Jump to content

Հարատենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հարատենց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Կղզի (Գյուրփընար)
ՀամայնքԳյուրփընար
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Քրդեր (Մեծ եղեռնից հետո)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
Ժամային գոտիUTC+3 և TRS?
Հարատենց (Թուրքիա)##
Հարատենց (Թուրքիա)

Հարատենց, (Չաքընլը թուրքերեն՝ Çakınlı), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Կղզի (Գյուրփընար) շրջանում[1]։

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը հայտնի է Հարատենց անվանաձևերով։ Տարածված է եղել նաև Արատենց, Արատիս, Հորոտենց անվանաձևերը։ Բնակավայրը քրդերի կողմից կոչվում է նաև Նանիկ, որը թարգմանաբար նշանակում է Հացիկ։ Հայոց ցեղասպանությունից հետո օսմանյան իշխանությունները բնակավայրն անվանել են Չաքընլը[1]։

Բնակավայրի Հարատենց անվան ծագումը կապված է այն ավանդության հետ, որ Հայկի և Բելի ճակատամարտն այս վայրում է տեղի ունեցել։ Երբ Հայկը իր լայնալիճ նետով սպանում է Բելին, ասում է «Ա՜հ, աղէ իմն Հարատեցինք», այսինքն՝ իմ նետով խոցեցի Բելի սիրտը։ Այդ պատճառով է բնակավայրը կոչվել է Հարատենց։ Քրդերի կողմից գյուղին տրված Նանիկ անվան ծագման բացատրությունն այն է, որ իբրև թե պարսիկ ավազակապետն իր խմբով արշավում է այս վայրերը, իսկ քրդերը նրան ու նրա զորքին են տալիս սայլերով սնունդ և երբ պարսիկը հարցնում է, թե ինչ է սա, քրդերը պատասխանում են, որ հաց է (քրդերեն՝ նան է)։ Այդտեղից էլ առաջացել է քրդական Նանիկ անունը[1][2][3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարատենց բնակավայրը գտնվում է Կղզի, Աստվածաշեն և Էրեմեր գյուղերի միջև՝ ծովի մակարդակից 1780 մ միջին բարձրության վրա։ Անգղ գետի աջակողմյան գյուղերից է[1]։

Հարատենցը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է և ունի հազարամյակների պատմություն։ Բնակավայրի հետ են կապված Հայկի և Բելի ճակատամարտի տեղի ունենալը։ Հնագույն պատմության մասին են նաև վկայում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանները[1]։

Օսմանյան տիրապետության ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում Աստվածաշենի պատմությունը մեծապես ներկայացված է հայերի նկատմամբ հալածանքներով, թալանով և ջարդերով[1]։ Հայերի նկատմամբ հարձակումներից մեկը տեղի է ունեցել 1881 թվականին։ Այդ ժամանակ քրդերը հերթական անգամ բնակավայրը թալանելու և բնակչությանը ճնշելու նպատակով հարձակվել են գյուղի վրա[1][4]։

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ թուրքերի ու քրդերի կողմից իրականացված Համիդյան ջարդերի ժամանակ Հարատենց գյուղում սպանվում է 12 հայ և թալանվում 35 տուն[1][5]։ Մինչև Հայոց ցեղասպանությունը թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ վարել է ճնշելու, հալածելու քաղաքականություն, պարբերաբար այնպիսի հարկեր է սահմանել, որպեսզի բնակիչները չկարողանան վճարել[1][6][7]։ Հարատենց գյուղը տնտեսապես քայքայելու ընթացքում օսմանյան իշխանություններն ու քրդերը հաճախակի դիմել են հայերի նկատմամբ բռնությունների, ծեծի և նույնիսկ սպանությունների[1][8][9][10]։

