Ջեռոց
Ջեռոց, գործիք, որն օգտագործվում է բարձր ջերմաստիճանային պայմաններում նյութերի որոշ հատկությունների փոփոխման համար։ Ջեռոցները պարունակում են խոռոչավոր խցիկ և ապահովում են խցիկի ջերմաստիճանային վերահսկումը[1]։ Հին ժամանակներից սկսած դրանք օգտագործվել են վերահսկվող ջերմություն պահանջող առաջադրանքների լայն շրջանակ կատարելու համար[2]։ Քանի որ ջեռոցներն օգտագործվում են տարբեր նպատակների համար, դրանց տեսակները բազմազան են։ Այդ տեսակները տարբերվում են՝ կախված դրանց ստեղծման նպատակից և ջերմության առաջացման եղանակից։ Ջեռոցները հաճախ օգտագործվում են թխման համար, քանի որ կարող են սնունդը տաքացնել մինչև ցանկալի ջերմաստիճան։ Ջեռոցներն օգտագործվում են նաև կերամիկայի և խեցեգործության մեջ. այս ջեռոցները երբեմն կոչվում են թրծավառարաններ։ Մետալուրգիական ջեռոցներն օգտագործվում են մետաղների արտադրության մեջ, մինչդեռ ապակե ջեռոցներն օգտագործվում են ապակի պատրաստելու համար։
Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով տարբեր տեսակի ջեռոցներ ջերմություն են ստեղծում։ Որոշ ջեռոցներ տաքացնում են նյութերը՝ օգտագործելով վառելիքի այրումը, ինչպիսիք են փայտը, ածուխը կամ բնական գազը, մինչդեռ շատերն օգտագործում են էլեկտրաէներգիա[3]։ Միկրոալիքային վառարանները տաքացնում են նյութերը՝ դրանք ենթարկելով միկրոալիքային ճառագայթման, մինչդեռ էլեկտրական ջեռոցները նյութերը տաքացնում են դիմադրողական ջեռուցման միջոցով։ Որոշ ջեռոցներ օգտագործում են հարկադիր կոնվեկցիա, ջեռոցի խցիկի ներսում գազերի շարժում, ջեռուցման գործընթացն ուժեղացնելու կամ որոշ դեպքերում ջեռուցվող նյութի հատկությունները փոխելու համար, օրինակ ՝ պողպատի արտադրության մեջ, Բեսեմերյան մեթոդով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ժան-Ֆրանսուա Միլլեի «Հաց թխող կինը» նկարում պատկերված ջեռոց (1854)
-
Հին հունական շարժական ջեռոց, մ.թ.ա. 17-րդ դար
-
Դասական Պոմպեյի ջեռոց
-
Ավանդական սերբիական կավե ջեռոց (Ազգագրական թանգարան, Բելգրադ)
Ամենավաղ ջեռոցները հայտնաբերվել են Կենտրոնական Եվրոպայում և թվագրվում են մ.թ.ա. 29000 թվականից սկսած[4]։ Դրանք եղել են փոսեր յուրդերի ներսում մամոնտի միս թխելու և եփելու համար։ Ուկրաինայում մ.թ.ա. 20000 թվականից օգտագործվել են մոխիրով ծածկված տաք ածուխներով փոսեր։ Սնունդը փաթաթում էին տերևների մեջ և դնում վրան, ապա վրան հող ցանում[5]։ Մեժիրիչում հայտնաբերված ճամբարներում մամոնտի ոսկորից պատրաստված յուրաքանչյուր տուն ուներ օջախ, որն օգտագործվում էր ջեռուցման և թխման համար[6]։ Ջեռոցներն օգտագործվել են Հարապպայի քաղաքակրթությունում ապրող մշակույթների կողմից[7][8]։ Մ.թ.ա. 3200 թվականին Ինդոսի հովտի բոլոր տներում յուրաքանչյուր տուն ուներ ցեխի աղյուսներով պատրաստված ջեռոց[7][9]։ Ջեռոցներն օգտագործվել են կերակուր և որոշ աղյուսների տեսակներ պատրաստելու համար[7]։ Եգիպտոսի նախադինաստյան քաղաքակրթությունները մ.թ.ա. մոտ 5000-4000 թվականներին օգտագործել են ջեռոցներ՝ խեցեգործության համար[8]։
