Չնվաճվածները (հուշահամալիր)
«Չնվաճվածները» հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պուշկինի շրջան |
Շինության ձև | Հուշահամալիր |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Չնվաճվածները» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Непокорённые»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում։ Կառուցվել է 1966 թվականին Պուշկին - Կոլպինո - «Դետսկոսելսկի» խորհրդային տնտեսություն ճանապարհաբաժանին։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 781510211750006) համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ 527 որոշման, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրադիր հարթակում գտնվում է հարձակման նետվող զինվորի պատկերով բետոնե ստելան, կողքին՝ «Այստեղով է անցել խորհրդային զորքերի պաշտպանության առաջնագիծը։ 1941-1944» գրությամբ ստելան և երկու հրետանային հրանոթ[1]։
Ստելաներից արևելք, հարթակի սահմանագծին, բետոնե ուղղանկյունաձև հիմքի վրա տեղադրված է ուղղանկյունաձև մարմարե հուշաքար հետևյալ տեքստով. «237-րդ հրաձգային դիվիզիային և Կրասնոգվարդեյսկի ամրացված շրջանին, որոնք 1941 թվականի սեպտեմբերին դիմակայեցին ֆաշիստական զավթիչների հարձակմանը»։ Հարթակի հետևի՝ արևելյան սահմանագիծը և հարավարևմտյան հատվածը առանձնացված են դեկորատիվ մետաղական ներկված ցանկապատով, որի հետևում տնկված են կապույտ եղևնիներ։ Պարիսպի դիմաց՝ հյուսիսարևմտյան մասում, տեղադրված է երեք մետաղական ձևավոր դրոշաձող[1]։
Համալիրի հեղինակներն են ճարտարապետներ Ն. Ն. Կարասյովը և Ե. Դ. Բիչկովը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.