Jump to content

Ռոմանտիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոմանտիկություն, տարբեր գործոնների համադրություն, ինչպիսիք են գաղափարները, զգացմունքները, հույզերը, կյանքի պայմանները, որոնք միասին ստեղծում են էմոցիոնալ աշխարհահայացք[1][2]։

Բացի դրանից ռոմանտիկությունը կարելի է ընկալել որպես կյանքի ձև, որը բնութագրվում է լավատեսությամբ, ալտրուիզմով, դրական հույզերով, լավ զգացումներով, մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքով և արժեքների խոստովանությամբ, որոնք հակասում են «գորշ օրերին», նյութական արժեքներին, պրագմատիզմին, ինչպես նաև քաղաքական գործունեությանը։ Ռոմանտիկությունը կապված է իդեալական հարաբերությունների հետ[3]։

Ռոմանտիկությունը կարող է բնութագրել հոգևոր աճի, լիրիկական դատոողությունների և գործողությունների ներկայության դրամատիկ մոտիվները[3]։ Ռոմանտիկությունը կամ ռոմանտիկ հարաբերությունները որպես կանոն առաջանում են միայն որոշ իրավիճակներում, երբ մարդկանց վրա արտաքին աշխարհի ազդեցությունը հավասարակշռված է, իսկ առաջին պլան են մղվում հարաբերությունները և միմյանց հանդեպ առաջանում է կապվածություն։

Ռոմանտիկ հասկացությունն առաջացել է XVII դարի կեսերին Անգլիայում։ Սկզբում այն բնութագրում էր ժողովրդական պոեզիան լցված լիրիկական մոտիվներով։ Հետագայում ձևավորվեց գիտական և փիլիսոփայական դպրոցների մի տեսակ, որոնք տարբեր կերպ էին վերաբերվում ռոմանտիկությանը։ Այսպես, Իենական ռոմանտիկների խումբը, որը ղեկավարում էին Շլեգել եղբայրները, ռոմանտիկությունը բնորոշել են «երազային, խանդավառ, անիրական»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Толковый словарь Ожегова. С.И. Ожегов, Н.Ю. Шведова. 1949-1992.
  2. Толковый словарь Ушакова. Д.Н. Ушаков. 1935-1940.
  3. 3,0 3,1 В.Л. Телицын, В.Э. Багдасарян, И.Б. Орлов. Символы, знаки, эмблемы. Энциклопедия. — М.: ЛОКИД-ПРЕСС; РИПОЛ классик. — 2005.