Առանց թթխմորի հաց թխելու համար օգտագործվող թոնրի վառարանները տարածված են եղել Անատոլիայում Սելջուկների և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում և հայտնաբերվել են Մերձավոր Արևելքում սփռված հնագիտական վայրերում։ «Թոնիր» բառը գալիս է աքքադական «թինուրու»բառից, որը եբրայերենում և արաբերենում հնչում է «թանուր», իսկ թուրքերենում ՝ «թանդիր»։ Սեպագիր աղբյուրներից հայտնի հացերի հարյուրավոր տեսակներից թինուրու անթթխմոր հացը թխվում էր՝ հացը կպցնելով տաքացվող գլանաձև ջեռոցի կողմնային պատերին։ Այս տեսակի հացը դեռևս կենտրոնական տեղ է զբաղեցնում աշխարհի այդ հատվածի գյուղական խոհանոցի մշակույթում, ինչպես արտացոլված է տեղական բանահյուսությունների մեջ, որտեղ թարմ թոնրի հաց կիսող երիտասարդ տղամարդն ու կինը երիտասարդ սիրո խորհրդանիշ են, սակայն ավանդական հաց թխելու մշակույթը փոխվում է ավելի նոր սերունդների հետ, հատկապես նրանց, որոնք ապրում են քաղաքներում և նախընտրում են ժամանակակից հարմարությունները[10][11]։
19-րդ դարի սկզբին մշակվել է ածուխի ջեռոցը։ Այն ունեցել է գլանաձեւ տեսքև պատրաստված է եղել ծանր չուգունից։ Գազի ջեռոցը նույնպես առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարի սկզբին։ Գազի ջեռոցները դարձել են կենցաղում շատ տարածված այն պահից, երբ գազատարները հայտնվել են տների և թաղամասերի մեծ մասում։ Ջեյմս Շարփը 1826 թվականին արտոնագրել է առաջին գազօջախներից մեկը։ Առաջին էլեկտրական ջեռոցները հորինվել են 19-րդ դարի վերջին, սակայն, քանի որ այդ ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի օգտագործումը հասանելի չի եղել, ջեռոցները մեծ պահանջարկ չեն ունեցել։
Վերջերս ջեռոցները դարձել են ավելի բարձր տեխնոլոգիական՝ պայմանավորված խոհարարության ռազմավարական զարգացումներով։ Միկրոալիքային վառարանը՝ որպես ճաշ պատրաստելու գործիք, հայտնագործվել է Պերսի Սպենսերի կողմից 1946 թվականին, իսկ ինժեներների օգնությամբ այն արտոնագրվել է։ Միկրոալիքային վառարանն օգտագործում է միկրոալիքային ճառագայթումը՝ սննդի մեջ ջրի մոլեկուլները գրգռելու համար, առաջացնելով շփում և այդպիսով առաջացնելով ջերմություն[12]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկտեղանոց ջեռոց։ Ներկառուցված ջեռոց է, որը հագեցած է կա՛մ երկու ջեռոցով, կա՛մ մեկ ջեռոցով և մեկ միկրոալիքային վառարանով։ Այն սովորաբար ներկառուցված է լինում խոհանոցում[13][14]։
- Հողե ջեռոց։ Հողե ջեռոցը գետնի մեջ փորված փոս է, որը տաքացվում է, սովորաբար քարերով կամ մոխիրով։ Պատմականորեն դրանք օգտագործվել են բազմաթիվ մշակույթների կողմից ճաշ պատրաստելու համար։ Պատրաստման ժամանակը սովորաբար երկար է, և գործընթացը սովորաբար ենթադրում է սննդի դանդաղ տապակում։ Հողե ջեռոցները ամենատարածված առարկաներից են, որոնք հնագետները փնտրում են մարդաբանական պեղումների ժամանակ, քանի որ դրանք մարդկային քաղաքակրթության և ստատիկ հասարակության հիմնական ցուցիչներից են[15]։
