Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Քարաքյոյ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Քարաքյոյ)
| |
եկեղեցի | |
---|---|
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Ստամբուլի Գալաթա թաղամասում | |
Տեղադրություն | Քարաքյոյ, Բեյօղլու, Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա |
Կրոնադավանանք | Պոլսո հայոց պատրիարքություն |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | գործող եկեղեցի |
Ճարտարապ. ոճ | հայկական եկեղեցական ճարտարապետական ոճ |
Կառուցման սկիզբ | 1360 թվական |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (թուրքերեն՝ Surp Krikor Lusavoriç Kilisesi), հայկական գործող եկեղեցի Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքյոյ թաղամասում։ Եկեղեցին պատկանում է Պոլսո հայոց պատրիարքությանը։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 1360 թվականին։ Ներկայումս, եկեղեցին Ստամբուլի ամենահին հայկական եկեղեցին է[1]։ 1731- 1733 թվականներին եկեղեցին վերակառուցվել է, սակայն վերաբացվել է 1771 թվականին։ 1958 թվականին եկեղեցին դարձյալ հանձնվել է կաթողիկոսարանին։ Դարձյալ վերաբացվել է 1966 թվականին։ Եկեղեցին վերանորոգվել է 2005 և 2011 թվականներին։ Եկեղեցու հարակից հատվածում 1886 թվականին բացվել է Կեդրոնական վարժարանը[2]։ 1994 թվականի նոյեմբերի 2-ից եկեղեցին անցել է քաղաքային իշխանությունների պաշտպանության տակ՝ ստանալով առաջին աստիճանի հուշարձանի կարգավիճակ[1]։ 2011 թվականին տեղի ունեցած վերանորոգումը իրականացվել է համայնքապետարանի բյուջեի հաշվին։ Եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցել են Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Շիշլիի թաղապետ Մուստաֆա Սարըգյուլը և աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Մյունխենի քաղաքապետ Քրիստիան Ուդեն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Surp Krikor Lusavoriç Ermeni Kilisesi» (Türkçe). envanter.gov.tr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 28 Mayıs 2016-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Surp Krikor Lusavoriç Kilisesi, Galata» (Türkçe). Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 21 Nisan 2015-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Ստամբուլում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին».
|