Ձևաբանություն (լեզվաբանություն)
Ձևաբանությունը լեզվաբանության մեջ զբաղվում է բառի, նրա ձևերի և այդ ձևերի (արմատներ, ածանցներ և այլ խոսքի մասեր) արտահայտած քերականական իմաստների ուսումնասիրությամբ։ Այն վերլուծում և բացատրում է խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունները։
Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում հնչյունաբանության, քերականության, պատմական լեզվաբանության և լեզվի տիպաբանության մեջ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ, բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։
Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն[1]։
Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա (հուն․՝ μορφολογία) բառից, որն առաջացել է μορφο-ձև և λογοσ-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։
Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 699)։ |