Հայաստանի ավտոմոբիլային համարանիշեր
Հայաստանի ավտոմոբիլային համարանիշեր, համարանիշեր, որոնք նախատեսված են թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների, կցորդների և մոտոցիկլետների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ ավտոմեքենաների վրա համարանիշեր Հայաստանում հայտնվել են ԽՍՀՄ կազմ Հայաստանի մտնելուց հետո, իսկ դրանից առաջ ավտոմեքենաների վրա համարանիշներ չէին տեղադրվում։ Այդ պահից սկսած և մինչև 1996 թվականը երկրում կիրառվում էին սովետական տիպի ավտոմոբիլային համարանիշեր, որոնք պատկանել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը (համահանրապետական սերիաներ՝ ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների համար՝ ԹԹԹԹ АД և АР, իրավաբանական անձանց համար՝ ԹԹԹԹ АП և АР կամ ԹԹԹԹ ЯЗ և ЯЮ). Տես՝ Տրանսպորտային միջոցների գրանցման համարանիշերը ԽՍՀՄ-ում
1996 թվականից Հայաստանում սկսեցին տրամադրել սեփական ստանդարտի համարանիշեր, բայց միայն ավտոմեքենաների և ավտոբուսների համար։ Մոտոցիկլետները և կցորդները շարունակում էին գրանցել АР սերիայի սովետական համապատասխան համարանիշերով։
2010 թվականից սեփական ստանդարտի համարանիշեր սկսեցին տրամադրվել նաև մոտոցիկլետների և կցորդների համար։
2014 թվականի մարտի 19-ին ընդունված, ապրիլի 3-ին ստորագրված և ապրիլի 26-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշումով[2] սահմանվեցին հաշվառման համարանիշերին ներկայացվող նոր պահանջները: Իսկ օգոստոսի 6-ից սկսվել է փոփոխված համարանիշերի տրամադրումը՝ նոր համարանիշերի վրա փոխված և խոշորացված է տառատեսակը, ինչպես նաև հայտնվել են երկրի դրոշը և հոլոգրաֆիկ շերտը, որը փաստացի սահմանազատում է պետական խորհրդանիշերը համարանիշի բովանդակային մասը և կանխում դրանց կեղծելը։
Ավտոմոբիլային համարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի ավտոմոբիլային համարանիշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն մետաղական սպիտակ գույնի տախտակ, որի վրա նշանները գրված են սև գույնով (որոշակի բացառություններով)։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականի ստանդարտով համարանիշի վրա ձախ կողմից գտնվում էր «AM» գրությունը, ինչը համապատասխանում էր երկրի կոդին։ Ձախ կողմից առկա էր նաև հոլոգրաֆիկ նշան։
Սկզբնապես համարանիշերում կիրառվում էին.
- Արաբական թվեր;
- հայկական այբուբենի տառեր, որոնք ունեն նույնատիպ լատինական օրինակներ - Ս, Օ и Տ;
- L լատինական տառը, որը նման է հայերեն Լ-ին;
- հատուկ համարանիշերի վրա կիրառվում էին նաև P (հայերեն Ք-ին նման) և Ո (փոքրատառ լատիներեն N-ին նման) տառերը։[3]
2008 թվականի դեկտեմբերից Р и Ո տառերը կարելի էր ստանալ նաև սովորական համարանիշերում՝ լրացուցիչ վճարի դիմաց։
2010 թվականի նոյեմբերից լրացուցիչ վճարի դիմաց համարանիշերում թույլատրվեցին կիրառել D, N, T և V լատինական տառերը, որոնք հայկական նմանօրինակներ չունեին։[4] Այդ ժամանակ էլ հենց շարքային համարներում դադարեցին կիրառել Ո տառը, որպես լատիներենում թույլ նմանօրինակ ունեցող տառ։
2012 թվականի ապրիլից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրեցին նաև կիրառել համարանիշներում A, M, Q և R տառերը։[5]
