Մոդեռն գրականություն
Մոդեռն գրականություն կամ գրական մոդեռնիզմը ծագել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում։ Այս ուղղությունը առանձնանում է իր ոճով՝ հակադրվելով ավանդական գրելաոճին թե՛ պոեզիայում , թե՛ արձակ գրականության մեջ։ Մոդեռնիստները փորձարկումներ են կատարել գրական կառույցների և արտահայտման ձևերի հետ, որը փաստարկվում է Էզրա Փաունդի՝ «Նորացրե՛ք դա» լոզունգով[1]։ Այս շարժումը բխում էր ավանդական արտահայտչաձևերի փոփոխման և ժամանակի նոր զգացողությունները արտահայտելու ձգտումից։ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափները խթան դարձան՝ վերանայելու հասարակական արժեքները։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ականներին շեշտադրվեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է նախորդ նորմերը ամբողջովին մի կողմ դնել, այլ ոչ թե վերանայել նախկինը՝ արդի մեթոդների լույսի ներքո:Զիգմունդ Ֆրոյդի (1856-1939) և Էռնստ Մախի (1838-1916 թթ.) տեսությունները հսկայական ազդեցություն ունեցան մոդեռն գրականության վաղ ժամանակաշրջանի զարգացման վրա։ Էռնստ Մախը իր «Մեխանիկայի գիտություն » (1883) աշխատությունում պնդում էր, որ միտքը հիմնարար կառույց է, և սուբյեկտիվ փորձը հիմնված է մտքի մասերի փոխազդեցության վրա ։ Ֆրեյդի առաջին խոշոր աշխատանքը Յոզեֆ Բրեյերի հետ կոչվում էր «Հիստերիայի ուսումնասիրությունն» (1895)։ Համաձայն Ֆրեյդի՝ սուբյեկտիվ իրականությունը հիմնված է բնազդների փոխազդեցության վրա, որի միջոցով ընկալվում է արտաքին աշխարհը։ Որպես փիլիսոփա՝ Էռնստ Մախը լուրջ ազդեցություն է թողել «տրամաբանական պոզիտիվիզմի» վրա՝ քննադատելով Իսահակ Նյուտոնին[2] ՝ Այնշտայնի՝ հարաբերականության տեսության հիմնադրի նախորդին։
Իմացաբանական նախկին շատ տեսություններ պնդում էին, որ արտաքին և բացարձակ իրականությունը կարող է ազդել անհատի վրա,օրինակ,ըստ Ջոն Լոքի էմպիրիզմի տեսության՝ մարդկային միտքը նկարագրվում է, որպես տաբուլա ռազա՝ ասես դատարկ էջ։(Էսսե մարդկային ընկալման մասին, 1690)։ ֆրեյդյան բնութագիրը՝ սուբյեկտիվ իրականության մասին, որը ներառում է նախնադարյան իմպուլսներով և դրանք հակակշռող սահմանափակումներով լի անգիտակցականը, համադրվեց Կարլ Յունգի(1875–1961) ՝ կոլեկտիվ անգիտակցականի գաղափարով, որի դեմ գիտակցականը կա՛մ պայքարում է, կա՛մ ենթարկվում է դրան:Մինչ Չարլզ Դարվինի աշխատությունը փոփոխել էր արիստոտելյան «մարդ կենդանի» հասկացությունը հանրային ընկալման մեջ, Յունգը առաջարկում էր, որ սոցիալական նորմերը խախտելու մարդկային մղումները ոչ թե բխում են չարաճճիությունից կամ չիմացությունից, այլ ավելի շուտ՝ մարդ-կենդանուն հատուկ բնույթից։
