Jump to content

Մաքսիմա (Նիդերլանդների թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմա
Máxima Zorreguieta Cerruti
 
Կրթություն՝ Արգենտինայի կաթոլիկ համալսարան (1995) և Northlands School?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, ուսուցչուհի և թագավորական կոնսորտ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 17, 1971(1971-05-17)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա[3]
Դինաստիա Օրանժ-Նասաուների հարստություն
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն և  Արգենտինա
Ի ծնե անուն Máxima Zorreguieta Cerruti
Հայր Jorge Zorreguieta?[1]
Մայր María del Carmen Cerruti Carricart?[1]
Ամուսին Վիլեմ Ալեքսանդր
Զավակներ Կատարինա-Ամալիա, Princess Alexia of the Netherlands? և Princess Ariane of the Netherlands?
 
Պարգևներ

Մաքսիմա (հոլ.՝ Máxima, ի ծնե՝ Մաքսիմա Սորեգյետա Չեռուտի, իսպ.՝ Máxima Zorreguieta Cerruti, մայիսի 17, 1971(1971-05-17)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3]), Նիդերլանդների կոնսորտ-թագուհի։

Թագավոր Վիլեմ Ալեքսանդրի կինը, նախկին թագուհի Բեատրիսի հարսը։ Ունի իսպանական և իտալական խառը ծագում[12]։ Երեք երեխաների մայր։

Կրթություն և աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմա Սորեգյետան ծնվել է 1971 թվականի մայիսի 17-ին Բուենոս Այրեսում, Արգենտինա։ Իր անունը նա ստացել է հայրական գծով տատիկի մոր պատվին։ Իր հայրը՝ Խորխե Սորեգյետան (1928-2017), արգենտինացի միապետ Վիդելայի կառավարությունում եղել է գյուղատնտեսության նախարար։ Մայրը Մարիա դել Կարմեն Սեռուտի դե Սորեգյետան է (ծ. 1944): Մաքսիման ունի մեծ ընտանիք՝ կազմված երկու հարազատ եղբայրներ Մարտինից և Խուանից, մեկ հարազատ քույր Ինեսից, որը 2018 թվականին կատարել է ինքնսպանություն, և երեք ավագ արյունակից քույրերից։ Մաքսիման մեծացել է Բուենոս Այրեսում։

1988 թվականին նա ավարտել է Նորթլանդս դպրոցը, իսկ հետո 1989 թվականին՝ Արգենտինայի կաթոլիկական համալսարանի (Universidad Católica Argentina) տնտեսության ֆակուլտետը։ Համալսարանում սովորելու ժամանակ Մաքսիման աշխատել է Mercado Abierto SA-ում, որտեղ ֆինանսային շուկաների ծրագրային ապահովման ոլորտում զբաղվել է հետազոտություններով։ 1992-1995 թվականներին Սորեգյետան աշխատել է Boston Securities SA-ի վաճառքների բաժնում, ինչպես նաև երեխաներին և մեծերին տվել է անգլերենի և մաթեմատիկայի անհատական դասեր։

1996 թվականի հուլիսից մինչև 1998 թվականի փետրվարը Մաքիսման աշխատել է Նյու Յորքի Էյչ-Էս-Բի-Սի բանկում՝ Լատինական Ամերիկայի երկրներում վաճառքի փոխ-նախագահի պաշտոնում։ Նա նաև աշխատել է Deutsche Bank և Dresdner Kleinwort Benson բանկերում։ 2000 թվականի մայիսից մինչև 2001 թվականի մարտը Մաքսիման աշխատել է Deutsche Bank-ի Բրյուսելում գտնվող ներկայացչությունում։

Մաքսիման ազատ խոսում է երեք լեզուներով՝ իսպաներեն, նիդերլանդերեն և անգլերեն։

Ծանոթություն արքայորդու հետ և նշանդրեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի ապրիլին Մաքսիման և արքայորդի Վիլեմ Ալեքսանդրը ծանոթացել են Իսպանիայում մասնավոր երեկույթի ժամանակ։ 2001 թվականի մարտի 31-ին Նիդերլանդների թագուհի Բեատրիսը և արքայորդի Կլաուսը հայտարարել են արքայորդի Վիլեմ Ալեքսանդրի և Մաքսիմա Սորեգյետայի նշանդրեք մասին։ 2001 թվականի մայիսի 17-ին Մաքսիման դարձել է Նիդերլանդների հպատակ։ 2001 թվականի սեպտեմբերի 1-ին մինչև նոյեմբերի 14-ը Մաքսիման և Վիլեմ Ալեքսանդր եղել են Նիդերլանդների քաղաքներով շրջագայության մեջ։

Որպեսզի հարսանիքը կայանար, գահաժառանգը պետք է ստանար պառլամենտի պաշտոնական թույլատվությունը։ Պառլամենտի շատ անդամների դեմ հանդես եկան արքայորդու ամուսնությանը միապետ Վիդելայի կարգի նախարարի դստեր հետ, որը կառավարության ժամանակ պատժվել էին հազարավոր արգենտինացիներ։ Արդյունքում թույլատվությունը տրվել էր, բայց Մաքսիման ստիպված էր համակերպվել, որ նրա ծնողները ներկա չեն գտնվելու հարսանիքի ժամանակ։

