Հայաստանի ավտոմոբիլային համարանիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2014 թվականի կեսերի հայաստանյան պետհամարանիշ
Ոստիկանական մեքենաներ Երևանում
Police de la route-armenie.jpg

Հայաստանի ավտոմոբիլային համարանիշեր, համարանիշեր, որոնք նախատեսված են թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների, կցորդների և մոտոցիկլետների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ավտոմեքենաների վրա համարանիշեր Հայաստանում հայտնվել են ԽՍՀՄ կազմ Հայաստանի մտնելուց հետո, իսկ դրանից առաջ ավտոմեքենաների վրա համարանիշներ չէին տեղադրվում։ Այդ պահից սկսած և մինչև 1996 թվականը երկրում կիրառվում էին սովետական տիպի ավտոմոբիլային համարանիշեր, որոնք պատկանել են Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը (համահանրապետական սերիաներ՝ ԹԹԹԹ АД և АР).

1996 թվականից Հայաստանում սկսեցին տրամադրել սեփական ստանդարտի համարանիշեր, բայց միայն ավտոմեքենաների և ավտոբուսների համար։ Մոտոցիկլետները և կցորդները շարունակում էին գրանցել АР սերիայի սովետական համապատասխան համարանիշերով։

2010 թվականից սեփական ստանդարտի համարանիշեր սկսեցին տրամադրվել նաև մոտոցիկլետների և կցորդների համար։

2014 թվականի կեսերից սկսվել է փոփոխված համարանիշերի տրամադրումը՝ նոր համարանիշերի վրա փոխված և խոշորացված է տառատեսակը, ինչպես նաև հայտնվել են երկրի դրոշը և հոլոգրաֆիկ շերտը, որը փաստացի սահմանազատում է պետական խորհրդանիշերը համարանիշի բովանդակային մասից։

Ավտոմոբիլային համարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ավտոմոբիլային համարանիշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն մետաղական սպիտակ գույնի տախտակ, որի վրա նշանները գրված են սև գույնով։ 1996 թվականի ստանդարտով համարանիշի վրա ձախ կողմից գտնվում էր «AM» գրությունը, ինչը համապատասխանում էր երկրի կոդին։ Ձախ կողմից առկա էր նաև հոլոգրաֆիկ նշան։

Սկզբնապես համարանիշերում կիրառվում էին.

2008 թվականի դեկտեմբերից Р и Ո տառերը կարելի էր ստանալ սովորական համարանիշերում էլ լրացուցիչ վճարի դիմաց։

2010 թվականի նոյեմբերից լրացուցիչ վճարի դիմաց համարանիշերում թույլատրվեցին կիրառել D, N, T և V լատինական տառերը, որոնք հայկական նմանօրինակներ չունեին։ Այդ ժամանակ էլ հենց շարքային համարներում դադարեցին կիրառել Ո տառը, որպես լատիներենում թույլ նմանօրինակ ունեցող տառ։

2012 թվականի մայիսից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրեցին նաև կիրառել համարանիշերում A, M, Q և R տառերը։

2012 թվականի հուլիսից D, P, T և V տառեր պարունակող համարանիշերը (ի լրացումն L, Օ, Տ և Ս տառերի) տրվում են ընդհանուր հիմունքներով, մյուս վերը թվարկված տառերը՝ լրացուցիչ վճարի դիմաց։

2013 թվականի հոկտեմբերից լրացուցիչ վճարի դիմաց թույլատրվեց կիրառել համարանիշերում C, F և Z լատինական տառերը։

Ստանդարտ կոդը բաղկացած է 5 թվերից և 2 տառերից։ Համարանիշերն ունեն հետևյալ կառուցվածքը.

