Յոզեֆ Բրոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յոզեֆ Բրեյերից)
Յոզեֆ Բրոյեր
գերմ.՝ Josef Breuer
Ծնվել էհունվարի 15, 1842(1842-01-15)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրիական կայսրություն
Մահացել էհունիսի 20, 1925(1925-06-20)[2][3][4][…] (83 տարեկան)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
ԳերեզմանDöbling Cemetery
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն,  Ավստրո-Հունգարիա,  Գերմանական Ավստրիա և  Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մասնագիտությունբժիշկ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, հոգեվերլուծաբան և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Ալմա մատերՎիեննայի համալսարան (1867)
Կոչումթղթակից անդամ
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Ամուսին(ներ)Mathilde Breuer?
Երեխա(ներ)Robert Breuer?, Margarete Schiff?, Bertha Hammerschlag?, Hans Breuer? և Dorothea Breuer?
 Josef Breuer Վիքիպահեստում

Յոզեֆ Բրոյեր (գերմ.՝ Josef Breuer, հունվարի 15, 1842(1842-01-15)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն - հունիսի 20, 1925(1925-06-20)[2][3][4][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), ավստրիացի բժիշկ, Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու ուսուցիչը, հոգեբուժության մեջ կատարսիսի մեթոդի հիմնադիրը։ Զիգմունդ Ֆրեյդի հետ համարվում է հոգեվերլուծության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բրոյերը Վիեննայի հրեական համայնքի կրոնի ուսուցիչ Լեոպոլդ Բրեյերի (Leopold Breuer, 1791—1872) և նրա կնոջ` Բերտայի (օրիորդական ազգանունը` Զեմլեր, 1818—1845) երկու որդիներից ավագն էր։ Յոզեֆի մայրը մահացել է, երբ նա դեռ շատ փոքր էր, մինչև ութ տարեկան հասակը նա մնացել է տատի խնամքին, իսկ կրթել է հայրը։ 1858 թվականին Բրեյերն ավարտել է Վիեննայի ակադեմիական գիմնազիան, ինչից հետո մեկ տարի սովորել է համալսարանում, որպեսզի ընդունվի Վիեննայի համալսարանի բժշկության ֆակուլտետ։ 1867 թվականին Բրեյերը հանձնում է ավարտական քննությունները և մնում է աշխատելու համալսարանում` որպես իր ուսուցչի` թերապևտ Յոհան Օպոլցերի օգնական։ Օպոլցերի մահից հետո Յոզեֆը դառնում է գործող բժիշկ։ Նրա այցելուներն են եղել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետի անվանի բժիշկները և վիեննական հասարակության ազդեցիկ դեմքերը։

1868 թվականին Յոզեֆ Բրեյերն ամուսնացել է Մաթիլդա Ալթմանի հետ (Matilda Altman, 1846—1931), և համատեղ ամուսնական կյանքում նրանք ունեցել են հինգ երեխաներ։ Ավելի ուշ նրա դուստրը` Դորան, ինքնասպանություն է գործել` չցանկանալով գերի ընկնել նացիստներին։ Բացի այդ, նացիստների ձեռքով է մահացել Բրեյերի թոռուհիներից մեկը։ Նրա դուստր Մարգարետը ամուսնացել է դոկտոր Արթուր Շիֆի հետ, ով փիլիսոփա Կարլ Փոփերի քեռին էր։ Նրանք երկուսն էլ ինքնասպան են եղել` օկուպացիայի ժամանակ ձերբակալման սպասելով[5]։

Հոգեվերլուծության հիմաունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար Բրեյերը ամենից շատ հայտնի է Ֆրեյդի հետ Բերտա Պապենհայմի` («Աննա Օլիվանդերի դեպք») կաթվածով տառապող կնոջ դեպքի հետազոտությամբ։ Վերջինս կորցրել էր մաշկի զգայունակությունը, տեսողության ու խոսքի խնդիրներ ուներ, այսինքն` հիստերիայի (Zangwill) դասական դրսևորում էր։ Այս հիվանդի հետ Բրեյերն աշխատել է 1880-1881 թվականներին։

Բրոյերը պարզել է, որ հիստերիան կապված է նախկինի ցավագին ապրումների հետ, իսկ նրա դրսևորումները կարելի է կրճատել կամ նույնիսկ վերացնել, եթե հիվանդագին հիշողությունները վերարտադրվեն հիպնոսիկ վիճակում։ Այս մեթոդը հետազոտողն անվանում էր կատարսիսային։ Ավելի ուշ Բրեյերն ու Ֆրեյդը բացահայտել են, որ այս մեթոդն աշխատում է և առանց հիպնոսի։ Աննա Օ.-ն կատակով այս մեթոդն անվանում էր «ծխնելույզ մաքրելու» գործողություն։ Թերապիայի այդ ձևի համար Աննան մտածել էր և ավելի լուրջ անվանում` «բուժում զրույցների մոջոցով»[6]։