2012 թվականի հուլիսից D, P, T և V տառեր պարունակող համարանիշերը (ի լրացումն L, Օ, Տ և Ս տառերի) տրվում են ընդհանուր հիմունքներով, մյուս վերը թվարկված տառերը՝ լրացուցիչ վճարի դիմաց։
2013 թվականի սեպտեմբերից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրվեց կիրառել համարանիշերում C, F և Z լատինական տառերը։[6]
2016 թվականի ապրիլից արդեն հնարավոր էր համարանիշի մեջ ունենալ G և X տառերը՝ կրկին լրացուցիչ վճարի դիմաց։[7]
Իսկ արդեն 2021 թվականի հուլիսից լրացվեցին և թույլատրվեցին մնացյալ B, E, H, I, J, K, W և Y տառերը՝ այսպիսով հնարավորություն տալով ավտոմեքենայի համարանիշում կիրառել լատինական այբուբենի բոլոր 26 տառերը:[8]
2024 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ կառավարության մի որոշում, որով սահմանվեցին տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները՝ ժողովրդական լեզվով ասած «զրոներով համարները», որոնց համար սահմանվեց աճուրդային ընթացակարգ: Այս որոշման մեջ կա մի բացառություն՝ իրավաբանական անձանց համար նախատեսված համարանիշերում չի կարող օգտագործվել «L» և «U» տառերի համադրությունը (ենթադրաբար դա սահմանվել է այն պատճառով, որ պետական հատվածի համարանիշներից շատերը պարունակում են տվյալ համարդությունը):[9]
Կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանդարտ կոդը բաղկացած է 5 թվերից և 2 տառերից։ Համարանիշերն ունեն հետևյալ կառուցվածքը.
- ԹԹ ՏՏ ԹԹԹ
- ԹԹԹ ՏՏ ԹԹ
(Թ - թիվ, Տ - տառ)
Համարանիշի երկշարք կիրառման դեպքում (այն տեղերում ամրացնելու համար, ուր ստանդարտ համարանիշը չի տեղավորվում) թվերի առաջին խումբը և տառերը տեղադրվում են վերևի շարքում, թվերի երկրորդ խումբը՝ ներքևի շարքում։ Առանձին դեպքերում երկշարք համարանիշի փոխարեն կիրառվում է միաշարքը՝ տպված սեղմված տառատեսակով։
Համարանիշերի առաջին տեսակը նախատեսված է ֆիզիկական անձանց ավտոմեքենաների համար, երկրորդը՝ իրավաբանական անձանց մեքենաների համար։ Երկու թվերը (առաջին տեսակի համար դրանք սկզբի թվերն են, երկրորդ տեսակի համար՝ վերջի թվերն են) տեսականորեն նշանակում են գրանցման վայրը։ 2000-ականների կեսերին համարանիշերի թողարկումը Հայաստանի ներսում դադարեցվեց՝ համարանիշերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների շարքից դուրս գալու պատճառով։ Նոր համարանիշերը սկսեցին պատվիրվել Գերմանիայում, իսկ տրամադրումը որպես կանոն սկսվեց քաոսային ձևով տեղի ունենալ՝ առանց հաշվի առնելու մարզերի կոդը։
Համարանիշերի պետական սերիաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուժի մեջ մտնելու ամսաթիվ | Չափորոշիչ | Պետական մարմին(ներ) |
---|---|---|
2010 հոկտեմբերի 2 | 001 ԼԼ 55 –
999 ԼԼ 55 |
Հայաստանի Հանրապետության նախարարներ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներ Օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարներ Հայաստանի Հանրապետության մարզպետներ |
2012 հունվարի 12 | Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարներ | |
2012 փետրվարի 2 | Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ | |
2012 մայիսի 31 | Երևանի քաղաքապետ | |
2012 հոկտեմբերի 18 | «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն | |
2017 հունիսի 29 | 001 HH 01 –
999 HH 01 |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ |
2018 օգոստոսի 2 | 001 PA 01 –
999 PA 01 |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ |
2022 հունվարի 19 | 001 ԼԼ 50 –
999 ԼԼ 50 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետեր |
2022 դեկտեմբերի 1 | 001 ՍՍ 01,
100 ՍՍ 01 – 399 ՍՍ 01 (բացառությամբ. 211 ՍՍ 01, 212 ՍՍ 01, 222 ՍՍ 01, 300 ՍՍ 01, 303 ՍՍ 01, 333 ՍՍ 01 համարանիշերի) |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն |
- Սահմանադրական դատարան - XXX OS 01;
- Նախագահի աշխատակազմ - XXX UU 01;
- ՀՀ Ազգային ժողով - XXX HH 01, XXX HH 11;
- ՀՀ կառավարություն - FF 01, LL 03,SS 05,SS 03, LL 50, LL 55, LL 60, LL 70,SS 60,,VV 01;
- Անվտանգության խորհուրդ - XXX NN 01;
- ՀՀ գլխավոր դատախազություն - XXX GG 01;
- ՀՀ Ոստիկանություն - XXX ՈՍ 01-XXX ՈՍ 14,XXX II XX;
- Բանկեր - XXX SL 01, XXX SL 33;
- Վերաքննիչ դատարան - XXX SS 01
- Ազգային անվտանգության խորհուրդ - XXX SS 02
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե - XXX BB 01
- Երևանի քաղաքապետարան - XXX LU 01;
Մարզի կոդը | Մարզ |
---|---|
61 - 68 | Երևան |
12, 27 - 29 | Արմավիրի մարզ |
14, 45 - 49 | Շիրակի մարզ |
15, 21 - 24 | Արագածոտնի մարզ |
16, 31 - 35 | Գեղարքունիքի մարզ |
17, 42, 43 | Կոտայքի մարզ |
18, 56 | Վայոց ձորի մարզ |
25 - 26 | Արարատի մարզ |
36 - 39, 41 | Լոռու մարզ |
51 - 54 | Սյունիքի մարզ |
57 - 59 | Տավուշի մարզ |
Այլ տեսակի համարանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոտոցիկլետների համարանիշերը գործնականում ամբողջությամբ համապատասխանում են ֆիզիկական անձանց ավտոմոբիլային համարանիշերի երկշարք տեսակին, միայն այն տարբերությամբ, որ տառերը վերևի շարքից տեղափոխված են ներքև։
- Կցորդների համարանիշերը գարծնականում ամբողջությամբ համապատասխանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ավտոմոբիլային համարանիշերին միայն այն տարբերությամբ, որ համարանիշում տառը մեկ հատ է (առավել հաճախ՝ L)։ Համարանիշն ունի առավել կոմպակտ չափսեր։
- Հասարակական տրանսպորտում օգտագործվող ավտոբուսների համարանիշերն ունեն դեղին ֆոն և սև նիշեր։ Թվերի և տառերի համադրությունը հետևյալն է՝ ԹԹԹԹ Տ. Տառը բնորոշում է ուղևորափոխադրումների երկարությունը՝ քաղաքային ավտոբուսների վրա կիրառվում է S տառը, միջքաղաքային ավտոբուսների վրա՝ L.
- Դիվանագիտական համարանիշերն ունեն կարմիր ֆոն, սպիտակ նիշեր, իսկ թվերի և տառերի համադրությունը հետևյալն է՝ ԹԹ Տ ԹԹԹ ՏՏ. Դրանցից առաջին թվերը երկրի կոդն են, առաջին տառը՝ աշխատակցի կարգավիճակի կոդը (D - դիվանագետ, T - տեխնիկական անձնակազմ), վերջին երկու տառերը AM - Հայաստանի կոդն են (առավել վաղ տարբերակում կարգավիճակի կոդից հետո թվերը երկուսն էին, իսկ Հայաստանի կոդը գրվում էր ARM). Համարանիշի երկշարք կիրառման դեպքում վերին շարքում տեղակայվում են երկրի կոդը և աշխատակցի կարգավիճակի տառը, իսկ ներքևում՝ մնացած տեղեկությունները, բացառիկ դեպքերում կիրառվում է սեղմված միաշարք ձևը։
- ՄԱԿ-ի ներկայացուցչության համարանիշերն ունեն երկնագույն ֆոն և սպիտակ նիշեր։ Տառերի և թվերի համադրությունը հետևյալն է՝ ՏՏ ԹԹԹ ՏՏ, որտեղ առաջին երկու տառերն են UN - United Nations, վերջին երկուսը՝ АМ.
- Ռազմական համարանիշեր.
