Գազպրոմ Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գազպրոմ Արմենիա
Headquarters of ArmRosGazprom.JPG
Տեսակձեռնարկություն
Ընկերության տեսակՄասնավոր (ՓԲԸ)
Հիմնադրված է1997
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Գլխավոր անձինքՎարդան Հարությունյան
(կառավարության ներկայացուցիչ, գործադիր տնօրեն)
Արդյունաբերություննավթարդյունաբերություն
ԱրտադրանքԲնական գազ
Աշխատողների թիվ7000+
Մայր ընկերությունԳազպրոմ
Կայքarmenia-am.gazprom.com

«Գազպրոմ Արմենիա» (նախկին անվանում՝ «ՀայՌուսգազարդ»), ռուսական փակ բաժնետիրական ընկերություն, որը զբաղվում է Հայաստանի Հանրապետությունում բնական գազի մատակարարմամբ և իրացմամբ։

Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, բաց բաժնետիրական ընկերություն «Գազպրոմ»-ի, «ԻՏԵՌԱ» Միջազգային էներգետիկ ՍՊԸ-ի կողմից՝ համաձայն 1997 թվականի օգոստոսի 30-ի հուշագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, Մոսկվայի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 18.01.1997 համապատասխան պայմանագրի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]