Սաթյաջիտ Ռայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաթյաջիտ Ռայ
բենգալերեն՝ সত্যজিৎ রায়[1]
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1921(1921-05-02)[2][3][4][…]
ԾննդավայրԿալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[5]
Մահացել էապրիլի 23, 1992(1992-04-23)[2][4][6][…] (70 տարեկան)
Մահվան վայրԿալկաթա, Հնդկաստան[7]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԿալկաթայի համալսարան, Վիսվա-Բհարատի համալսարան, Ballygunge Government High School? և Նախագահական համալսարան (1939)
Ազդվել էԺան Ռենուար, Ջոն Ֆորդ, Ռաբինդրանաթ Թագոր և Վիտտորիո դե Սիկա
Մասնագիտությունկինոռեժիսոր, գրող, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, երգերի հեղինակ, լրագրող, երգերի հեղինակ, մանկագիր, նկարիչ, օպերատոր-բեմադրիչ, բանաստեղծ, կինոքննադատ և ռեժիսոր
ԱմուսինԲիջորա Ռայ
Ծնողներհայր՝ Սուկումար Ռայ, մայր՝ Suprabha Ray?
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր[9] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Բհարատ Ռատնա[8] Պադմա Վիբխուշան Պադմա Բհուշան Արվեստում նշանակալի ավանդի համար Պադմա Շրի մրցանակ

Դադասահեբ Ֆալկեի մրցանակ

Սանգիտ Նատակ ակադեմիայի պարգև

Ռամոն Մագսայսայ պարգև

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ոսկե առյուծ

National Film Award for Second Best Feature Film?

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Սաթերլենդ Թրոֆի

BAFTA մրցանակ լավագույն ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

National Film Award for Best Non-Feature Film?

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ օտար լեզվով լավագույն ֆիլմի համար

National Film Award for Second Best Feature Film?

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար

Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

Արծաթե արջ մրցանակ լավագույն բեմադրության համար

Ազգային կինոմրցանակ լավագույն սցենարի համար

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Բոդիլ մրցանակ՝ ամերիկյան լավագույն ֆիլմ անվանակարգում

Բոդիլ մրցանակ՝ ամերիկյան լավագույն ֆիլմ անվանակարգում

Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Բոդիլ մրցանակ՝ ամերիկյան լավագույն ֆիլմ անվանակարգում

National Film Award for Second Best Feature Film?

Ազգային կինոմրցանակ լավագույն սցենարի համար

Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

National Film Award for Best Non-Feature Film?

National Film Award for Best Music Direction?

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ոսկե արջ

Ազգային կինոմրցանակ լավագույն սցենարի համար

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

National Film Award for Best Feature Film in Hindi?

Filmfare Critics Award for Best Movie?

National Film Award for Best Children's Film?

Ֆիլմֆեյր մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար

National Film Award for Best Music Direction?

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

National Film Award – Special Jury Award / Special Mention?

Ոսկե առյուծ

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ բենգալերեն լավագույն ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար

Ազգային կինոմրցանակ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար

Օսկար մրցանակ կինոարվեստում բացառիկ նվաճումների համար

Ազգային կինոմրցանակ լավագույն սցենարի համար

Սանգիտ Նատակ ակադեմիայի անդամ

Ananda Puraskar?

Կալկաթայի համալսարանի պատվավոր դոկտոր

և

Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր

ԵրեխաներՍանդիպ Ռայ
Կայքsatyajitray.org
 Satyajit Ray Վիքիպահեստում

Սաթյաջիտ Ռայ (բենգալի` সত্যজিত রায়, մայիսի 2, 1921(1921-05-02)[2][3][4][…], Կալկաթա, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[5] - ապրիլի 23, 1992(1992-04-23)[2][4][6][…], Կալկաթա, Հնդկաստան[7]), հնդկական կինեմատոգրաֆի խոշորագույն ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, մանկագիր, կինոքննադատ, հրատարակիչ։ «Օսկար» մրցանակի արժանացած առաջին հնդիկն է, հանդիսանում է իր ֆիլմերի մեծամասնության երաժշտության հեղինակը, համարվում է հնդկական կինոյում նեոռեալիստական ուղղության հիմնադիրը։ Արժանացել է նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթյաջիտ Ռայը ծնվել է 1921 թվականի մայիսի 2-ին` Կալկաթայի հայտնի ընտանիքներից մեկում։ Նրա հայրը հնդկական գրականության դասական համարվող Սուկումար Ռայն է։ Ընտանիքում Սաթյաջիտը միակ երեխան էր։ Նրա պապը Բրահմո-Սամաջ կրոնական շարժման հայտնի ներկայացուցիչներից էր։ Սաթյաջիտ Ռայը երկու տարեկան էր, երբ նրա հայրը մահացավ։ Չնայած մանկությունն անցել է աղքատության մեջ, այնուամենայնիվ սովորել և ավարտել է Կալկաթայի համալսարանի նախագահական քոլեջը։ Այնտեղ սովորելու տարիներին էլ հրապուրվել է կինոյով և արևմտյան դասական երաժշտությամբ։ Այնուհետև ընդունվել է Ռաբինդրանաթ Թագորի հիմնած Վիսվա Բհարատա համալսարանը։ 1942 թվականին, կիսատ թողնելով ուսումը, վերադարձել է տուն և ընդունվել աշխատանքի գովազդային գործակալությունում։ 1947 թվականին ստեղծել է Հնդկաստանում առաջին կինոակումբը, ուր հաճախում էին շատ հայտնի մարդիկ։ Հաճախորդների թվում էր նաև ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր Ժան Ռենուարը։