- Կերամիկական ջեռոց։ Կերամիկական ջեռոցը պատրաստվում է կավից կամ ցանկացած այլ կերամիկական նյութից և ունենում է տարբեր տեսք՝ կախված մշակույթից։ Կերամիկական ջեռոցը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով։ Հնդկացիներն այն անվանում են տանդուր և օգտագործում են ճաշ պատրաստելու և թխելու համար։ Դրանք թվագրվում են մ․թ.ա. 3000 թվականներին և ստեղծվել են Ինդոսի հովտում[8]։ Աղյուսե ջեռոցները նույնպես կերամիկական ջեռոցների տեսակ են։ Այդ ջեռոցների օգտագործմամբ առավել հայտնի է Իտալաիայում պիցցայի հետ կապված։ Այնուամենայնիվ, դրա պատմությունը սկսվում է հռոմեական ժամանակներից, երբ աղյուսե ջեռոցները օգտագործվել են ոչ միայն առևտրային նպատակներով, այլև առօրյա կյանքում[16]։
- Գազի ջեռոց։ Գազօջախի և գազի ջեռոցի օգտագործման առաջին դեպքը կարելի է վերագրել 1802 թվականին Զահաուս Վինցլերի կազմակերպած ընթրիքին, որի ժամանակ ամբողջ սնունդը պատրաստվել է կամ գազօջախի, կամ գազի վրա։ 1834 թվականին բրիտանացի գյուտարար Ջեյմս Շարփը սկսել է գազի ջեռոցների կոմերցիոն արտադրությունը՝ դրանցից մեկը տեղադրելով սեփական տանը։ 1851 թվականին Bower գազօջախը առաջին անգամ ներկայացվել է Համաշխարհային ցուցահանդեսում։ Այդ ջեռոցը ժամանակակից գազի ջեռոցների համար դարձավ որպես ստանդարտ։ Գազի ջեռոցի համար հիանալի լուծում էր թերմոստատի ավելացումը, որն օգնում է կարգավորել ջերմաստիճանը։ Ինչպես նաև գազի ջեռոցների և այլ տեսակի ջեռոցների արտադրության մեջ ավելացվեց էմալային ծածկույթ՝ դրնց մաքրումը հեշտացնելու համար[17]։
- Էլեկտրական ջեռոց։ Այս ջեռոցներն իրենց ջերմությունն արտադրում են էլեկտրաէներգիայի միջոցով։
- Տոստեր։ Տոստերները համարվում են փոքր էլեկտրական ջեռոցներ՝ առջևի դռնով, սպիրալներով և շարժական հարթակներով։ Հացը տոստերում տապակելու համար հացի կտորները հորիզոնական դրվում են տակդիրների վրա։ Երբ տոստը պատրաստ է, տոստերն անջատվում է, սակայն որոշ դեպքերում, դռան առկայության դեպքում, այն պետք է ձեռքով բացվի։ Ժամանակակից տոստերնեն ունակ են կատարել էլեկտրական ջեռոցների գործառույթների մեծ մասը, չնայած իրենց փոքր մասշտաբների[18]։
- Քարե ջեռոց։ Քարե ջեռոցները բաղկացած են խցիկից, որը պատրաստվում է հրակայուն աղյուսից, բետոնից, ապարից կամ կավից։ Թեև ավանդական ջեռոցներն աշխատել են վառելափայտով, 19-րդ դարում տարածված են եղել ածուխով աշխատող ջեռոցները։ Ժամանակակից քարե ջեռոցները սովորաբար աշխատում են բնական գազով կամ նույնիսկ էլեկտրականությամբ և սերտորեն կապված են հացի և պիցցայի պատրաստման հետ։ Այնուամենայնիվ, դրանք նախկինում օգտագործվել են նաև թխման համար[19]։
- Միկրոալիքային վառարան։ Այս վառարանում սնունդը պատրաստվում է ոչ թե ինֆրակարմիր, այլ միկրոալիքային ճառագայթման միջոցով։ 1947 թվականին Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում առաջին անգամ օգտագործվել է առաջին կոմերցիոն միկրոալիքային վառարանը[20]։
- Պատին ներկառուցվող ջեռոց։ Պատի ջեռոցները հեշտացնում են մեծ ջեռոցի թավաների հետ աշխատանքը։ Դրանց լայնությունը սովորաբար 24, 27 կամ 30 դյույմ է։ Պատի ջեռոցը, որը տեղադրված է լինում հիմնականում գոտկատեղի կամ աչքերի մակարդակին, բացառում է պատրաստելիս մեջքի ծալումը[21]։