Մոդեռնիզմի կարևորագույն նախակարապետներից մեկն էլ[3] Ֆրիդրիխ Նիցշեն էր։ Առավել հատկանշական է նրա այն թեզըթեզը, որ հոգեբանական մղումները, հատկապես «կամք առ իշխանությունը» ավելի կարևոր են փաստերից և այլ ազդակներից։ Հենրի Բերգսոնը (1859-1941), մյուս կողմից, ընդգծում էր գիտական ժամացույցի ժամանակի և մարդու սուբյեկտիվ,անհատական փորձառությամբ ընկալվող ժամանակի տարբերությունը։ Նրա աշխատանքները՝ ժամանակի և գիտակցության վերաբերյալ, մեծ ազդեցություն ունեցան քսաներորդ դարի վիպասանների վրա, հատկապես այն մոդեռնիստների շրջանում, ովքեր օգտագործում էին «գիտակցության հոսքի»՝ տեխնիկան. այդպիսի երկերից են Դորոտի Ռիչարդսոնի «Սրածայր տանիքները» (1915), Ջեյմս Ջոյսի «Ուլիսը» (1922) և Վիրջինիա Վուլֆի (1882-1941) «Միսիս Դելոուեյը» (1925) ու «Դեպի Փարոսը» (1927)։ Բերգսոնի փիլիսոփայության մեջ նաև մեծ կարևորություն էր տրվում élan vital-ի –՝կենսական ուժի գաղափարին, որը «ամեն ինչ հանգեցնում է ստեղծագործական էվոլյուցիայի»։ Նրա փիլիսոփայությունը նաև մեծ կարևորություն էր տալիս ինտուիցիային, չնայած և չէր մերժում ինտելեկտի կարևորությունը։ Այս տարբեր մտածողներին միավորում էր անվստահությունը Վիկտորյական պոզիտիվիզմի և հաստատականության հադեպ ։ Մոդեռնիզմը, իբրև գրական շարժում, կարող է ընկալվել նաև որպես ռեակցիա արդյունաբերականացմանը, քաղաքաշինությանը և նոր տեխնոլոգիաներին։ Մոդեռնիզմի կարևոր գրական հիմնադիրներից են եղել Ֆյոդոր Դոստոևսկին (1821-81) («Ոճիր և պատիժ» (1866), «Կարամազով Եղբայրներ» (1880)), Ուոլթ Ուիթմենը (1819-92) («Խոտի տերևներ») (1855-91), Շառլ Բոդլեր (1821-67) («Չարի ծաղիկներ»), Արթյուր Ռեմբո (1854-91) («Պայծառացումներ», 1874); Ավգուստ Ստրինդբերգը (1849-1912), հատկապես նրա ուշ շրջանի ստեղծագործությունները, այդ թվում `«Ճանապարհ դեպի Դամասկոս»եռագրությունը (1898-1901թթ) , «Տեսիլքների խաղը» (1902), «Ուրվականների սոնատը» (1902)։
Սկզբնական շրջանում որոշ մոդեռնիստներ ստեղծեցին ուտոպիստական ոգի, որը ազդված էր մարդաբանության, քաղաքագիտության, հոգեբանության, փիլիսոփայության, ֆիզիկայի և հոգեվերլուծության նորարություններից։ 1912 թվականին Էզրա Փաունդի կողմից հիմնադրված Իմաժիզմ շարժման ներկայացուցիչ բանաստեղծները սկզբնավորեցին մոդեռնիզմը որպես նոր բանաստեղծական ոճ։ Մոդեռնիզմի համար բնութագրական էին այնպիսի բանաստեղծությունները, որոնք ունեին պատկերների ճշտգրտություն, կտրուկություն և ազատ հանգ։ Սակայն, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելով ավարտվեց այս իդեալիզմը, ինչն էլ հանգեցրեց ավելի ցինիկ գրական երկերի ստեղծմանը, որոնց մեջ արտացոլվում էր մեծ հիասթափությունը։ Շատ մոդեռնիստ գրողների նաև միավորում էր անվստահությունը իշխանական ինստիտուտների նկատմամբ, ինչպիսիք են կառավարությունն ու կրոնը, և մերժում էին բացարձակ ճշմարտությունների գաղափարը։ Մոդեռնիստական երկերը, ինչպես օրինակ՝ Էլիոթի «Մեռյալ երկիրը» (1922), դառնում էին ավելի ինքնագիտակցված, ինքնաճանաչողական և ուսումնասիրում էին մարդկային բնույթի ավելի ստվերոտ կողմերը։ Մոդեռնիզմը ներառում է մի շարք միմյանց հետ կապված ու փոխլրցնող գեղարվեստական և գրական շարժումներ, այդ թվում ` սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, կուբիզմ, սյուրռեալիզմ, էքսպրեսիոնիզմ, և Դադաիզմ։