Մեկնելով Լոնդոն` գործուղման, Սաթյաջիտ Ռայը կարողացել է դիտել հսկայական քանակությամբ ֆիլմեր, ծանոթացել է Ֆեդերիկո Ֆելինիի, Վիտտորիո դե Սիկայի, Օրսոն Ուելսի, Ջոն Ֆորդի և այլ հայտնի ռեժիսորների աշխատանքներին։ Նրա վրա առավելապես ազդեցություն են թողել իտալական նեոռեալիզմի ռեժիսորների աշխատանքները։ Այդ ժամանակ էլ նա որոշում է կայացրել նկարահանել ֆիլմ և վերադառնալով հայրենիք, ֆինանսական մեծ դժվարություններ հաղթահարելու գնով, 1955 թվականին նկարահանել է «Ճանապարհի երգը» կինոնկարը։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն։ Ջավահառլալ Ներուի միջնորդությամբ այն ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում և շահեց «Տարվա լավագույն մարդկային փաստաթուղթ» մրցանակը։ Այդ ֆիլմի շնորհիվ հնդկական կինոն ճանաչում գտավ ամբողջ աշխարհում։ Դա Ապուի մասին պատմող եռապատումի առաջին մասն էր և համարվում է համաշխարհային կինոյի մարգարիտներից մեկը։ 1956 թվականին Սաթյաջիտ Ռայը նկարահանեց եռապատումի երկրորդ՝ «Աննվաճը» ֆիլմը։ Կինոնկարը շահել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ (Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ», ամերիկյան «Ոսկե դափնի» և այլն)։ Ֆիլմի երրորդ մասը 1959 թվականին նկարահանված «Ապուի աշխարհը» կինոնկարն է, որն ստացել է Հնդկաստանի նախագահի կողմից շնորհված ոսկե մեդալ և Էդինբուրգի կինոփառատոնի մրցանակը։

Սաթյաջիտ Ռայի կողմից վաղ շրջանում նկարահանված ֆիլմերի մեծամասնությունը նվիրված են ընտանեկան հարաբերությունների բարդ խնդիրներին։ Այդ թեման են շոշափում նաև «Կանչենջանգա» (1962 թ.) և «Մեծ քաղաքը» (1963 թ.) ֆիլմերը։ 1964 թվականին նա նկարահանել է «Չարուլատա» պատմական ֆիլմը։ «Մեծ քաղաքը» և «Չարուլատա» կինոնկարները արժանացել են Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին։

Բացի ռեժիսուրայով զբաղվելուց, Սաթյաջիտ Ռայը գրում էր սցենարներ և երաժշտություն։ Նա բենգալերեն գրված բազմաթիվ պատմվածքների ու վեպերի հեղինակ է։ 1973 թվականին նկարահանել է «Հեռավոր որոտ», իսկ 1978 թվականին՝ «Շախմատիստները» կինոնկարները։ Սաթյաջիտ Ռայի վերջին ֆիլմը «Թափառականը» (1991 թ.) կինոնկարն է, որը նույնպես հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ։

1992 թվականին Սաթյաջիտ Ռայը արժանացել է «Օսկար» մրցանակի՝ կինեմատոգրաֆում կատարած հսկայական ներդրումների համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաթյաջիտ Ռայը 1948 թվականին ամուսնացել է իր զարմուհու՝ Բիջոյա Դասի հետ և ունեցել մեկ որդի։ Որդին ռեժիսոր Սանդիպ Ռայն է։

Սաթյաջիտ Ռայը մահացել է 1992 թվականի ապրիլի 23-ին՝ ինֆարկտից։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվը Վերնագիրը Բնօրինակի վերնագիրը
1955 Ճանապարհի երգը Pather Panchali
1957 Աննվաճը Aparajito
1958 Երաժշտական սենյակ Jalsaghar
1958 Փիլիսոփայական քարը Parash Pathar
1959 Ապուի աշխարհը Apur Sansar
1960 Աստվածուհին Devi
1961 Երեք դուստր Teen Kanya
1961 Ռաբինդրանաթ Թագոր Rabindranath Tagore
1962 Կանչենջանգա Kanchenjungha
1962 Ուղևորություն Abhijaan
1963 Մեծ քաղաքը Mahanagar
1964 Չարուլատա Charulata
1965 Կեղծ սուրբը Mahapurush
1965 Վախկոտը Kapurush
1966 Հերոսը Nayak
1967 Գազանանոց Chiriyakhana
1969 Գուպին երգում է, Բագհան` պարում Goopy Gyne Bagha Byne
1970 Օրեր և գիշերներ անտառում Aranyer Din Ratri
1970 Հակառակորդը Pratidwandi
1971 Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Seemabaddha
1971 Սիկկիմ Sikkim
1972 Ներքին հայացքով The Inner Eye
1973 Հեռավոր որոտ Ashani Sanket
1974 Ոսկյա ամրոցը Sonar Kella
1976 Միջնորդը Jana Aranya
1977 Շախմատիստները Shatranj Ke Khilari
1979 Փառք հայր Ֆելունաթհին Joi Baba Felunath
1980 Ալմաստների թագավորությունը Heerak Rajar Deshe
1981 Ձերբազատում Sadgati
1984 Տուն և խաղաղություն Ghare-Baire
1989 Ժողովրդի թշնամին Ganashatru
1990 Մի ծառի ճյուղեր Shakha Proshakha
1991 Թափառականը Agantuk

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բենգալերեն Վիքիպեդիա (բենգ.) — 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2007.
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Bose B. Modernity, Globality, Sexuality, and the City: A Reading of Indian CinemaIU Press, 2008. — Vol. 2, Iss. 1. — P. 35–58.
  8. http://www.dashboard-padmaawards.gov.in/?Award=Bharat%20Ratna
  9. https://books.google.ru/books?id=eAP2DwAAQBAJ&pg=PA106
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթյաջիտ Ռայ» հոդվածին։