- Գոլորշու ջեռոց։ Ջեռոցի տեսակ է, որն օգտագործում է գոլորշին՝ ջերմության ապահովման համար[22]։
Որոշ ջեռոցներ կարող են աշխատել մի քանի եղանակով, երբեմն միաժամանակ։ Համակցված ջեռոցները կարող են միաժամանակ օգտագործել միկրոալիքների և սովորական ջերմությունը, օրինակ՝ թխելու կամ խորովելու համար։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեռոցներն օգտագործվում են որպես Խոհանոցային տեխնիկա՝ թխելու և սնունդը տաքացնելու համար։ Այս եղանակով հաճախ պատրաստվող սննդամթերքներից են միսը, տապակաները, հացաբուլկեղենը, հացը, տորթերը, աղանդերները և այլն։ Մեր օրերում ջեռոցներն օգտագործվում են տներում՝ սնունդ պատրաստելու և տաքացնելու համար։
Ժամանակակից ջեռոցները սովորաբար աշխատում են կամ բնական գազով կամ էլեկտրականությամբ։ Եթե ջեռոցը ներառված է գազօջախի մեջ, ջեռոցի համար օգտագործվող վառելիքը կարող է համընկնել կամ տարբերվել գազօջախի վերին մասում գտնվող այրիչների համար օգտագործվող վառելիքից[23]։
Ջեռոցները ունեն երեք աշխատանքային ռեժիմ։ Ամենաօգտագործվող ռեժիմը ջեռոցը ներքևից տաքացնելն է։ Ջեռոցը կարող է նաև տաքանալ վերևից՝ շոգեխաշելու կամ խորովելու համար։ Կարելի է օգտագործել օդափոխիչով ջեռոց, որն ունի փոքր օդափոխիչ՝ խցիկում օդը շրջանառելու համար[24][25]։ Ջեռոցը կարող է նաև հագեցած լինել ներկառուցված գրիլի սարքով։
Ջեռոցները կարող են տարբերվել նաև կառավարման եղանակով։ Ամենապարզ ջեռոցները (օրինակ՝ AGA cooker-ը) կարող են ընդհանրապես չունենալ որևէ հսկողություն։ Այդ ջեռոցները պարզապես անընդհատ աշխատում են տարբեր ջերմաստիճաններում։ Ավելի սովորական ջեռոցները հագեցած են պարզ թերմոստատով, որը միացնում և անջատում է ջեռոցը և ընտրում այն ջերմաստիճանը, որով այն կարող է աշխատել։ Ժամանակաչափը կարող է թույլ տալ ավտոմատ կերպով միացնել և անջատել ջեռոցը նախապես սահմանված ժամին։ Ավելի առաջադեմ ջեռոցները կարող են ունենալ բարդ համակարգչային հսկողություն, որը թույլ է տալիս օգտագործել հատուկ գործառույթների լայն շրջանակ, ներառյալ ջերմաստիճանի տվիչի օգտագործումը ջեռոցն ավտոմատ կերպով անջատելու համար, երբ սնունդը ամբողջությամբ եփվում է մինչև ցանկալի արդյունքը[26]։
Տոստերային ջեռոցները, ըստ էության, փոքր չափի ջեռոցներ են և կարող են օգտագործվել ոչ միայն տապակելու համար։ Առջևի դուռը բացվում է, հորիզոնական դասավորված հացի կտորները (կամ այլ սննդամթերքներ) տեղադրվում են վանդակաճաղի վրա, որի վերևում և ներքևում տեղադրված են ջեռուցման տարրերը, և դուռը փակվում է։ Ցուցիչները տեղադրվում և գործարկվում են հացը ցանկալի պատրաստության աստիճանի տապակելու համար, որից հետո ջեռուցման տարրերն անջատվում են։ Շատ դեպքերում դուռը պետք է ձեռքով բացվի, չնայած կան նաև տոստերային ջեռոցներ՝ դռներով, որոնք ավտոմատ կերպով բացվում են։ Քանի որ հացը հորիզոնական է տեղադրվում, տոստերի ջեռոցը կարող է պատրաստել տոստեր, որոնք լցոնված են։ Տոստերային ջեռոցները հակված են ավելի դանդաղ պատրաստել տոստերը, պրոցեսը տևում է 4-6 րոպե[27]։ Բացի տոստերի ավտոմատ կարգավորումներից, տոստերային ջեռոցները սովորաբար ունեն պարամետրեր և ջերմաստիճանի կարգավորիչ, որոնք թույլ են տալիս սարքն օգտագործել որպես փոքր ջեռոց։