1893 թվականի Ֆրեյդն ու Բրեյերը համատեղ հրատարակել են «Հիստերիկ ֆոնոմենների հոգեբանական մեխանիզմի մասին» աշխատությունը, իսկ 1895 թվականին հարտարակել են Ակնարկներ հիստերիայի մասին աշխատությունը, որում հիվանդանոցային այլ դիտարկողների հետ դիտարկել են նաև Աննա Օ.-ի դեպքը։ Ի հեճուկս հրապարակման մեջ հայտարարված լիարժեք բուժմանը` հիվանդը տառապում էր ծանր հոգեկան հիվանդությոմբ և հետագա տարիներին նա բազմիցս ենթարկվել է ստացիոնար բուժման։

Զիգմունդ Ֆրեյդին ուղղված նամակում Յոզեֆ Բրեյերը առաջարկել է հայտնաբերված մեթոդն անվանել հոգեվերլուծություն Շիլլերի օրինակով, ով իր դասական «Էդիպ արքա» պիեսը ողբերգական վերլուծություն էր համարել։ Վերլուծաբանին ոգեշնչում էր այն փաստը, որ կատարսիսի մեթոդով թերապիայի էֆեկտին հասնում էին անցյալի ցավագին հիշողությունների վերարտադրմամբ և նրանց զգայական արձագանքով, և որ Թեբեում ժանտախտը Էդիպի կողմից հաղթահարվել է նույպես ճշմարտության բացահայտման եղանակով։

Բրեյերը ամերիկացի հոգեբան Իրվին Դևիդ Յալոմի «Երբ Նիցշեն լաց է լինում» գրքի գլխավոր հերոսն է։

Հետազոտություններ ֆիզիոլոգիայից[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բրեյերի դոկտորական ատենախոսության թեման ֆիզիոլոգիայից էր, այդ իսկ պատճառով նրա հետազոտություններից շատերը նվիրված են այդ գիտակարգին։ Էվալդ Հերինգի ղեկավարությամբ աշխատելով Վիեննայի ռազմաբժշկական դպրոցում` Բրեյերն առաջինն էր, որ ցույց է տվել շնչառության ռեֆլեկտոր կարգավորման մեջ թափառող նյարդի դերը։ Դա հեռացում էր ավելի վաղ ընդունված հոգեբանական վերլուծությունից. այն փոխում էր գիտնականների պատկերացումները թոքի և նյարդային համակարգի փոխազդեցության մասին։ Այսօր այդ մեխանիզմը հայտնի է «Հերինգ-Բրեյերի ռեֆլեքս» անվանումով[7]։

Բացի այդ` Յոզեֆ Բրեյերը հետազոտել է ներքին ականջի կիսաշրջանաձև միջանցքների դերը հավասարակշռությունը պահելու գործում։ Նրան են պատկանում նաև օրգանիզմի ջերմակարգավորման մասին աշխատանքներ։

