Թրծավառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղյուսի թրծավառարան Հնդակստանում

Թրծավառարան, վառարան՝ տարբեր նյութերի թրծման համար։ 700-1300 °C աշխատանքային ջերմաստիճանով թրծավառարանները օգտագործվում են հրահեստ կավի, կրաքարի, մագնեզիտի, դոլոմիտի, ցեմենտի բովախառնուրդի, ինչպես նաև մետաղի հանքաքարի թրծման համար։ Ըստ կոնստրուկցիայի թրծավառարանները լինում են՝ հորանաձև, բազմահատակ, խողովակաձև, պտրտվող։ Հրահեստ աղյուսի, ճենապակե, հախճապակե շինվածքների և ամանեղենի, սանիտարատեխնիկական շինվածքների, մեքենաների ու ապարատների դետալների վրայի արծնի ու ներկերի թրծման բարձրջերմաստիճանային (1000 °C և ավելի) վառարանները ըստ կոնստրուկցիայի լինում են՝ խցավոր, օղակաձև, թունելային, կոնվեյերային։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 227 CC-BY-SA-icon-80x15.png