Կշիշտոֆ Պյոնտեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կշիշտոֆ Պյոնտեկ
Krzysztof Piątek
Պյոնտեկը Միլանի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Լեհաստան Լեհաստան
Մականուն El Pistolero[1] և Robocop[2]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1995(1995-07-01)[3] (28 տարեկան)
Ծննդավայր Ձերժոնյուվ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[4]
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 9
Պատանեկան կարիերա
2006-2011 Լեհաստան Ձիվյոնտկա Ձերջոնյուվ
2011-2012 Լեհաստան Լեխիա Ձերջոնյուվ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Լեհաստան Լեխիա Ձերջոնյուվ 6 (0)
2013-2016 Լեհաստան Զագլեմբե Լյուբին 72 (15)
2016-2018 Լեհաստան Կրակովիա 63 (32)
2018-2019 Իտալիա Ջենոա 19 (13)
2019-ներկա Իտալիա Միլան 36 (13)
Ազգային հավաքական
2015-2016 Լեհաստան Լեհաստան Մ20 3 (1)
2015-2017 Լեհաստան Լեհաստան Մ21 14 (2)
2018-ներկա Լեհաստան Լեհաստան 10 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Քշիշտոֆ Պյոնտեկ (լեհ.՝ Krzysztof Piątek, հուլիսի 1, 1995(1995-07-01)[3], Ձերժոնյուվ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան[4]), լեհ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զագլեմբե Լյուբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Պյոնտեկը սկսել է Լեխիա Ձերջոնյուվում։ 2013 թվականի փետրվարի 20-ին նա միացավ Զագլեմբե Լյուբինին[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 18-ին՝ Կրակովիայի դեմ խաղում[7][8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի Խրոբրի Գլոգուվի դեմ խաղում[9]։ Հոկտեմբերի 31-ին Պյոնտեկը դուբլ ձևակերպեց Վիձև Լոձի դեմ խաղում[10]։ 2015 թվականի մարտի 13-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիգրի Սուվալկիի դեմ խաղում[11]։ Մայիսի 1-ին՝ Զաբկովիա Զոմբկիի դեմ խաղում լեհը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[12]։ 2014-15 մրցաշրջանում Պյոնտեկը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Զագլեմբե Լյուբինին հաղթել Լեհաստանի երկրորդ դիվիզիոնը։

Իր առաջին գոլը Լեհաստանի առաջնությունում խփեց 2015 թվականի օգոստոսի 14-ին՝ Լեխ Պոզնանի դեմ խաղում[13]։ 2016 թվականի մարտի 20-ին՝ Գուրնիկ Լենչնայի դեմ խաղում Պյոնտեկը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։ Մայիսի 15-ին լեհը հեռացվեց խաղադաշտից Պյաստ Գլիվիցեի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հունիսի 30-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Սլավիա Սոֆիայի դեմ խաղում[16]։ Հուլիսի 17-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կորոնա Կյելցեի դեմ խաղում[17]։ Զագլեմբե Լյուբինի կազմում Պյոնտեկը անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Կրակովիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 28-ին Պյոնտեկը տեղափոխվեց Կրակովիա[18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Լեխիա Գդանսկի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 2-ին՝ դուբլ ձևակերպելով Կորոնա Կյելցեի դեմ խաղում[21]։ Դեկտեմբերի 10-ին Պյոնտեկը գոլ խփեց Վիսլա Կրակովի դեմ խաղում՝ փրկելով Կրակովիային պարտությունից[22]։ 2017 թվականի փետրվարի 10-ին լեհը խփեց Ռուխ Խոժուվի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[23]։ Փետրվարի 25-ին նա դուբլ ձևակերպեց Լեխիա Գդանսկի դեմ խաղում[24]։ Իր առաջին մրցաշրջանում Պյոնտեկը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի օգոստոսի 18-ին Պյոնտեկը դուբլ ձևակերպեց Գուրնիկ Զաբժեի դեմ խաղում՝ գոլեր խփելով հանդիպման 85-րդ ու 90-րդ րոպեին և փրկելով Կրակովիային պարտությունից[25]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով լեհը անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Յագելոնիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[26]։ Նոյեմբերի 24-ին նա դուբլ ձևակերպեց Լեխիա Գդանսկի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Դեկտեմբերի 4-ին Պյոնտեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կորոնա Կյելցեի դեմ խաղում[28]։ 2018 թվականի փետրվարի 27-ին լեհը խփեց Վիսլա Պլոցկի դեմ հանդիպման միակ գնդակը[29]։ Մարտի 18-ին Պյոնտեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սանդեցյա Նովի Սոնչի դեմ խաղում[30]։ Ապրիլի 29-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Բրուկ-Բետ Տերմալիցայի դեմ խաղում[31]։ Կրակովիայի կազմում Պյոնտեկը անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[32]։