  • ԹԹ ՏՏ ԹԹԹ
  • ԹԹԹ ՏՏ ԹԹ

(Թ - թիվ, Տ - տառ)

Համարանիշի երկշարք կիրառման դեպքում (այն տեղերում ամրացնելու համար, ուր ստանդարտ համարանիշը չի տեղավորվում) թվերի առաջին խումբը և տառերը տեղադրվում են վերևի շարքում, թվերի երկրորդ խումբը՝ ներքևի շարքում։ Առանձին դեպքերում երկշարք համարանիշի փոխարեն կիրառվում է միաշարքը՝ տպված սեղմված տառատեսակով։

Համարանիշերի առաջին տեսակը նախատեսված է ֆիզիկական անձանց ավտոմեքենաների համար, երկրորդը՝ իրավաբանական անձանց մեքենաների համար։ Երկու թվերը (առաջին տեսակի համար դրանք սկզբի թվերն են, երկրորդ տեսակի համար՝ վերջի թվերն են) տեսականորեն նշանակում են գրանցման վայրը։ 2000-ականների կեսերին համարանիշերի թողարկումը Հայաստանի ներսում դադարեցվեց՝ համարանիշերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների շարքից դուրս գալու պատճառով։ Նոր համարանիշերը սկսեցին պատվիրվել Գերմանիայում, իսկ տրամադրումը որպես կանոն սկսվեց քաոսային ձևով տեղի ունենալ՝ առանց հաշվի առնելու մարզերի կոդը։

License plate Armenia.JPG
Armenian-license-plate.jpg
License plate Armenia two lined.JPG

Համարանիշերի պետական սերիաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի կոդը Մարզ
61 - 68 Երևան
12, 27 - 29 Արմավիրի մարզ
14, 45 - 49 Շիրակի մարզ
15, 21 - 24 Արագածոտնի մարզ
16, 31 - 35 Գեղարքունիքի մարզ
17, 42, 43 Կոտայքի մարզ
18, 56 Վայոց ձորի մարզ
25 - 26 Արարատի մարզ
36 - 39, 41 Լոռու մարզ
51 - 54 Սյունիքի մարզ
57 - 59 Տավուշի մարզ

Այլ տեսակի համարանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոտոցիկլետների համարանիշերը գործնականում ամբողջությամբ համապատասխանում են ֆիզիկական անձանց ավտոմոբիլային համարանիշերի երկշարք տեսակին, միայն այն տարբերությամբ, որ տառերը վերևի շարքից տեղափոխված են ներքև։
  • Կցորդների համարանիշերը գարծնականում ամբողջությամբ համապատասխանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ավտոմոբիլային համարանիշերին միայն այն տարբերությամբ, որ համարանիշում տառը մեկ հատ է (առավել հաճախ՝ L)։ Համարանիշն ունի առավել կոմպակտ չափսեր։
Armenian public trailer.JPG
  • Հասարակական տրանսպորտում օգտագործվող ավտոբուսների համարանիշերն ունեն դեղին ֆոն և սև նիշեր։ Թվերի և տառերի համադրությունը հետևյալն է՝ ԹԹԹԹ Տ. Տառը բնորոշում է ուղևորափոխադրումների երկարությունը՝ քաղաքային ավտոբուսների վրա կիրառվում է S տառը, միջքաղաքային ավտոբուսների վրա՝ L.
  • Դիվանագիտական համարանիշերն ունեն կարմիր ֆոն, սպիտակ նիշեր, իսկ թվերի և տառերի համադրությունը հետևյալն է՝ ԹԹ Տ ԹԹԹ ՏՏ. Դրանցից առաջին թվերը երկրի կոդն են, առաջին տառը՝ աշխատակցի կարգավիճակի կոդը (D - դիվանագետ, T - տեխնիկական անձնակազմ), վերջին երկու տառերը AM - Հայաստանի կոդն են (առավել վաղ տարբերակում կարգավիճակի կոդից հետո թվերը երկուսն էին, իսկ Հայաստանի կոդը գրվում էր ARM). Համարանիշի երկշարք կիրառման դեպքում վերին շարքում տեղակայվում են երկրի կոդը և աշխատակցի կարգավիճակի տառը, իսկ ներքևում՝ մնացած տեղեկությունները, բացառիկ դեպքերում կիրառվում է սեղմված միաշարք ձևը։
Armenian diplomatic license plate.jpg
  • ՄԱԿ-ի ներկայացուցչության համարանիշերն ունեն երկնագույն ֆոն և սպիտակ նիշեր։ Տառերի և թվերի համադրությունը հետևյալն է՝ ՏՏ ԹԹԹ ՏՏ, որտեղ առաջին երկու տառերն են UN - United Nations, վերջին երկուսը՝ АМ.
Armenian license plates UN.jpg
  • Ռազմական համարանիշեր.
Պաշտպանության նախարարության համարանիշերն ունեն սև ֆոն, սպիտակ նիշեր և տառերի ու թվերի հետևյալ համադրությունը. ՏՏ ԹԹԹԹ Տ. Առաջին երկու տառն են ՊՆ - Պաշտպանության Նախարարություն, վերջին տառը ցույց է տալիս մեքենայի կատեգորիան (թեթև մարդատար - Մ, բեռնատար - Տ կամ շարային). Երկշարք կիրառման դեպքում վերևի շարքում տեղադրվում են թվերը, ներքևում՝ տառերը, բացառիկ դեպքերում կիրառում են սեղմված միաշարք տարբերակը։
Armenian Ministry of Defense passenger license plate ՊՆ 1007 Մ.jpg
— Զորամասերի և զորամիավորումների համարանիշերն ունեն սպիտակ ֆոն, սև նիշեր և այլ ձևաչափ՝ ՏՏ Թ Տ-ԹԹԹ. Առաջին տառերն են ՊՆ — Պաշտպանության նախարարություն։
  • Պետության կողմից պահպանվող անձանց մեքենաների համարանիշերն ունեն ARM կոդը և 3 թիվ։ Տառերը տպված են սպիտակ գույնով երկնագույն ֆոնի վրա, իսկ թվերը տպված են սևով սպիտակ ֆոնի վրա։
  • Տրանզիտային համարանիշերը ունեն ստանդարտ չափս և գույն։ Համադրությունն է ՏՏ ԹԹԹԹ։ Մինչև 2007 թվականը կիրառվում էին թղթե քառակուսի համարանիշեր՝ ՏՏՏ ԹԹ-ԹԹ ձևաչափով։ Թվերը գտնվում էին տառերի տակ, իսկ տառերի վրա գտնվում էր գլխագիր՝ "Տրանզիտ Դիմացի (Հետևի) համարանիշ"։