Վաղ մոդեռնիստ գրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ մոդեռնիս գրողները, հատկապես նրանք, ովքեր ստեղծագործում էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո և դրանից բխող հիասթափության շրջանում խախտում էին հասարակության հետ չգրված համաձայնությունը, որ արվեստագետները հուսալի մեկնաբաններ էին և հիմնական («բուրժուական») մշակույթի ու գաղափարների կրողներն էին , փոխարենը, ի հայտ եկան , «անվստահելի պամողները», բացահայտելով արմատական անտրամաբանականությունը թվացյալ իրական աշխարհում։ Նրանք նաև փորձել են հաշվի առնել Դարվինի, Մաչի, Ֆրեյդի, Էյնշտեյնի, Նիցշեի, Բերգսոնի և ուրիշների կողմից ստեղծված իրականության շուրջ փոփոխվող գաղափարները։ Դրանց հիման վրա սկսեցին զարգանալ մի շարք նորարարական գրական մեթոդներ, ինչպիսիք են գիտակցության հոսքը, ներքին մենախոսությունը, ինչպես նաև բազմաթիվ տեսակետների կիրառումը։ Սա կարող է տարակուսանք առաջացնել ռեալիզմի փիլիսոփայական հիմնական գաղափարների հանդեպ կամ, ընդհակառակը , ընդլայնել մեր պատկերացումները ռեալիզմի վերաբերյալ։ Օրինակ, գիտակցության հոսքի կամ ներքին մենախոսության գրական մեթոդների օգտագործումը արտացոլում է հոգեբանական ռեալիզմի մեծ անհրաժեշտությունը։
Վիճելի հարց է, թե երբ է սկզբնավորվել մոդեռնիստական գրական շարժումը, թեև շատերը նշում են 1910 թվականը, որպես սկիզբ, մեջբերելով վիպասան Վիրջինիա Վուլֆին, ով պնդում էր, որ մարդկային բնությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների «1910 թվականի դեկտեմբերից առաջ կամ դեկտեմբերին»։ Չնայած դրան դեռ 1902 թվականին արդեն հրապարակվել էին, այնպիսի մոդեռնիստական աշխատանքներ, ինչպիսիք են Ջոզեֆ Քոնրադի (1857-1924) «Մթության սրտերը», իսկ Ալֆրեդ Ջարիի (1873-1907) աբսուրդական պիես «Ուֆու Ռոյը» հայտնվել ավելի վաղ՝ 1896 թվականին։
Վաղ մոդեռնիստնիզմին ոչ գրական ոլորտի կողմնորոշիցներից են , օրինակ՝ Առնոլդ Շյոնբերգի երկրորդ լարային քառյակի ատոնալ ավարտը, Վասիլի Կանդինսկու էքսպրեսիոնիստ կտավները սկսած 1903 թվականին, Կանդիսկին գագաթնեկտին հասած իր առաջին աբստրակտ նկարչությամբ և «Էքսպրեսիոնիզստ Բլու Ռայդեռ» խմբի հիմնադրմամբ Մյունխենում 1911 թվականին, ֆուվիզմի աճը և Կուբիզմի ներդրմամբ Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի, Ժորժ Բրաքի և այլոց ստուդիաներից 1900 և 1910 թթ։ Շերվուդ Անդերսոնի, «Վայնսբուրգ Օհայո» (1919) հեքիաթների գիրքը հայտնի է, որպես վաղ մոդեռնիզմի աշխատանք,այն ունի պարզ արտահայտված արձակ ոճ և շեշտադրում հոգեբանական պատկերացումների վրա։ Ջեյմս Ջոյսը խոշոր մոդեռնիստ գրող էր, նրա մեթոդները ,որոնք նա օգտագործվել էր իր «Ուլիսես» վեպի (1922) գլխավոր հերոս՝ Լեոպոլդ Բլումի, կյանքի, քսանճորս ժամում կատարված իրադարձությունները նկարագրելու համար, դարձան մոդեռնիստական մոտեցման մարմնացումը գրականության մեջ։ Պոետ Թ.