Մ.թ.ա. 3-րդ հազարամյակ
Արտաքին տեսք
Մ.թ.ա. 3-րդ հազարամյակ, մ.թ.ա. 3000 թվականի հունվարի 1-ից մինչև մ.թ.ա. 2001 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակամիջոցը։ Այս ժամանակաշրջանում ավարտվում է Նոր քարի դարը (Նեոլիթ) և սկսվում է Բրոնզի դարը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեր թվարկությունից մոտ 2900 տարի առաջ ավարտվում է սաստիկ ցրտահարությունը՝ Պիորայի տատանումը։
- Մ.թ.ա. 2500-ից 2100-ն ընկած ժամանակահատվածում[1], կամ մ.թ.ա. շուրջ 2700 թվականին[2], Սահարայի չորացումը հասնում է առավելագույնի։
- Մ.թ.ա. 2200 թվականի երաշտ, մշակութային հեղափոխության վրա ազդեցության տեսանկյունից՝ Հոլոցենի կլիմայական ամենահին իրադարձություններից մեկը։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերձավոր Արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ.թ.ա. մոտ 2900–2350 թվականներ. Վաղ դինաստիական շրջան (Միջագետք)։
- Մ.թ.ա. մոտ 2334–2154 թվականներ. Աքքադ։
- Մ.թ.ա. 3100–2686 թվականներ. Վաղ դինաստիական շրջան (Եգիպտոս)։
- Մ.թ.ա. մոտ 2700–1600 թվականներ. Հին էլամերենի շրջան։
- Մ.թ.ա. 2686–2181 թվականներ. Եգիպտոսի հին թագավորություն։
- Մ.թ.ա. 2181–2055 թվականներ. Եգիպտոսի առաջին անցումային շրջան։
- Մ.թ.ա. մոտ 3000 թվական. Ավարտվում է նուբիական Ա խմբի մշակույթը։
- Մ.թ.ա. մոտ 2300 թվական. Նուբիական Գ խմբի մշակույթ։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ.թ.ա. մոտ 3200. Կիկլադյան քաղաքակրթությունը տարածվում է Եգեյան ծովի Կիկլադներ կղզեխմբում։ Ի հայտ են գալիս քաղաքային տիպի առաջին բնակավայրերը։
- Մ.թ.ա. մոտ 3200–3100. Հունական քաղաքակրթությունը մայրցամաքային Հունաստանում[3]։
- Մ.թ.ա. մոտ 3200–2800 թվականներ. Օցերիի մշակույթ։
Կարևոր իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուր-Արաքսյան մշակույթ
- Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ, հիմանդրվում է «Բերդաղ» ամրոցը և ևս երկու բնակատեղի (ներկայիս՝ Եղեգնուտ գյուղի տարածք, Լոռու մարզ)[4]։
- Ըստ Հունահայկական հիպոթեզի՝ հայերենի և հունարենի ենթադրյալ նախահունահայկական շրջանը[5]։
- Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ` Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում։
- Մ.թ.ա. 2494 - մ.թ.ա 2493 թվականներ, կառուցվում է Հայկաշենը (Հարք գավառ, Տուրուբերան)։
- Մ.թ.ա. 2492 թվականին, հայերի նախահայր, Հայկ նահապետը ջախջախում է Բելի զորքը[6][7].:
- Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին և մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներին, ըստ «Զգուշավոր հայասյան հիպոթեզ»-ի Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտք՝ Ճորոխ գետի հովիտ (հետագայում՝ Հայասա) են ներթափանացում նախահայերը, իսկ հետագայում տարածվում ողջ լեռնաշխարհով մեկ[8][9]։
- Հիմնադրվում է «Արքունի» ամրոցը (ներկայիս՝ Լճկաձոր գյուղի հյուսիս-արևմտյան մասում, Տավուշի մարզ)[10]։
- Հազարամյակի վերջ, ձևավորվում են ցեղերն ու ցեղային միությունները։
- Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներ, ներկայիս Բալահովիտ (Կոտայքի մարզ) գյուղի տարածքում հիմանդրվում է քաղաքատեղի[11]։
- Մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակներ, ներկայիս Արտաշավան (Արագածոտնի մարզ) գյուղի տարածքում հիմնադրվում է ամրոց (8կմ հյուսիս), իսկ մ․թ․ա․ 3-1-ին հազարամյակներում՝ «Գազանոց» ամրոցը (2կմ հյուսիս-արևելք)[12]։
- Մ․թ․ա․ 3-1-ին հազարամյակներ, ներկայիս Շիրակամուտ (Լոռու մարզ) գյուղի տարածքում հիմանդրվում է «Դպրոցի բլուր» բնակատեղին (գյուղի եզրին), իսկ գյուղի մեջ առկա է նույն թվագրությամբ դամբարանադաշտ[4]։
- Եգեյան մշակույթի տարածումը Եգեյան ծովի կղզիներում։
- Մ.թ.ա. 22-րդ դար, նախահունական ցեղերը ներխուժում են Բալկաններ։