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 8-ին Պյոնտեկը 4 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ[33][34]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[35][36]։ Իր դեբյուտը Ջենոայի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Լեչեի դեմ խաղում[37]։ Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և դարձավ 4 գոլի հեղինակ՝ 4-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Պյոնտեկը անցկացրեց օգոստոսի 26-ին՝ Էմպոլիի դեմ խաղում՝ այս խաղում նույնպես դառնալով գոլի հեղինակ[39]։ Սեպտեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Սասուոլոյի դեմ խաղում[40]։ Սեպտեմբերի 16-ին Պյոնտեկը խփեց Բոլոնյայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ջենոային[41]։ Սեպտեմբերի 23-ին լեհը գոլ խփեց Լացիոյի դեմ խաղում[42]՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը Անդրեյ Շևչենկոյից հետո, ով 5 գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ում իր առաջին 4 հանդիպումներում[43]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին Պյոնտեկը գոլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[44][45]՝ խփելով իր 10-րդ գնդակը բոլոր մրցաշարերում և դառնալով առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի խոշորագույն մրցաշարերում, ով 10 գոլ է խփել 2018-19 մրցաշրջանում[43]։ Սեպտեմբերի 30-ին լեհը դուբլ ձևակերպեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46][47][48]։ Հոկտեմբերի 7-ին նա գոլ խփեց Պարմայի դեմ խաղում[49]՝ դառնալով Գաբրիել Բատիստուտայից հետո առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ի իր առաջին 7 հանդիպումներում[50][51]։ Պյոնտեկի հիանալի մարզավիճակի շնորհիվ նրանով սկսեցին հետաքրքրվել եվրոպական գրանդ ակումբները՝ Յուվենտուսը[52][53][54], Միլանը[55], Ինտերը[56], Չելսին[57][58][59], Տոտենհեմը[60][61][62], Մանչեսթեր Սիթին[63][64][65], Լիվերպուլը[66][67][68], Բավարիան[6][69][70] և Բարսելոնան[71][72][73]։

2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ 5 խաղյա դադարից հետո Պյոնտեկը գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[74]։ Դեկտեմբերի 6-ին նա դուբլ ձևակերպեց, ապա իրացրեց իր 11-մետրանոց հարվածը Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում, սակայն Ջենոան պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[75]։ Դեկտեմբերի 22-ին լեհը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[76]։ Ջենոայի կազմում Պյոնտեկը անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 23-ին Պյոնտեկը 35 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Միլան[77][78][79]։ Նա ակումբի հետ կնքեց 4․5 տարվա պայմանագիր[80][81][82]՝ փոխարինելու գալով Չելսի տեղափոխված Գոնսալո Իգուաինին[83][84] և ստանալով 19 համարի մարզաշապիկը[85][86]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 26-ին՝ փոխարինելով Պատրիկ Կուտրոնեին Նապոլիի դեմ խաղում[87][88]։ Իր առաջին գոլը խփեց հունվարի 29-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում[89][90]։ Միլանի կազմում Սերիա A-ում առաջին գոլը խփեց փետվարի 3-ին՝ Ռոմայի դեմ խաղում[91]։ Փետրվարի 10-ին Պյոնտեկը գոլի հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[92], ապա փետրվարի 16-ին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում[93]՝ շրջանցելով Նիլս Լինդհոլմին որպես Միլանի պատմության ամենաարագ ֆուտբոլիստը, ով թիմի կազմում 6 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։ Ապրիլի 2-ին նա գոլ խփեց Ուդինեզեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[94]։ 2018-19 մրցաշրջանում Պյոնտեկը անցկացրեց 21 հանդիպում Միլանի կազմում՝ դառնալով 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[95]։