Հայոց ցեղասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի և քրդերի կողմից հարձակման է ենթարկվել նաև Հարատենց գյուղը։ 1915 թվականի ապրիլին օսմանյան զորքերը և քրդական զինված խմբերը Կղզի գյուղի հայերին կոտորելուց հետո շարժվել են դեպի Հարատենց գյուղ։ Ճանապարհին նրանց են միացել Աստվածաշեն ներխուժած և այնտեղ հայերի ջարդեր կազմակերպած շուրջ 1000 թուրքական ոստիկաններ։ Ըստ ականատեսի վկայության՝ մինչև թուրքերի ու քրդերի հարձակումը, Հարատենցի հայ բնակչության մեծ մասը ապրիլի 7-ի գիշերը հեռացել է գյուղից, իսկ մնացածների հեռանալուն էլ օգնել է համագյուղացի քրդերից մեկը։ Այդպիսով՝ Հարատենց բնակավայրի հայերը հեռացել են դեպի Վարագա լեռ, այնտեղից էլ մեկնել Վան[1][10][11][12]։

Ցեղասպանությունից փրկված Հարատենց գյուղի հայերի մի մասը 1916 թվականին բնակություն է հաստատել Երևանի և Գանձակի գավառների գյուղերում, գյուղի բնակիչ Գրիգոր Բաղդասարյանը՝ Հին Նախիջևանի Այլապատ գյուղում[1][13][14]։ Հայտնի է, որ 1919 թվականի մարտի դրությամբ Հարատենցի բնակիչ Նազլու Պետրոսյանը գտնվել է Բաղդադ քաղաքի մոտի Պագուպայի փախստականների ճամբարում։ Նույն թվականի ամռանը Հարատենցի բնակիչ Կարապետ Մկրտչյանի և Ռուբեն Հակոբյանի անունները նշված էին Թիֆլիսի ամերիկյան հայանպաստ հանձնախմբի ցանկում[1][15][16]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարատենց բնակավայրը հարուստ է եղել պատմամշակութային հուշարձաններով։ Ներկայում դրանց մեծ մասը ոչնչացված է և գոյություն չունի։ Հայտնի է, որ մինչև 19-րդ դարը Հարատենցում եղել է հայկական առաքելական չորս եկեղեցի[1]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարատենց գյուղում է գտնվել հայ առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այն կառուցվել է 1663 թվականին։ Ներկայում եկեղեցին ոչնչացված է։ 2004 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը քրդերից մեկի տան պատին, մասամբ սվաղով պատված վիճակում հայտնաբերել է եկեղեցու հիմնադրմանը նվիրված շինարարական արձանագրությունը[1][3][17]։

Նախկինում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ եղել է Հարատենցի գերեզմանոցը, որտեղ եղել են նաև արձակագիր տապանաքարեր, խաչքարեր։ Խաչքարերից որոշները թվագրվում էին 1396, 1713, 1811 թվականներով։ Ներկայում գերեզմանոցն ամբողջությամբ ոչնչացված է[1][18]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարատենցի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][17]
84
12
0
0
1860-ական[1][2]
-
20
0
0
1873[1][19]
-
15
0
0
1883[1][20]
-
20
-
2
1895[1][21]
-
35
-
-
1897[1][22]
-
33
-
5
1899[1][3]
-
30
-
-
1903[1][6]
-
30
-
5
1909[1][23]
187
38
-
9
1914[1][24][25]
238 (235[26])
40
49
9
1915 (նոյեմբեր)[1][27]
25
6
-
-
1916 (հոկտեմբեր)[1][28]
31
-
-
-
1985[1]
0
0
220
-
1990[1]
0
0
296
-
2000[1]
0
0
328
-
2011[1]
0
0
422
-
2012[1]
419
2013[1]
412

Հարատենցը, ունենալով բազմադարյա պատմություն, ըստ տարբեր դարերով թվագրվող հայտնաբերված հուշարձանների ուսումնասիրությունների, այդ թվում՝ գերեզմանաքարեր, խաչքարեր, եղել է հայաբնակ բնակավայր։ Մինչև 19-րդ դարը բնակավայրն ունեցել է մինչև 400 տուն հայ ազգաբնակչություն։ 19-րդ դարից Հարատենցի հայ բնակչությունը կտրուկ նվազել է և հազիվ կազմել 20-ից 30 տուն[1][3]։