Տոստերային ջեռոցների լրացուցիչ հատկություններից են․
- Ջեռուցման տարրերի կառավարման հնարավորություն։
- Մի քանի դարակների առկայությունը թույլ է տալիս ավելի լավ վերահսկել սննդի և ջեռուցման տարրի միջև եղած հեռավորությունը։
Արդյունաբերական, գիտական և արհեստագործական
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոհարարական աշխարհից դուրս ջեռոցներն օգտագործվում են մի շարք նպատակների համար նույնպես։
- Ջեռոցը կարող է օգտագործվել շենքը տաքացնելու կամ որոշակի նյութեր, ինչպիսիք են ապակին կամ մետաղը, հալեցնելու և հետագա մշակման համար։ Վատերժակետային վառարանը ջեռոցի հատուկ տեսակ է, որը սովորաբար օգտագործվում է մետաղի հալեցման համար (մասնավորապես պողպատի արտադրության մեջ)՝ օգտագործելով մաքրված կոքս կամ նմանատիպ նյութ որպես տաք այրման համար վառելիք, որի միջոցով օդը ճնշման տակ մղվում է՝ այրման ջերմաստիճանը բարձրացնելու համար[28]։
- Թրծավառարանը բարձր ջերմաստիճանային ջեռոց է, որն օգտագործվում է փայտի չորացման, կերամիկայի և ցեմենտի արտադրության մեջ՝ հանքային հումքը (կավի, կալցիումի կամ ալյումինե ապարների տեսքով) ավելի ապակենման և ամուր ձևի փոխակերպելու համար։ Կերամիկական ջեռոցների դեպքում վերջնական արդյունքը կաղապարված կավե առարկա է, մինչդեռ ցեմենտի ջեռոցներում առաջանում է կլինկեր կոչվող նյութ, որը մանրացվում է՝ ցեմենտի վերջնական արտադրանքը ստանալու համար։ Սա կերամիկական և ցեմենտի ջեռոցների միջև հիմնական տարբերությունն է։
- Ավտոկլավը ջեռոցի նման սարք է, ճնշման կաթսայի նման գործառույթներով, որը թույլ է տալիս ջրային լուծույթները տաքացնել ջրի եռման կետից բարձր ջերմաստիճանի՝ նպատակ ունենալով ստերիլիզացնել ավտոկլավի պարունակությունը[29]։
- Արդյունաբերական ջեռոցները նման են իրենց խոհարարական գործընկերներին և օգտագործվում են մի շարք տարբեր կիրառությունների համար, որոնք չեն պահանջում ջեռոցի բարձր ջերմաստիճան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Definition of Oven». 2023 թ․ մայիսի 17.
- ↑ «Ovens in Prehistory» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Ovens in History».
- ↑ Viegas, Jennifer (2009 թ․ մարտի 6). «Mammoths roasted in prehistoric barbecue pit». NBC News.
- ↑ Peter James; Nick Thorpe; I. J. Thorpe (1995 թ․ հոկտեմբերի 31). Ancient inventions. Random House Digital, Inc. էջեր 302–. ISBN 978-0-345-40102-1. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Mezhirich Արխիվացված 2011-05-14 Wayback Machine. Donsmaps.com. Retrieved on 2011-11-23.
- ↑ 7,0 7,1 7,2 History Of The Indus Civilization Արխիվացված 2006-03-09 Wayback Machine. Historyworld.net. Retrieved on 2011-11-23.