Ս Էլիոթը այս մեթոդները նկարագրում է 1923 թվականին, ընդգծելով, որ Ջոյսի տեխնիկան հանդիսանում է «հսկողությանը, համակարգմանը , ձևին, դատարկության պատրանքին և անարխիային մեծ նշանակության տալու միջոց, որը հենց ժամանակակից պատմություն է .... Պատմական մեթոդի փոխարեն մենք այժմ կարող ենք օգտվել առասպելական մեթոդից։ Այո, ես լրջորեն հավատում եմ, որ դա կլինի քայլ ժամանակակից աշխարհը արվեստի ունակ դարձնելու ուղղությամբ», -Թ. Ս Էլիոթ։ Էլիոթի սեփական «Թափոնների երկիրը» (1922 թվական) մոդեռնիստական պոեմը արտացոլում է «դատարկություն և անարխիա» գաղափարը յուրովի՝ իր մասնատված կառուցվածքով և ակնհայտ կենտրոնական միավորող պատմության բացակայությամբ։ Սա, ըստ էության, բանաստեղծության թեման փոխելու հռետորական տեխնիկա է․ «Արևմտյան մշակույթի քայքայումը և մասնատումը »։ Բանաստեղծությունը, չնայած իրադարձությունների հերթականության բացակայությանը, ունի կառուցվածք. այն ապահովված է, և՛ պտղաբերության սիմվոլիզմով ստացված մարդաբանությունից, և՛ այլ տարրերից, ինչպիսիք են ցիտատների և համադրությունների օգտագործումը։
Մոդեռնիստական գրականության, ինչպես և ժամանակակից մոդեռնիստական արվեստը հասցեագրում էր նմանատիպ գեղագիտական խնդիրներ։ Օրինակ՝ Գետրուդ Շտեյնի վերացական գրվածքները համեմատվել են նրա ընկերոջ՝ Պաբլո Պիկասոյի, կուբիզմական ոճի նկարների հետ։ Մոդեռնիզմի հետաքրքասեր և կասկածամիտ ոգին, անհրաժեշտ որոնումների մի մաս կազմելով, որը կայանում էր այս կոտրված աշխարհում իմաստ գտնելու մեջ, կարելի է նկատել նաև ուրիշ ներկայացման տեսքով շոտլանդացի բանաստեղծ Հյու Մակրիմադիի«Արբած մարդը նայում է թզուկին» (1928) բանաստեղծության մեջ։ Այս բանաստեղծության մեջ Մակդիարմիտը կիրառում է Էլիոթի մեթոդները `արձագանքելով ազգայնականության հարցին, օգտագործելով կատակերգական պարոդիա, լավատեսական մոդելիզմի ձևով, որտեղ նկարիչը որպես «հերոս» ձգտում է ընդունել բարդույթները և գտնել նոր իմաստ։
Վաղ մոդեռնիստ գրողների և իրենց որոշ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կնուտ Համսուն(1859–1952): «Սովը»(1890);
- Լուիջի Պիրանդելլո(1867–1936): «Հանգուցյալ Մատտիա Պասկալը» (1904), «Վեց գործող անձ հեղինակի որոնումներում», 1921);
- Ռայներ Մարիա Ռիլկե(1875–1926): « Մալտե Լաուրիդս Բրիգգեի նոթերը»(1910), « Սոնետներ Օրփեոսին» (1922), «Դուինյան էլեգիաներ»(1922);
- Գիյոմ Ապոլիներ(1880–1918): «Ալկոհոլ»(1913);
- Անդրեյ Բելի (1880–1934): «Պետերբուրգ» (1913);
- Գեորգ Թրակլ (1887–1914): «Պոեմներ»(1913);
- Ֆրանց Կաֆկա (1883–1924): «Կերպարանափոխություն»(1915), «Դատավարություն» (1925),«Դղյակ» (1926);
- Կոնստանտինե Գամսախուրդիա (1893–1975):«Դիոնիսիոսի ժպիտը» (1925), «Լուսնի առևանգումը» (1935—1936),«Վարպետաց վարպետի աջը»(1939);
- Կարել Չապեկ(1890–1938):«Ռ․ՈՒ․Ռ». (1920);
Շարունակություն. 1920-ական և 1930-ական թվականներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր մոդեռնիստական աշխատանքները շարունակվում էին ստեղծվել 1920 և 1930 թթ-ներին , այդ թվում `այդ թվում ընգրկելով Մարսել Պրուստի, Վիրջինիա Վուլֆի, Ռոբերտ Մուզիլի ( «Մարդն առանց հատկությունների»), և Դորոթի Ռիչարդսոնի նոր վեպերը։ Ամերիկացի մոդեռնիստ ժանրի ներկայացուցիչ թատերագիր Յուջին Օ'Նիլի կարիերան սկսվել է 1914 թ.