Հարատենց գյուղի բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալները հայտնի են սկսած 1855 թվականից։ Պատմական Հայոց ձորի հայկական բնակավայրերից մի քանիսի պես Հարատենցում օտարազգիները սկսել են հաստատվել 1800-ական թվականների վերջերից։ 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմից հետո Հարատենցում սկսել են հաստատվել քրդեր, որոնց թվաքանակն աստիճանաբար աճել է։ Հայոց ցեղասպանության նախօրեին գյուղի քուրդ բնակչության թվաքանակը կազմել է ընդհանուր բնակչության 1/4 մասը[1]։

Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ փրկված Հարատենցի հայերի մի մասը 1916 թվականին հաստատվել էր Երևանի ու Գանձակի գյուղերում։ Հարատենցի բնակիչ Գրիգոր Բաղդասարյանը հաստատվել էր Հին Նախիջևանի Այլապատ գյուղում[1][13][14]։ Մեծ եղեռնից փրկված Նազլու Պետրոսյանը 1919 թվականի դրությամբ գտնվում էր Բաղդադ քաղաքի մոտ գտնվող Պագուպայի փախստականների ճամբարում։ Նույն թվականի ամռանը Կարապետ Մկրտչյանը և Ռուբեն Հակոբյանը հիշվում են Թիֆլիսի ամերիկյան հայանպաստ հանձնախմբի ցանկում[1][15][16]։

1800-ական թվականների վերջերին, լինելով թուրք-քրդական ճնշումների ու հալածանքների ներքո, Հարատենցի բնակավայրի հայերը կարողացել են գյուղում հիմնադրել դպրոց։ Հայտնի է, որ 1903 թվականին կրթական հաստատությունում սովորել է 40 աշակերտ, որոնց դասավանդել է մեկ ուսուցիչ[1][29]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Հարատենց գյուղի բնակչությունը մինչև Հայոց ցեղասպանությունը զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Բնակավայրի բերրի և ընդարձակ վարելահողերի առկայության շնորհիվ հողագործությունը լայն տարածում է ունեցել։ Ցանքատարածությունները ոռոգվել են մոտակա մեծ առվի ջրով[1][2]։

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. 2,0 2,1 2,2 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 20։
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ծիլվան Գ., Նշմարք հնութեանց Հայոց-Ձորի և Ոստանի մէջ, «Բանասէր», 1899, գիրք Դ, էջ 300։
  4. Մեխակ, Վան, «Մեղու Հայաստանի», 1881, N 225, 31 հոկտեմբեր, էջ 1։
  5. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
  6. 6,0 6,1 «Դրօշակ», 1903, N 6, էջ 85։
  7. «Դրօշակ», 1904, N 1, էջ 4։
  8. «Դրօշակ», 1907, N 6-7, էջ 83։
  9. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 155։
  10. 10,0 10,1 Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 57։
  11. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 155-156։
  12. Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 92։
  13. 13,0 13,1 Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 58։
  14. 14,0 14,1 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 156։
  15. 15,0 15,1 «Կոչնակ Հայաստանի», 1919, N 15, էջ 470։
  16. 16,0 16,1 «Կոչնակ Հայաստանի», 1919, N 34, էջ 1103։
  17. 17,0 17,1 Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  18. Ծիլվան Գ., Նշմարք հնութեանց Հայոց-Ձորի և Ոստանի մէջ, «Բանասէր», 1899, գիրք Դ, էջ 301։
  19. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  20. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 152։
  21. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  22. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 261:(ռուս.)
  23. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47։
  24. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93։
  25. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  26. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18
  27. Կ. Խ., Նամակ Վանից, «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
  28. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  29. «Նոր-Դար», 1903, N 129, էջ 2-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 690