- Մ.թ.ա. մոտ 2500 թվական, Մինոս թագավորի կառավարումը։
- Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներ, սեմիտները, ըստ լեզվական տարբերությունների, բաժանվում են երկու խոշոր խմբի՝ արևելյան (Հյուսիսային Միջագետք) և արևմտյան (Քանան, Ասորիք)։ Արևմտյան խումբը իր հերթին բաժանվում է երկու ենթախմբի՝ հյուսիս-արևմտյան և հարավային։ Հյուսիս-արևմտյան ենթախմբի առաջին հայտնի ներկայացուցիչները ամովրհացիներն են[13]։
- Հիմնադրվում է Հառան քաղաքը[15]։
- Մ.թ.ա. 2675 թվականին, Գիլգամեշ արքան հասնում է Ուրուկ քաղաքի անկախությանը։
- Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին կեսեր, ստեղծվում են Գիլգամեշի մասին առաջին երգերը[16]։
- Մ.թ.ա. մոտ 25-րդ դար, Աշուր քաղաք-պետության հիման վրա ստեղծվում է Ասորեստանը[17]։
- Մ.թ.ա. 24-րդ դար, հիմնադրվում է Աքքադը[18]։
- Մ.թ.ա. մոտ 2047 թվականին հիմնադրվում է Ուրի 3-րդ հարստությունը։ Կառուցվում է Ուրի զիկկուրատը։
- Մ.թ.ա. 2609 թվական, Ջոսեր փարավոնի կառավարման սկիզբը Եգիպտոսում։ Քարե աստիճանաձև Բուգերի ստեղծումը։
- Մ.թ.ա. 2590 թվականին մահացել է Եգիպտոսի տիրակալ Ջոսեր փարավոնը։
- Մ.թ.ա. մոտ 2551 թվականին իշխանության է գալիս Քեոփսը։
- Մ.թ.ա. մոտ 2160 թվականին ավարտվում է Հին թագավորության դարաշրջանը։
- Մ.թ.ա. 2040 թվականին հիմնադրվում է Միջին թագավորություն։
- Մ.թ.ա. մոտ 2600 թվականին, առասպելական Հուանգ-դին իրեն է ենթարկում առանձին ցեղերի առաջնորդներին և ստեղծում առաջին առասպելական չինական պետությունը։
- Մ.թ.ա. 2137 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի է ունենում արևի խավարում։ Ըստ Շու Ցզինգի՝ մահապատժի են ենթարկվել Հի և Հո աստղագետները, ովքեր «զբաղվելով հարբեցողությամբ», չեն հասցրել նախազգուշացնել այդ մասին։
- Պղնձեդարյան Տրիպոլյան մշակույթի անհետացումը Բեսարաբիայում (ներկայիս Ուկրաինայի և Մոլդովայի տարածք)։
- Հնդեվրոպական համայնքից նախասլավոնների առանձնացման սկիզբը։
- Մ.թ.ա. 2800-2200 թվականներ, նոր քարի դարը Սկանդինավյան թերակղզում։
- Ներթափանցում են հնդեվրոպացիները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Holocene non-orbital climatic events in present-day arid areas of northern Africa and China, 2000.(անգլ.)
- ↑ Shift From Savannah to Sahara Was Gradual, Research Suggests, 2008.(անգլ.)
- ↑ «The Bronze Age on the Greek Mainland: Early Bronze Age – Early Helladic I». Athens: Foundation of the Hellenic World. 1999–2000.
- ↑ 4,0 4,1 Հայաստանի կառավարության որոշում N 49, 29 հունվարի 2004 թ․
- ↑ Hamp 1976, էջ. 91 .
- ↑ Razmik Panossian. The Armenians: from kings and priests to merchants and commissars. — Columbia University Press, 2006. — С. 106. — 442 с. — ISBN 0231139268(անգլ.)
- ↑ Մովսես Խորենացի. «История Армении».
- ↑ Garstang J. The geography of the Hittite Empire. — London: British Institute of Archaeology at Ankara, 1959. — 133 с.
- ↑ Lang D.M. Armenia: cradle of civilization. — London: Allen and Unwin, 1970. — С. 76. — 320 с. — ISBN 0-04-956007-7
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, 30 դեկտեմբերի 2004 թ․
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 1793, 24 դեկտեմբերի 2003 թ․
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 628, 29 մայիսի 2002 թ․
- ↑ Սովետական մեծ հանրագիտարան.(ռուս.)
- ↑ Jidejian, Nina (2018). TYRE Through The Ages (3rd ed.). Beirut: Librairie Orientale. էջեր 13–17. ISBN 9789953171050.
- ↑ Holloway, Steven W. Aššur is King! Aššur is King! Religion in the Exercise of Power in the Neo-Assyrian Empire, BRILL, 2002, 90-04-12328-8, p.391
- ↑ Дьяконов И. М. Эпос о Гильгамеше. — С. 91—92.
- ↑ Roux 1964, էջ. 187
- ↑ Канева, 2006, էջ 8