-ին, սակայն նրա գլխավոր աշխատանքները ի հայտ են եկել 1920-ական և 1930-ական թվականներին և վաղ 1940 - ականներին։ 1020-ից 1930-ական թվականներին ստեղծագործող այլ նշանավոր թատերագրներից են եղել Բերտոլդ Բրեխտը և Ֆեդերիկո Գարսիա Լորկին։Դ․Հ․ Լոուրենսի «Լեդի Չատերլեյի սիրեկանը» հրապարակվել է 1928 թվականին, այն ժամանակ երբ այլ շրջադարձային պահ եկավ մոդեռնիստական վեպի պատմության համար 1929 թ.-ին Վիլյամ Ֆոլկլեռի «Շառաչն և ցասում», հրատարակության հետ։ 1930-ական թվականներին, ի լրացում Ֆոուլկլեռի խոշոր աշխատանքներին(«Ես այնժամ, դեռ մահամերձ»,« Օգոստոյան լույսը»), Սեմուել Բեքեթը հրապարակեց իր առաջին խոշոր աշխատանքը `« Մըրֆի »վեպը (1938), մինչ 1932 թ-ին Ջոն Քոուփերսը հրապարակել էր «Գլանստորբեկյան»( A Glastonbury Romance) վեպը։ Մոդեռն պոեզիայի մեծագույն ձեռքբերումներին հաջորդում է Միրոսլավ Կռլեժայի «Փիթեր Քերպեմու բալլադները» 1936թ-ին։ Այնուհետև 1939-ին ի հայտ եկավ Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհացը»։ Նույն տարում մահացավ մեկ այլ իոլանդացի մոդեռնիստ գրող Յիթսը։ Բանաստեղծներ Թոմաս Սթեռնս Էլիոթը, Էդուարդ Էսթին Կամմինգսը և Ուոլաս Սթիվենսը շարունակում էին ստեղծագործել 1920-ական թվականներից մինչև 1950-ական թվականները։ Չնայած անգլերեն մոդեռնիստական պոեզիան հիմնականում ընկալվում է ինչպես ամերիկյան երևույթ, , որի առաջատար ներկայացուցիչներից են Էզրա Փոնդը, Քրեյնը, Մարիանն Մուրը, Ուիլյամ Կարլոս Ուիլյամսը, և Լուի Զուկոֆսկին, եղել նաև անգլիացի նշանավոր մոդեռնիստ բանաստեղծներ, ինպիսիք են Դևիդ Ջոնսը, Հյու Մակդայմոնդը և այլք։ Եվրոպական ժամանակակից բանաստեղծներից են եղել Ֆեդերիկո Գարսիա Լորկան, Ֆերնանդո Պեսան, Աննա Ախմատովան, Կոնստանտին Կավաֆի Պոլ Վալերին։
Մոդեռն գրականությունը 1939 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Բրիտանական «Օքսֆորդ» հանրագիտարանի մոդեռն գրականությունը ժամակաշրջանը ավարտվել է 1939 թվականին, համապատասխանեցնելով բրիտանական և ամերիկյան գրականությանը. «Երբ մոդեռնիզմը սպառվեց և պոստմոդեռնիզմը սկսվեց, գրեթե նույնքան թեժ վեճի առարկա դարձավ, որքան այն ժամանակ, երբ վիկտորիանիզմից անցում կատարվեց Մոդեռնիզմի»։ Կլիմենտ Գրինբերգը որպես մոդեռնիզիմի ավարտ նշում է 1930-ական թվականները, բացառությամբ վիզուալ և կատարողական արվեստը։
Ուշ Մոդեռնիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուշ մոդեռնիզմ տերմինը վերաբերվում է 1930-ականներից հետո հրատարակված մոդեռնիստական աշխատանքներին։ 1945 թվականից հետո դեռ տպագրվող հեղինակներից էին, Գոթֆրիդ Բենը, Թոմաս Սթեռնս Էլիոթը, Աննա Անդրեևնա Ախմատովան, Ուիլյամ Քաթբերթ Ֆոլքները, Դորոտի Ռիչարդսոնը, Ջոն Քոուփերսը և Էզրա Փաունդը։ 1901 թվականին ծնված Բազիլ Բանթինգը 1965 թ-ին հրատարակել է իր ամենակարևոր մոդեռնիստական բանաստեղծությունը՝ «Բրիգֆլատ»-ը։ Բացի այդ, Հերմեն Բրոչի «Վիրգիլ մահ» վեպը հրատարակվել է 1945 թվականին և Թոմաս Մանի «Դոկտոր Ֆաուստ» 1947 թվականին (Թոմաս Մանի «Կախարդական լեռը» (1924) և «Մահ Վենետիկում» (1912) վաղ աշխատանքները, երբեմն համարվում են մոդեռնիստական ոճի)։ Սեմյուել Բեքեթ, ով մահացել է 1989ին համարվում է ուշ մեդեռնիզմի ներկայացուցիչ։ Բեքեթի ստեղծագործություններում հստակորեն ընդգծված է մոդեռնիզմի էքսպրեսիոնիստական