1894 թվականին Բրեյերն ընտրվել է Ավստրիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[8]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zwei Fälle von Hydrophobie. In: Wiener medizinische Wochenschrift 18 (1868). Sp. 178 f., 210—213.
  • Das Verhalten der Eigenwärme in Krankheiten. In: Wiener medizinische Wochenschrift 18 (1868). Sp. 982—985, 998—1002.
  • Die Selbststeuerung der Athmung durch den Nervus vagus. In: Sitzungsberichte der Akademie der Wissenschaften Wien, math.-naturw. Kl. 58/2 (1868), S. 909—937.
  • Bemerkungen zu Senator’s «Beiträge zur Lehre von der Eigenwärme und dem Fieber». In: Arch. path. Anat., Berlin 46 (1969), S. 391 f.
  • Über Bogengänge des Labyrinths. In: Allg. Wien. med. Ztg. 18 (1873), S. 598, 606.
  • Über die Function der Bogengänge des Ohrlabyrinthes. In: Med. Jb., Wien 1874. S. 72-124.
  • Zur Lehre vom statischen Sinne (Gleichgewichtsorgan). Vorläufige Mittheilung. In: Anz. Ges. Ärzte, Wien 1873. Nr. 9 (17. Dezember 1873), S. 31-33.
  • Beiträge zur Lehre vom statischen Sinne (Gleichgewichtsorgan, Vestibularapparat des Ohrlabyrinths). Zweite Mittheilung. In: Med. Jb., Wien 1875. S. 87-156.
  • Neue Versuche an den Ohrbogengängen. In: Arch. Physiol. 44 (1889), S. 135—152.
  • Über die Funktion der Otolithen-Apparate. In: Arch. Physiol. 48 (1891), S. 195—306.
  • Über Brommastitis. In: Wien. med. Presse 35 (1894), Sp. 1028.
  • Über Bogengänge und Raumsinn. In: Arch. Physiol. 68 (1897), S. 596—648.
  • Die Krisis des Darwinismus und die Teleologie. Vortrag, gehalten am 2. Mai 1902. In: Vorträge und Besprechungen. (1902), S. 43-64. Nachdruck der Ausgabe 1902: Edition diskord, Tübingen 1986.
  • Über Galvanotropismus bei Fischen. In: Zbl. Physiol., Wien 16 (1902), S. 481—483.
  • Studien über den Vestibularapparat. In: Sitzungsberichte der Akademie der Wissenschaften Wien, math.-naturw. Kl. 112/3(1903), S. 315—394.
  • Über den Galvanotropismus (Galvanotaxis) bei Fischen. In: Sitzungsberichte der Akademie der Wissenschaften Wien, math.-naturw. Kl. 114/3 (1905), S. 27-56.
  • Über das Gehörorgan der Vögel. In: Sitzungsberichte der Akademie der Wissenschaften Wien, math.-naturw. Kl. 116/3 (1907), S. 249—292.
  • Bemerkungen zu Dr. H. Abels Abhandlung «über Nachempfindungen im Gebiete des kinästhetischen und statischen Sinnes». In: Zschr. Psychol. Physiol. Sinnesorg. 45 (1907), 1. Abt., S. 78-84.
  • Über Ewald’s Versuch mit dem pneumatischen Hammer (Bogengangsapparat). In: Zschr. Sinnesphysiol. 42 (1908), S. 373—378.
  • Curriculum vitae [1923]. In: Dr. Josef Breuer 1842—1925. Wien o. J. [1927]. S. 9-24.
  • Ein telepathisches Dokument. In: Umschau 28 (1924). S. 215 f.
  • Josef Breuer / Rudolf Chrobak: Zur Lehre vom Wundfieber. Experimentelle Studie. In: Med. Jb., Wien 22/4 (1867). S. 3-12.
  • Josef Breuer / Sigmund Freud: Über den psychischen Mechanismus hysterischer Phänomene. Vorläufige Mittheilung. In: Neurol. Zbl. 12 (1893), S. 4-10, 43-47; zugleich in: Wien. med. Blätter 16 (1893), S. 33-35, 49-51.
  • Sigmund Freud / Josef Breuer: Studien über Hysterie. Franz Deuticke, Leipzig + Wien 1895. Neudruck: 6. Auflage. Fischer, Frankfurt a. M. 1991. ISBN 3-596-10446-7
  • Josef Breuer / Alois Kreidl: Über die scheinbare Drehung des Gesichtsfeldes während der Einwirkung einer Centrifugalkraft. In: Arch. Physiol. 70 (1898), S. 494—510.
  • Marie von Ebner-Eschenbach / Josef Breuer: Ein Briefwechsel. 1889—1916. Bergland-Verlag, Wien 1969

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրեյերը Իրվին Դևիդ Յալոմի «Երբ Նիցշեն լաց է լինում» գրքի գլխավոր հերոսներից մեկն է։
  • 1962 թվականին էկրան է բարձրանում ռեժիսոր Ջոն Հյուսթոնի «Ֆրեյդ։ Գաղտնի կիրք» սև-սպիտակ կենսագրական դրաման, որտեղ Բրեյերի դերը խաղացել է Լարի Փարքսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who Named It?
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. Karl Popper — The Formative Years, 1902—1945
  6. Peter Gay, Freud: A Life for Our Time, pp. 65-66.
  7. Breuer, Josef (1842—1925) Արխիվացված 2011-01-14 Wayback Machine — Encyclopedia of Psychology
  8. Robert S. Steele, Freud and Jung. — P. 50.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. С. Шойфет Брёйер (1842–1925) // 100 великих врачей. — М.: Вече, 2008. — 528 с. — (100 великих). — 5000 экз. — ISBN 978-5-9533-2931-6
  • Gale Encyclopedia of Psychology Արխիվացված 2011-01-14 Wayback Machine.
  • Albrecht Hirschmüller: Physiologie und Psychoanalyse in Leben und Werk Josef Breuers, «Jahrbuch der Psychoanalyse», Z. 4, Verlag Hans Huber, 1978
  • G. Pilleri, J. J. Schnyder: Josef Breuer 1842—1925. Verlag des Hirnanatomischen Instituts Waldau-Bern, Waldau-Bern 1983.
  • Klaus Schlagmann: Zur Rehabilitation von 'Dora'. Oder: Freuds verhängnisvoller Irrweg zwischen Trauma- und Trieb-Theorie, Verlag Der Stammbaum und die 7 Zweige, 1997.
  • Klaus Schlagmann: Ödipus — komplex betrachtet, Verlag Der Stammbaum und die 7 Zweige, 2005.