Մահաբեր ներարկում
Մահաբեր ներարկում, մահապատժի իրականացման միջոց, որը ենթադրում է դատապարտյալի օրգանիզմ թունավոր կամ սուր ներգործող նյութերի ներարկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատապարտյալին ֆիզիկական ցավերից զերծ պահելու նպատակով միաժամանակ կարող է ներարկվել նաև ցավազրկող նյութ։ Մահաբեր ներարկումը օգտագործվում է ԱՄՆ-ի մի շարք նահանգներում, որպես մահապատժի միջոց, ինչպես նաև Ֆիլիպիններում, Թայլանդում և Չինաստանում[1]։
2006 թ. դեկտեմբերին մահաբեր ներարկումը Կալիֆոռնիայի նահանգում ճանաչվեց հակասահմանադրական։ Նույն պատճառաբանությամբ այն արգելվեց նաև Ֆլորիդայում և Միսսուրիում[2]։ Ֆլորիդայում մահաբեր ներարկումը նորից օգտագործվեց 2008 թ.-ից։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատապարտյալը ամրացվում է հատուկ աթոռին, երակների մեջ մտցվում են ասեղներ՝ միացված կաթիլայինին։ Դրանց միջով դատապարտյալին ներարկվում է այսպես կոչված «տեխասյան կոկտեյլ», որը կազմված է 3 դեղամիջոցներից, պատրաստված բժիշկ Ստենլի Դոյչի կողմից։
Հերթականությամբ ներարկվում են՝
- նատրիումի տիոպենտալ (natrium thiopentalium)-օգտագործում է անեսթեզիայի համար՝5գրամից ոչ պակաս
- պավուլոն (pancuronium bromide)-պարալիզացնում է շնչառական մկանները
- կալիումի քլորիդ (Kalium chloride)- սրտի կանգին է նպաստում։
Այս միջոցը ունի մի շարք առանձնահատկություններ.
- առավել անցավ միջոց է
- բանտապահներին ազատում է մի շարք անհարմարանքներից՝կապված արարողությունների հետ
- ի տարբերություն գնդակահարության կամ էլեկտրական աթոռի քիչ արդյունավետ է երևում, բայց միևնույն ժամանակ հանցագործը պետք է գիտակցի, որ նրան փառքով չեն մահապատժի ենթարկում, այլ ինչպես ընդունված է ասել, «գազազած շան պես քնացնում են»։