2019-20 մրցաշրջանում Պյոնտեկը ստացավ 9 համարի մարզաշապիկը՝ նախկին 19-ի փոխարեն[96][97][98]։ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին նա խփեց Հելլաս Վերոնայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Միլանին[99]։ Հոկտեմբերի 20-ին լեհը գոլ խփեց Լեչչեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[100]։ 2020 թվականի հունվարի 15-ին Պյոնտեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի ՍՊԱԼ-ի դեմ խաղում[101][102]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոնտեկը ներկայացրել է Լեհաստանը մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[103]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Շվեդիայի դեմ խաղում[104][105]։ Լեհաստանը դուրս մնաց խմբային փուլից՝ վաստակելով ընդամենը 1 միավոր[106]։

2018 թվականի մայիսին Պյոնտեկը ներառվեց Լեհաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար նախնական 35-հոգանոց կազմում[107][108], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[109][110]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 11-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իռլանդիայի դեմ խաղում[111][112][113]։ Առաջին գոլը Լեհաստանի հավաքականի կազմում խփեց հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Պորտուգալիայի դեմ խաղում[114][115][116]։

2019 թվականի մարտի 21-ին Պյոնտեկը գոլ խփեց Ավստրիայի դեմ խաղում՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լեհաստանին[117][118]։ Հունիսի 7-ին նա խփեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման միակ գնդակը, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հավով[119][120]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[121]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեխիա Ձերջոնյուվ 2012–13 III լիգա 6 0 6 0
Զագլեմբե Լյուբին 2013–14 Էքստրակլաս 4 0 0 0 4 0
2014–15 I լիգա 30 8 3 1 33 9
2015–16 Էքստրակլաս 33 6 3 2 36 8
2016–17 5 1 1 0 6 0 12 1
Ընդհանուր 72 15 7 3 6 0 0 0 85 18
Կրակովիա 2016–17 Էքստրակլաս 27 11 27 11
2017–18 36 21 2 0 38 21
Ընդհանուր 63 32 2 0 0 0 0 0 65 32
Ջենոա 2018–19 Սերիա A 19 13 2 6 21 19
Միլան 2018–19 18 9 3 2 21 11
2019–20 18 4 1 1 19 5
Ընդհանուր 36 13 4 3 0 0 0 0 40 16
Կարիերայի ընդհանուր 196 73 15 12 6 0 0 0 217 85

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[121]

Լեհաստան
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 1
2019 8 4
Ընդհանուր 10 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1.
Հոկտեմբերի 11, 2018 Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան Պորտուգալիա Պորտուգալիա
1–0
2–3
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19
2.
Մարտի 21, 2019 Էռնստ Հապել մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա
1–0
1–0
Եվրո 2020 Որակավորում
3.
Հունիսի 7, 2019 Ազգային մարզադաշտ, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա
1–0
1–0
4.
Հունիսի 10, 2019 Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան Իսրայել Իսրայել
1–0
4–0
5.
Նոյեմբերի 16, 2019 Տեդի մարզադաշտ, Երուսաղեմ, Իսրայել
2–0
2–1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://sport.sky.it/calcio/coppa-italia/2019/01/30/milan-piatek-coro-tifosi-video.html
  2. https://www.corriere.it/sport/cards/milan-piatek-doppietta-napoli-tutti-segreti-robocop-rossonero/sono-nato-pronto-ve-avevo-detto_principale.shtml
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. 4,0 4,1 4,2 90minut.pl (польск.) — 2003.
