այն առաջացել է «ակն ընդ ական» սկզբունքի հիման վրա: Ըստ այս սկզբունքի՝ մարդուն սպանելու համար արդար պատիժը հանդիսանում էր մահապատիժը: Բացի այդ, իր դերը խաղաց նաև արյան վրիժառություն սովորույթը, որին փոխարինելու էր մահապատիժը, որն իրագործվում էր պետության կողմից:[2]

Չնայած նրան, որ հետագայում հանցագործությունների մեծամասնության համար այս սկզբունքը փոխարինվում է նյութական տուգանքով ի օգուտ տուժողի, մահապատիժը պահպանվել է պետությունների մեծամասնությունում:

Մահապատիժը ժամանակակից աշխարհում

Զարգացած երկրներում մահապատժին միշտ նախորդում է երկարատև դատական քննություն տարբեր մակարդակներով, մեղադրյալին բողոքարկման հնարավորություն է տրվում։ Հաճախ դա հանգեցնում է նրան, որ մահապատժի վճիռ կայացնելուց մինչև մահապատիժն իրականացնելը (կամ ներում ստանալը, ինչպես նաև դատապարտյալի՝ այլ պատճառներով մահանալը) տևում են տարիներ կամ նույնիսկ տասնյակ տարիներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում (Ջորջիա նահանգ) Ջեք Օլդերմենը (անգլ.՝ Jack Alderman) կնոջը սպանելու համար դատապարտվել էր մահապատժի 1975թհունիսի 14-ին՝ 24 տարեկան հասակում, իսկ մահապատժի է ենթարկվել միայն 2008թսեպտեմբերի 16-ին՝ 57 տարեկանում, ավելի քան 33 տարի հետո։

Մահապատիժը պետք է իրականացնի միայն պետության լիազորված ներկայացուցիչը նշանակված ժամկետում, հակառակ դեպքում գործողությունը համարվում է սպանություն և պատժվում՝ օրենքով։

Ժամանակակից պետությունների մեծ մասում մահապատիժն իրականացվում է ոչ հրապարակային ձևով, այսինքն՝ մահապատժին ներկա են լինում միայն օրենքով սահմանված անձինք։

Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ պետության կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից (նախագահ, միապետ, վարչապետ, նահանգապետ և այլն)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել 1948թՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ [3] Մոսկվայի պետական համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1977թդեկտեմբերի 8-ի և 1980թդեկտեմբերի 15-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1989թդեկտեմբերի 15-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։

1978թ. մահապատիժն արգելվում է Իսպանիայում, 1981թ.՝ Ֆրանսիայում: 1990թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, Ալբանիայում, Անգոլիայում, Բուլղարիայում, Էստոնիայում, Թուրքմենստանում, Իռլանդիայում, Իտալիայում, Լատվիայում, [4]Լեհաստանում, Լիտվայում, Խորվատիայում, Կանադայում, Կիպրոսում, Ղրղզստանում,[5] Կոտ դԻվուարում, Հայաստանում, Հոնկկոնգում, Հունաստանում, ՀԱՀ-ում[6], Մալթայում, Մավրիկիայում, Մեծ Բրիտանիայում, Մեքսիկայում, Մոզամբիկում, Մոլդավիայում, Նեպալում, Շվեյցարիայում, Չերնոգորիայում, Պարագվայում, Սերբիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Վենգրիայում, Վրաստանում, Ուկրաինայում:

2007թ. կեսերից 89 երկրում մահապատիժն արգելվեց ցանկացած հանցագործության դեպքում: Եվս 10 երկրում այն պահպանվում է միայն պատերազմական իրավիճակներում կատարված հատկապես ծանր հանցագործությունների համար՝ մահապատիժը չեղյալ հայտարարելով այսպես կոչված ընդհանուր-քրեական հացագործությունների համար: 30 երկրում մահապատիժը կասեցված է գործնականում, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում մահապատիժ չի իրականացվել, և պատրաստվում են հետագայում էլ մորատորիում պահպանել կամ պաշտոնապես հայտարարել են մորատորիում մահապատիժների իրականացման հարցում:

Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։

1965թ․-ից ավելի քան 52 երկրում ընդլայնվել է այն հանցագործությունների ցուցակը, որոնց դեպքում կարող է կիրառվել մահապատիժ։ 2000 թվականի տվյալներով 21 երկրներում նախատեսված է մահապատիժ այն հանցագործությունների համար, որոնք կապված են երկրի անվտանգության հետ (լրտեսություն, պետական դավաճանություն և այլն)։ 13 երկրում մահապատիժ է նախատեսվում ահաբեկչության համար, եթե այն հանգեցրել է մարդկանց մահվան, ինչպես նաև պատանդների սպանության համար։ Որոշ երկրներում մահապատիժ է կիրառվում մարդկանց առևանգման համար, եթե դա հանգեցրել է վերջիններիս մահվանը։ 21 երկրում մահապատիժ է սահմանված թմրանյութերի ապօրինի առևտրի համար։ 13 երկրում մահապատիժ է սահմանված տնտեսական հանցագործությունների համար (կոռուպցիա, պետական միջոցների հափշտակում, հարձակում մաքսային պաշտոնյաների վրա, զինված կողոպուտ)։ Մի շարք մուսուլմանական երկրներում մահապատիժը կիրառվում է ամուսնական դավաճանության, բռնաբարության, նույնասեռականության, մուսուլման կնոջ՝ ոչ մուսուլմանի հետ սեռական կապի համար։[7]

«Միջազգային համաներում» կազմակերպության տվյալներով՝ 2006թ․ նվազագույնը 1591 մարդ մահապատժի է ենթարկվել 25 երկրում, և 3861 մարդ մահապատժի են դատապարտվել 55 երկրում։[8]

2008թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել Չինաստանում (1718), Իրանում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, Սաուդյան Արաբիայում՝ 102, ԱՄՆ-ում՝ 37, Պակիստանում՝ 36, Իրաքում՝ 34։ 2008թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։[9]

Մահապատժի ժամանակակից տեսակները

Մահապատիժը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մահապատիժը չեղյալ է հայտարարված 2003թ. ապրիլից՝ Ազգային Ժողովի որոշմամբ, թեև արդեն 1997թ.-ից ուժի մեջ էր մորատորիում մահապատժի նկատմամբ։ Քրեական նոր օրենսգրքի համաձայն, մահապատժին փոխարինել է ցմահ բանտարկությունը։

Մահապատժի քննարկումը

Մահապատժի կիրառման արդյուավետության ու անհրաժեշտության խնդիրը երկար պատմություն ունի: Այսպես՝ Հին Հունաստանում մահապատժի ահաբեկող ազդեցությունը կասկածի տակ էր դնում Դիոդոտոսը, իսկ ավելի ուշ մահապատժից հրաժարվելու անհրաժեշտությունը հիմնավորում էր, օրինակ՝ Լուսավորչականության դարաշրջանի ականավոր ներկայացուցիչ Չեզարե Բեկարիան[2]:

Մահապատժի դեմ դուրս եկողները մատնացույց են անում այն, որ դատական սխալները կարող են հանգեցնել անմեղ մարդկանց մահապատժին: Բացի դրանից բերվում է վիճակագրություն, ըստ որի՝ մահապատժի կասեցումը կամ ընդունում այս կամ այն երկրում չի ազդում ծանր հանցագործությունների թվի վրա: Մահապատիժը չի պատժում հանցագործին, այլ ընդամենը բավարարում է հասարակությանը, որ «զոհաբերություն է պահանջում»:

Տարբեր հետազոտողներ սպանությունների թվի վրա մահապատտի ազդեցության վերաբերյալ բերում են հակասական տվյալներ.

  1. ամերիկացի գիտնականներն ընդունում են, որ մահապատիժը այնուամենայնիվ զսպող գործոն է[10],
  2. հատուկ պետական հանձնաժողովը, որը ստեղծվել է Նյու-Ջերսիում (ԱՄՆ), հայտարարել է, որ մահապատժի կիրառումը չի նվազեցնում սպանությունների թիվը[11][12]:

Ծանոթագրություններ

  1. «Abolitionist and retentionist countries | Amnesty International». Amnesty.org. Վերցված է 2014-02-11-ին.
  2. 2,0 2,1 Ն․ Կուզնեցովա «Քրեական իրավունքի դասընթաց», Հատոր 2, ք․ Մոսկվա Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «kup2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.
  4. В Латвии окончательно отменили смертную казнь
  5. В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года
  6. Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1
  7. И.Юрченко. Уголовно-исполнительное право
  8. Amnesty International | Working to Protect Human Rights
  9. China ist das Land mit den meisten Hinrichtungen(գերմ.)
  10. «Ամերիկացի գիտնականները կարծում են, որ այնուամենայնիվ, զսպող գործոն է:». NEWSru. 19 ноября 2007. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին. Վերցված է 2010-08-14-ին.(ռուս.)
  11. Նյու Ջերսին կլինի առաջին նահանգը, որը կասեցրել է մահապատիժը:(ռուս.)
  12. New Jersey Death Penalty Study Commission Report(անգլ.)

Կաղապար:Link FA