2002 թվականի փետրվարի 2-ին կայացել է արքայորդի Վիլեմի և Մաքսիմայի ամուսնության քաղաքացիական արարողությունը։ Այն անցկացվել է Հին բորսային շենքում (Beurs van Berlage): Ամուսնություն անցկացրել է Ամստերդամի քաղաքագլուխ Յոբ Կոհենը։

Այդ օրը ավելի ուշ կայացել է եկեղեցական ամուսնության արարողությունը Նյիվե կերկում։ Եկեղեցական ամուսնությունը անցկացնում էր եպիսկոպոս Կ.Ա. տեր Լինդենը։ Արարողությանը նաև մասնակցում էր արգենտինացի քահանա Ռաֆայել Բրաունը։ Արարողությունը անցկացվում էր նիդերլանդերենով և մասամբ անգլերենով և իսպաներենով։ Մաքսիման ամուսնության արդյունքում ստացել է «Նիդերլանդների արքայադուստր» անձնական տիտղոսը։

2003 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայի Bronovo հիվանդանոցում արքայորդի Վիլեմ Ալեքսանդրի և արքայադուստր Մաքսիմայի մոտ ծնվել է դուստր՝ արքայադուստր Կատարինա Ամալիա Բեատրիս Կարմեն Վիկտորիա։ Նրա պաշտոնական տիտղոսներն են Նիդերլանդների արքայադուստր և Օրանսկայա-Նասաու արքայադուստր։ Գահի ժառանգության գծով նա զբաղեցնում է առաջին տեղը։

Արքայադուստր Ալեքսիա Յուլիանա Մարսելա Լորենտինը՝ Մաքսիմայի և Վիլեմ Ալեքսանդրի երկրորդ դուստրը, ծնվել է 2005 թվականի հունիսի 26-ին։ Արքայադուստրը գահի ժառանգության գծով զբաղեցնում է երկրորդ տեղը։

2003 թվայաւց արքայադուստրը և արքայորդին երեխաների հետ միասին ապրում են Վասենար քաղաքի Villa Eikenhorst-ում։

2007 թվականի ապրիլի 10-ին Հաագայի Bronovo հիվանդանոցում Վիլեմ Ալեքսանդրի և Մաքսիմայի մոտ ոտ ծնվել է երրորդ դուստրը՝ Արիանա Վիլգեմինա Մաքսիմա Ինես։ Արքայադուստրը գահի ժառանգության գծով զբաղեցնում է երրորդ տեղը։

Միջազգային պարտականություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բանկային մասնագետ, Մաքսիման 2006-2009 թվականներին եղել է ՄԱԿ-ի ներառական ֆինանսավորների սեկտորների խորհրդականների խմբի անդամ, իսկ 2009 թվականին նշանակվել է ֆինանսավորման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ փաստաբան։ Նրա խնդիրն է կառավարության, պառլամենտի, ֆինանսական կարգավորիչների, ֆինանսական գրագիտության և սպառողների պաշտպանության հետ աշխատանքը[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #12406695X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  6. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252/p20?sqid=41dfbd27e43ef81422826bda3046f7bfc02d2ba0
  7. Holandský kráľovský pár pricestoval na návštevu Slovenska (словацк.) — 2023.
  8. https://www.parismatch.com/royal-blog/la-reine-maxima-flamboyante-pour-recevoir-emmanuel-et-brigitte-macron-sa-table-224037#21
  9. NWS V. BEKIJK - Koning Willem-Alexander grapt tijdens staatsbanket: "Een opera, dat vonden we in Brussel toch net iets te risky" — 2023.
  10. https://www.boe.es/buscar/doc.php?id=BOE-A-2024-6172
  11. https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=dronning&type=27117&aarstall=
  12. Reitwiesner, William Addams. «Ancestry of Máxima Zorreguieta» (անգլերեն). WARGS. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Her Royal Highness Princess Máxima of the Netherlands Արխիվացված 2013-06-08 Wayback Machine
  14. State visit of Beatrix in Belgium, 2006, Belga Pictures, group photo Արխիվացված 2012-04-25 Wayback Machine
  15. Official decree Արխիվացված 2013-07-23 Wayback Machine, 02/11/2009
  16. His Majesty receives Queen Beatrix Արխիվացված 2013-04-01 Wayback Machine — website of the Oman Observer
  17. Viva Maxima Blog, State visit of Juan Carlos in Նիդերլանդներ 2001, Group photo Արխիվացված 2013-07-28 Wayback Machine
  18. Mad Hattery Արխիվացված 2013-01-31 Wayback Machine, pictures during Princess Victoria of Sweden’s wedding
  19. H.H Sheikh Khalifa welcomes HM Queen Beatrix of Նիդերլանդներ Արխիվացված 2013-04-29 Wayback Machine — website of the UAE Ministry of Foreign Affairs
  20. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին. — The Queen wears the rosette of the order above her brooch.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմա (Նիդերլանդների թագուհի)» հոդվածին։