ավանդույթները։ Նա 1930-ական թվականներից մինչև 1980-ական թվականները հրատարակել է մի շարք ստեղծագործություններ, այդ թվում, «Մոլոյ»-ը (1951), «Գոդոյին սպասելիս»(1953) և «Ուրախ օրերը»-ը։ Բանաստեղծներ Չարլզ Օլսոնը(1910–1970) և Ջերեմի Փրայնը համարվում են ուշ մոդեռնիզմի ներկայացուցիչներ։ Վերջերս ուշ մոդեռնիզմ տերմինը վերսահմանվել է որոշ գրականագետների կողմից և արդեն վերաբերվում է 1945 թվականից գրված աշխատանքներին, 1930ի փոխարեն։ Այս նոր փոփոխություններից բխում է այն գաղափարը, որ մոդեռնիզմի գաղափարախոսությունը զգալիորեն փոփոխություններ է կրել Երկրորդ Համաշխարհային պատերազմի իրադարձություններից հետո, հատկապես Հոլոքոստի և ատոմային ռումբի անկման հետևանքով։ Շոտլանդացի գրող Ալի Սմիթը շատերի կողմից համարվում է շատ ուշ մոդեռնիստ գրող։
Աբսուրդի թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աբսուրդի թատրոն» տերմինը կիրառվում է հիմնականում եվրոպական դրամատուրգների կողմից գրված պիեսների համար, որոնք արտահայտում են այն համոզմունքը, որ մարդկային գոյությունը իմաստ և նպատակ չունի, հետևաբար, խախտվում է ամբողջ տրամաբանությունը։ Տրամաբանական կառուցվածքը և փաստարկը փոխարինվում են իռացիոնալ և անտրամաբանական խոսքով, ի վերջո՝ լռության։ Աբսուրդի թատրոն բեմադրությունները սկսվել են 1950-ականնե8ին Սեմյուել Բեքեթի պիեսների հիման վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pound, Ezra, Make it New, Essays, London, 1935
- ↑ «Isaac Newton» (անգլերեն). 2019 թ․ մայիսի 9.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Robert Gooding-Williams, "Nietzsche's Pursuit of Modernism" New German Critique, No. 41, Special Issue on the Critiques of the Enlightenment. (Spring - Summer, 1987), pp. 95-108.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baym, Nina. The Norton Anthology of American Literature. New York: W.W. Norton, 2007. Print.
- Bossy, Michel-André (2001). Artists, Writers, and Musicians: An Encyclopedia of People Who Changed the World. Westport, Connecticut: Oryx Press. ISBN 978-1-57356-154-9.
- Bryne, CJ. "Understanding Modernism and PostModernism" Writing.com
- Goldman, Jonathan. Modernism Is the Literature of Celebrity. Austin: U of Texas P, 2011. Print.
- "Modernism in Literature: What Is Modernism?" Bright Hub 23 March 2011..
- "Some Characteristics of Modernism in Literature" Fakultet for Sprog Og Erhvervskommunikation - Handelshøjskolen I Århus. 23 March 2011
- Մոդեռն գրականություն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Absurdist Monthly Review - The Writers Magazine of The New Absurdist Movement
- Picturing Literary Modernism Photographs of artistic and literary Americans at home and abroad throughout the Modernist period from the collection of the Beinecke Rare Book and Manuscript Library at Yale University
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոդեռն գրականություն» հոդվածին։ |
|