Այլևս չեն տրամադրվում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական, ճանապարհային տեխնիկայի և դրանց կցորդների համարանիշերը սարքվում էին սովետական համարանիշերի ձևաչափի նմանությամբ, բայց AP տառային կոդի փոխարեն LL կոդով (Լեռնային Ղարաբաղում՝ HK կոդով, այսինքն ամբողջությամբ կրկնում էին խորհրդային համարանիշերը)։ 2000-ականների սկզբից այդ տիպի համարանիշեր այլևս չեն տրամադրվում։
  • Տաքսի մեքենաների համարանիշեր, որոնք նմանակում էին ավտոբուսների համարանիշերին, բայց տառը տեղադրված էր թվերից առաջ։
Armenian license plate for public transport.jpg

Չեն տրամադրվում 2013 թվականի հոկտեմբերից և փոխարինվել են սովորական համարանիշերով։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենա ԼՂՀ-ում

Խորհրդային ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ում կիրառվել են նույն համարանիշերը, ինչ որ Ադրբեջանական ԽՍՀ մնացած մասերում (АГ, АЗ սերիաներ)։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո դրանք փոխարինեցին նույն ձևաչափի համարներով, բայց սերիան НК (կիրառվում էին տառակապակցություններ рНК, НКР, ինչպես նաև аНК, НКА и НКО), որոնք համընկնում էին լիտվական արտահանումային սերիաների հետ[1]։.

Հայաստանում նոր համարանիշերի ներդրումից հետո 1996 թվականին ճիշտ նույնպիսի համարանիշեր սկսեցին կիրառվել ԼՂՀ-ում, դրանց վրա նույնպես առկա է AM գրությունը։ Քանի որ ներկայումս չկա համարանիշի պարտադիր կցում որոշակի շրջանի, տարբերակել ղարաբաղյան համարանիշը հայկականից ոչ միշտ է հնարավոր, չնայած որ սովորաբար կիրառվում են շրջանի կոդերը՝ 22 և 90.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]