Jump to content

Ճեղքված օղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ճեղքված օղակ» հուշահամալիր
«Ճեղքված օղակ» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
ՔանդակագործKonstantin Simun?
Ստեղծումհոկտեմբերի 29, 1966
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎսևոլոժսկի շրջան և Կոկորևո
Շինության ձևՀուշահամալիր
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Broken Circle Վիքիպահեստում

«Ճեղքված օղակ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Разорванное кольцо»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզում, Լադոգա լճի արևմտյան ափին։ Բացվել է 1966 թվականի հոկտեմբերի 29-ին։ Գտնվում է Վագանովյան զառիվայրին, որտեղից զինվորական ավտոշարասյունները ուղղություն էին վերցնում դեպի Լադոգա լճի Պետրոկրեպոստ ծովախորշի արևմտյան ափը, և որտեղ այնուհետև վերադառնում էին՝ հաղթահարելով 30 կմ հեռավորություն[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթբետոնե երկու կամարները (քաշը՝ 32 տոննա, բարձրությունը՝ 7 մետր) խորհրդանշում են շրջափակման օղակը, իսկ նրանց միջև ճեղքվածքը՝ Կյանքի ճանապարհը։ Հարթակում կամարների տակ բետոնի մեջ մեքենաների պաշտպանաշերտերի հետքեր են։ Հուշահամալիրի կողքին գտնվում են երկու սպիտակ երկաթբետոնե գնդեր, որոնք նմանակում են լուսարձակները, և իրական 85-միլիմետրանոց զենիթային թնդանոթ[1][2]։

Օղակի հիմքի մոտ փորագրված են հետևյալ տողերը.

Потомок, знай: в суровые года,
Верны народу, долгу и Отчизне,
Через торосы ладожского льда
Отсюда мы вели дорогу Жизни,

Чтоб жизнь не умирала никогда.
- Бронислав Кежун

Սերունդնե՛ր, իմացե՛ք. դժնդակ տարիներին,
Ժողովրդին, պարտքին և Հայրենիքին հավատարիմ,
Լադոգա լճի սառցակոշտերի միջով,
Այստեղից մենք վարել ենք Կյանքի ճանապարհը,

Որ կյանքը չմեռնի երբեք։
- Բրոնիսլավ Կեժուն (բառացի թարգմանություն)

Կառուցվել է 1966 թվականին։ Մշակութային ժառանգության օբյեկտ է։

2014 թվականի մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը հուշահամալիրի վերանորոգումից հետո բետոնե կամարների տակ հնգաթև աստղի տեսքով սկահի մեջ վառվեց Հավերժական կրակը, որն այստեղ էր տեղափոխվել Պիսկարյովյան գերեզմանատնից։

Գտնվելու վայրը՝ Լենինգրադի մարզ, գյուղ Կոկորևո։ Հուշահամալիրին կարելի է հասնել А128 ճանապարհով (38-րդ կմ, Կոկորևոյից հյուսիս, դեպի Լադոգա լիճ ելքի մոտ)[1]։

Հուշահամալիրի մոտ տրվում են «Կյանքի ճանապարհ» միջազգային ամենամյա ձմեռային մարաթոնի 42 կմ 195 մ և 5 կմ երկարությունների մրցումների մեկնարկը և ավարտը։

Հուշակոթողի հեղինակներն են.

  • հուշարձանի  մտահղացման հեղինակներ՝ ճարտարապետ Վ. Գ. Ֆիլիպով, քանդակագործ՝ Կ. Մ. Սիմուն
  • ճարտարապետ՝ Վ. Գ. Ֆիլիպով
  • ինժեներ-կոնստրուկտոր՝ Ի. Ա. Ռիբին
  • քանդակագործ՝ Կ. Մ. Սիմուն

Հեղինակներ, որոնք հետագայում լրացրել են աշխատանքը.

  • նկարիչ՝ Վ. Ն. Յակովլև
  • քանդակագործ՝ Վ. Տ. Դուգինեց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Мемориал «Разорванное кольцо» (Ленинградская область, Россия) — описание, история, расположение, отзывы, фото и видео».
  2. Мемориал «Разорванное кольцо». Ipetersburg.ru