Կատարինա-Ամալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարինա-Ամալիա
 
Կրթություն՝ Christelijk Gymnasium Sorghvliet? և Bloemcampschool?
Մասնագիտություն՝ աշակերտ
Դավանանք Նիդեռլանդների բողոքական եկեղեցի[1]
Ծննդյան օր դեկտեմբերի 7, 2003(2003-12-07)[2] (19 տարեկան)
Ծննդավայր Հաագա, Նիդերլանդներ
Դինաստիա Օրանժ-Նասաուների հարստություն
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն
Ի ծնե անուն հոլ.՝ Prinses Catharina-Amalia Beatrix Carmen Victoria der Nederlanden, Prinses van Oranje-Nassau
Հայր Վիլեմ Ալեքսանդր[1][2]
Մայր Մաքսիմա (Նիդերլանդների թագուհի)[1][2]
 
Պարգևներ
Նիդերլանդական արյուծի շքանշան և Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան

Կատարինա-Ամալիա (հոլ.՝ Prinses Catharina-Amalia, Prinses van Oranje, prinses der Nederlanden, prinses van Oranje-Nassau, դեկտեմբերի 7, 2003(2003-12-07)[2], Հաագա, Նիդերլանդներ), Նիդեռլանդների արքայադուստր, Օրանժի արքայադուստր, Նիդեռլանդների իշխող թագավոր Վիլեմ Ալեքսանդրի և նրա կնոջ՝ թագուհի Մաքսիմայի ավագ դուստրը։ Նիդեռլանդների գահի ժառանգորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Կատարինա-Ամալիա Բեատրիս Կարմեն Վիկտորիան ծնվել է 2003 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայի (Նիդեռլանդներ) Բրոնովոյի հիվանդանոցում։ Ծննդյան ժամանակ նա ստացել է Նիդեռլանդների արքայադստեր և Օրանժ-Նասաուի արքայադստեր տիտղոսը։ 2013 թվականի ապրիլի 30-ին, հոր թագադրումից հետո, Կատարինա-Ամալիան դարձավ Օրանժի արքայադուստր։

Արքայադուստր Կատարինա-Ամալիան ունի երկու կրտսեր քույր՝ արքայադուստր Ալեքսիան, որը ծնվել է 2005 թվականի հունիսի 26-ին, և արքայադուստր Արիանան, որը ծնվել է 2007 թվականի ապրիլի 10-ին։

Արքայադուստր Կատարինա-Ամալիայի մկրտությունը տեղի է ունեցել 2004 թվականի հունիսի 12-ին Հաագայում։ Նրա կնքահայրերի թվում են արքայազն Կոնստանտինը՝ թագուհի Բեատրիքսի կրտսեր որդին և արքայադուստր Կատարինայի հորեղբայրը՝ Ամալիան, և Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան[3]։

Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն Կատարինա-Ամալիան 18 տարեկանից ավտոմատ կերպով դարձել Է Նիդեռլանդների Պետական խորհրդի անդամ[4][5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի դեկտեմբերի 10-ից Կատարինա-Ամալիան սկսեց ուսումը Վասենարի Bloemcampschool տարրական դպրոցում[6]։

2015 թվականի օգոստոսի 24-ից սկսել է ուսումը Հաագայի Sorghvliet քրիստոնեական վարժարանում[7]։

Տիրապետում է նիդերլանդերենին, անգլերենին, ինչպես նաև իսպաներենին սկզբնական մակարդակում[8]։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003-2013 թվականներին՝ Նորին թագավորական մեծություն, Նիդեռլանդների Արքայադուստր Կատարինա-Ամալիա, Օրանսկո-Նասաուի Արքայադուստր։
  • 2013 թվից մինչ օրս Նորին թագավորական մեծություն Օրանժ Արքայադուստր, Նիդերլանդների արքայադուստր, Օրանժ Նասաու Արքայադուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.royal-house.nl/members-royal-house/the-princess-of-orange
  2. 2,0 2,1 2,2 2,3 Lundy D. R. The Peerage
  3. «ПРИНЦЕССЕ КАТАРИНЕ-АМАЛИИ - 12 ЛЕТ!»։ Новости։ Royals Magazine։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-11-ին 
  4. «Princess Amalia delivers confident debut speech to Raad van State»։ DutchNews.nl (անգլերեն)։ 8 de diciembre de 2021։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-17-ին։ Վերցված է 2022-08-12 
  5. Prinses van Oranje, raadvanstate.nl, december 2021
  6. «Princess Amalia to attend state school»։ DutchNews։ 2007-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին 
  7. Редакция (2015-08-24)։ «Принцесса Оранская начала обучение в гимназии Sorghvliet»։ RusBenelux։ RUS Media։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-04-ին 
  8. Tom Jutte (2016-01-30)։ «The Fifteen Princesses of Orange: Catharina-Amalia of the Netherlands»։ Royal Central։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-05-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]