- ↑ 8,0 8,1 8,2 Hierkonpolis Online. "Pottery Kilns." Արխիվացված 2017-02-26 Wayback Machine
- ↑ Dales, George (1974). «Excavations at Balakot, Pakistan, 1973». Journal of Field Archaeology. Boston University. 1 (1–2): 3–22 [10]. doi:10.2307/529703. JSTOR 529703.
- ↑ Parker, Bradley J. “BREAD OVENS, SOCIAL NETWORKS AND GENDERED SPACE: AN ETHNOARCHAEOLOGICAL STUDY OF TANDIR OVENS IN SOUTHEASTERN ANATOLIA.” American Antiquity, vol. 76, no. 4, 2011, pp. 603–627. JSTOR, www.jstor.org/stable/41331914. Accessed 16 Dec. 2020.
- ↑ Takaoğlu, T. (2004). Ethnoarchaeological investigations in rural Anatolia. Cihangir, İstanbul: Ege Yayınları. (p7)
- ↑ Gallawa, Carlton J. "How do Microwaves Cook." Արխիվացված 2010-11-18 Wayback Machine
- ↑ The American Gas Light Journal'. Volume 99. 1913. p. 42.
- ↑ Phillips, E. (2011). Kitchen Remodeling: What I Should Have Known. Dog Ear Publishing. էջ 44. ISBN 978-1-4575-0777-9. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Dering, Phil (1999). «Earth-Oven Plant Processing in Archaic Period Economies: An Example from a Semi-Arid Savannah in South Central North America». American Antiquity. 64 (4): 659–674. doi:10.2307/2694211. JSTOR 2694211. S2CID 163182181.
- ↑ Forno Bravo. "The History of Brick Ovens." Արխիվացված 2011-07-11 Wayback Machine
- ↑ The Gas Museum Leicester. "Gas Cooking." Արխիվացված 2011-03-15 Wayback Machine
- ↑ «The History of Your Toaster, From Roman Times to Today». ThoughtCo (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Darling, David. «masonry oven». www.daviddarling.info. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Microtech. "Who Invented Microwaves." Արխիվացված 2006-01-27 Wayback Machine
- ↑ «How to Buy a Wall Oven». Appliances Connection Blog. 2012 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Bizzaco, Michael; Evon, Dan (2021 թ․ մարտի 19). «How do steam ovens work?». DigitalTrends.com. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- ↑ «The Advancement of Ovens». www.linkedin.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «What's the difference between fan and fan-assisted ovens? - Smeg». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին. What's the difference between fan and fan-assisted ovens? Retrieved on 20 July 2013
- ↑ «Oven Advice Centre». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին. Ovens Advice Centre Retrieved on 20 July 2013
- ↑ Cookipedia.co.uk. «Ovens Cooking Wiki». Cookipedia.co.uk (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Consumer Reports (November 2012). «Toaster Buying Guide». consumerreports.org. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ «What substance is used to make a furnace? If the metal itself melts, then how does the furnace remain solid?». Quora (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.
- ↑ labrotovap (2023 թ․ օգոստոսի 10). «What is the difference between an autoclave and a pressure cooker?». Lab Instrument Manufacturer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roper, Frances. "Chilean Baking-Oven." Antiquity Publications. Great Britain: 1937. 355–356.
- Sopoliga, Miroslav. "Oven and Hearth in Ukrainian Dwellings of Eastern Slovakia." Acta Ethnografica Academiae Scientiarium Hungaricae. Budapest: 1982. 315–355
- Silltoe, Paul. "The Earth Oven: An Alternative to the Barbecue from the Highlands of Papua New Guinea." The Anthropologists'Cook Book: 1997. 224–231.
- Roger Curtis. "Peruvian or Polynesian: The Stone-Lined Earth Oven of Easter Island." New Zealand Archaeological Association Newsletter. 22, no.3: 1979. 92–96.
- Bauhoff, Gunter. "History of Cast-Iron Oven Plate." Offa Bd. 40: 1983. 191–197.
- National Academy of Engineers. "Household Appliances-Cooking."
- Gallawa, Carlton J. "How do Microwaves Cook." Արխիվացված 2010-11-18 Wayback Machine