- — Պաշտպանության նախարարության համարանիշերն ունեն սև ֆոն, սպիտակ նիշեր և տառերի ու թվերի հետևյալ համադրությունը. ՏՏ ԹԹԹԹ Տ. Առաջին երկու տառն են ՊՆ - Պաշտպանության Նախարարություն, վերջին տառը ցույց է տալիս մեքենայի կատեգորիան (թեթև մարդատար - Մ, բեռնատար - Տ կամ շարային). Երկշարք կիրառման դեպքում վերևի շարքում տեղադրվում են թվերը, ներքևում՝ տառերը, բացառիկ դեպքերում կիրառում են սեղմված միաշարք տարբերակը։
- — Զորամասերի և զորամիավորումների համարանիշերն ունեն սպիտակ ֆոն, սև նիշեր և այլ ձևաչափ՝ ՏՏ Թ Տ-ԹԹԹ. Առաջին տառերն են ՊՆ — Պաշտպանության նախարարություն։
- Պետության կողմից պահպանվող անձանց մեքենաների համարանիշերն ունեն ARM կոդը և 3 թիվ։ Տառերը տպված են սպիտակ գույնով երկնագույն ֆոնի վրա, իսկ թվերը տպված են սևով սպիտակ ֆոնի վրա։
- Տրանզիտային համարանիշերը ունեն ստանդարտ չափս և գույն։ Համադրությունն է ՏՏ ԹԹԹԹ։ Մինչև 2007 թվականը կիրառվում էին թղթե քառակուսի համարանիշեր՝ ՏՏՏ ԹԹ-ԹԹ ձևաչափով։ Թվերը գտնվում էին տառերի տակ, իսկ տառերի վրա գտնվում էր գլխագիր՝ "Տրանզիտ Դիմացի (Հետևի) համարանիշ"։
Այլևս չեն տրամադրվում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուղատնտեսական, ճանապարհային տեխնիկայի և դրանց կցորդների համարանիշերը սարքվում էին սովետական համարանիշերի ձևաչափի նմանությամբ, բայց AP տառային կոդի փոխարեն LL կոդով (Լեռնային Ղարաբաղում՝ HK կոդով, այսինքն ամբողջությամբ կրկնում էին խորհրդային համարանիշերը)։ 2000-ականների սկզբից այդ տիպի համարանիշեր այլևս չեն տրամադրվում։
- Տաքսի մեքենաների համարանիշեր, որոնք նմանակում էին ավտոբուսների համարանիշերին, բայց տառը տեղադրված էր թվերից առաջ։
Չեն տրամադրվում 2013 թվականի հոկտեմբերից և փոխարինվել են սովորական համարանիշերով։
Խորհրդային ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ում կիրառվել են նույն համարանիշերը, ինչ որ Ադրբեջանական ԽՍՀ մնացած մասերում (АГ, АЗ սերիաներ)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո դրանք փոխարինեցին նույն ձևաչափի համարներով, բայց սերիան НК (կիրառվում էին տառակապակցություններ рНК, НКР, ինչպես նաև аНК, НКА и НКО), որոնք համընկնում էին լիտվական արտահանումային սերիաների հետ[10]։.
Հայաստանում նոր համարանիշերի ներդրումից հետո 1996 թվականին ճիշտ նույնպիսի համարանիշեր սկսեցին կիրառվել ԼՂՀ-ում, դրանց վրա նույնպես առկա է AM գրությունը։ Քանի որ ներկայումս չկա համարանիշի պարտադիր կցում որոշակի շրջանի, տարբերակել ղարաբաղյան համարանիշը հայկականից ոչ միշտ է հնարավոր, չնայած որ սովորաբար կիրառվում են շրջանի կոդերը՝ 22 և 90.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Այսօրվանից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր». Հայաստանի Հանրապետության ոստիկանություն. 06.08.2014 15:02. Վերցված է 22 Հոկտեմբեր 2024-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=89647. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=37767. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=61592. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=74532. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=85051. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=104472. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=153952. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ www.arlis.am https://www.arlis.am/documentview.aspx?docid=187314. Վերցված է 2024-10-22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Номерные знаки: Нагорно-Карабахская АО