  5. «Poland - K. Piątek - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 «Getting to know potential Bayern Munich target Krzysztof Piatek». Bavarian Football Works. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. «Zaglebie Lubin - Cracovia Kraków, May 18, 2014 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Kusina, Maciej. «Zagłębie Lubin 1-2 Cracovia». www.90minut.pl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «Zaglebie Lubin - Chrobry Glogow, Sep 12, 2014 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. «Widzew Lodz - Zaglebie Lubin, Oct 31, 2014 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  11. «Zaglebie Lubin - Wigry Suwalki, Mar 13, 2015 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  12. «Zaglebie Lubin - Dolcan Zabki, May 1, 2015 - Fortuna 1 Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Zaglebie Lubin - Lech Poznan, Aug 14, 2015 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  14. «Gornik Leczna - Zaglebie Lubin, Mar 20, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. «Piast Gliwice - Zaglebie Lubin, May 15, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. «Slavia Sofia - Zaglebie Lubin, Jun 30, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. «Zaglebie Lubin - Korona Kielce, Jul 17, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  18. «Krzysztof Piatek is now a Cracovia player». cracovia.pl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. Terazpasy.pl. «Krzysztof Piątek blisko Cracovii / Aktualności / Piłka nożna / Terazpasy.pl - Cracovia». terazpasy.pl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  20. «Cracovia Kraków - Lechia Gdansk, Sep 9, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  21. «Cracovia Kraków - Korona Kielce, Oct 2, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  22. «Wisla Kraków - Cracovia Kraków, Dec 10, 2016 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. «Ruch Chorzow - Cracovia Kraków, Feb 10, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  24. «Lechia Gdansk - Cracovia Kraków, Feb 25, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  25. «Cracovia Kraków - Górnik Zabrze, Aug 18, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  26. «Cracovia Kraków - Jagiellonia Bialystok, Sep 9, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  27. «Cracovia Kraków - Lechia Gdansk, Nov 24, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. «Cracovia Kraków - Korona Kielce, Dec 4, 2017 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  29. «Wisla Plock - Cracovia Kraków, Feb 27, 2018 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  30. «Cracovia Kraków - Sandecja Nowy Sacz, Mar 18, 2018 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. «Cracovia Kraków - Bruk-Bet Termalica Nieciecza, Apr 29, 2018 - Lotto Ekstraklasa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  32. «Barcelona transfer news: 'New Lewandowski' Krzysztof Piatek shrugs off Camp Nou move rumours | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  33. Media, Wirtualna Polska (2018 թ․ հունիսի 8). «Oficjalnie: Krzysztof Piątek piłkarzem Genoi - WP SportoweFakty». sportowefakty.wp.pl (լեհերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  34. «Genoa, ufficiale l'acquisto del polacco Piatek dal KS Cracovia: il comunicato». 90min.com (իտալերեն). 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  35. «Piatek has Genoa medical | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  36. «Z Cracovii do Serie A. Krzysztof Piątek piłkarzem Genoa CFC». krakow.wyborcza.pl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  37. «Genoa CFC - US Lecce, Aug 11, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  38. «Coppa: Piatek poker for Genoa | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  39. «Genoa CFC - FC Empoli, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  40. «US Sassuolo - Genoa CFC, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  41. «Genoa CFC - Bologna FC 1909, Sep 16, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  42. «SS Lazio - Genoa CFC, Sep 23, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  43. 43,0 43,1 Verschueren, Gianni. «Juventus Reportedly Ask Genoa for Krzysztof Piatek Amid Inter Milan, EPL Rumours». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  44. «Genoa CFC - Chievo Verona, Sep 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  45. Bandini, Paolo (2018 թ․ սեպտեմբերի 27). «Krzysztof Piatek's glorious run goes on as Genoa swat aside Chievo». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  46. «Frosinone Calcio - Genoa CFC, Sep 30, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  47. «Krzysztof Piatek: Genoa striker equals Serie A scoring record». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  48. «WATCH: Piatek off to best league debut in 70 years». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  49. «Genoa CFC - Parma Calcio 1913, Oct 7, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  50. «Serie A: Piatek extends streak, emulates Batistuta feat | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  51. «Scouting Report: Who is Europe's top scorer Krzysztof Piątek and why is he linked to Barcelona?». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  52. «Juventus interested in Krzysztof Piatek». Juvefc.com (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  53. AS, Diario. «Juventus, Atlético leading the pack for Krzysztof Piatek». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  54. Onefootball. «Three of Europe's biggest clubs want to sign Krzysztof Piątek - Onefootball». onefootball.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  55. «Juventus, Inter, & Milan Tracking Genoa Prodigy Krzysztof Piatek». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  56. «Inter Milan join interest in Genoa sensation Krzysztof Piatek - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  57. «Transfer Talk: Chelsea target Piatek valued at £35m». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  58. «Rumours: Chelsea target moves for Genoa's Piatek and Inter Milan's Mauro Icardi in January». ITV News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  59. «Chelsea readying big-money bid for Krzysztof Piatek». www.msn.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  60. «Manchester City to battle Tottenham for Genoa hotshot Krzysztof Piątek». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  61. Owen, Danny. «Reported Tottenham, Liverpool target Krzysztof Piatek matches Gabriel Batistuta's feat». Here Is The City (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  62. «Chelsea, Spurs and Liverpool join Barca in race for striker Krzysztof Piatek». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  63. «Manchester City named in race for 13-goal Serie A striker called the 'New Lewandowski' – City Watch» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  64. «Manchester City hold interest in Genoa striker Krzysztof Piatek?». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  65. Fay, Richard (2018 թ․ հոկտեմբերի 9). «Man City battle Barcelona for Krzysztof Piatek and more transfer rumours». men. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  66. «Klopp linked to 'Next Lewandowski' who has 12 goals in 7 games 🇵🇱». The Empire of The Kop (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  67. «Liverpool and Tottenham show interest in signing international striker». Read Liverpool (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  68. «Liverpool transfer news: Alberto Moreno, Krzysztof Piatek, Nabil Fekir». The Week UK (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  69. «Bayern Munich linked with Genoa's breakout star Krzysztof Piatek». Bayern Strikes (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  70. «Bayern Munich join Manchester City and Tottenham in the race to land €40m-rated striker». Read Bundesliga (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  71. «Krzysztof Piatek is the new target for Barcelona | The Football Mirror». The Football Mirror (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  72. «Barcelona continue scouting Polish sensation Krzysztof Piątek». Everything Barca (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  73. «Barca tracking Polish Genoa striker after incredible start to season». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  74. «Genoa CFC - UC Sampdoria, Nov 25, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  75. «Genoa CFC - Virtus Entella, Dec 6, 2018 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  76. «Genoa CFC - Atalanta BC, Dec 22, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  77. «Krzysztof Piatek: Genoa striker completes £30m move to AC Milan» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  78. «Krzysztof Piatek transfer: AC Milan seal €35m move following Gonzalo Higuain departure | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  79. «Official: AC Milan sign Piatek after Higuain's Chelsea departure». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  80. Milan, A. C. «OFFICIAL STATEMENT: KRZYSZTOF PIATEK». AC Milan. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  81. «Milan sign Piatek as replacement for Higuain». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  82. «Football: Milan sign Genoa's free-scoring striker Piatek | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  83. «Gonzalo Higuain joins Chelsea on loan from Juventus». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  84. «Gonzalo Higuain joins Chelsea: Juventus forward completes Stamford Bridge loan move | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  85. Milan, A. C. (2019 թ․ հունվարի 24). «Leonardo: "He wanted the number 9 jersey but we think it has to be earned so we decided to give him the number 19 jersey instead"». @acmilan (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  86. «Krzysztof Piatek joins AC Milan from Genoa on long-term deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  87. «AC Milan - SSC Napoli, Jan 26, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  88. «Milan vs Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  89. «AC Milan - SSC Napoli, Jan 29, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  90. «AC Milan 2-0 Napoli: Piatek double sends Milan through» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  91. «AS Roma - AC Milan, Feb 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  92. «AC Milan - Cagliari Calcio, Feb 10, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  93. «Atalanta BC - AC Milan, Feb 16, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  94. «AC Milan - Udinese Calcio, Apr 2, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  95. «Krzysztof Piatek | Football Stats | AC Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  96. «Piatek gets Milan No 9 | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  97. «AC Milan star Piatek plays down 'curse' after taking No.9 shirt». SempreMilancom (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 26. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  98. Paul, Sumeet (2019 թ․ հուլիսի 9). «Piatek gets his wish and deserves credit for embracing challenge of ending Milan 'curse'». Milan Talk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  99. «Hellas Verona - AC Milan, Sep 15, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  100. «AC Milan - US Lecce, Oct 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  101. «AC Milan - SPAL, Jan 15, 2020 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  102. «Milan 3-0 SPAL: Piatek provides reminder of his class as Rossoneri cruise in Coppa Italia». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  103. uefa.com. «Under-21 2017 - History - Poland». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  104. «Poland U21 - Sweden U21, Jun 19, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  105. uefa.com. «Under-21 2017 - History - Poland-Sweden». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  106. uefa.com. «Under-21 2017 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  107. «World Cup 2018: Poland announce preliminary 35-man squad». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  108. «Football: Poland manager names 35-man squad for World Cup». Polskie Radio dla Zagranicy. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  109. «World Cup 2018: Kamil Glik picked in Poland squad, then gets injured». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  110. «Poland at the 2018 World Cup: Scores, schedule, complete squad, TV and live stream, players to watch». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  111. «Poland - Republic of Ireland, Sep 11, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  112. «Poland 1 Republic of Ireland 1: Late Klich strike spoils dream O'Brien debut». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  113. Leahy, Ed (2018 թ․ սեպտեմբերի 11). «O'Brien grabs debut goal as Ireland draw in Poland». RTE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  114. «Poland - Portugal, Oct 11, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  115. «Portugal's Silvas put Poland to the sword». Eurosport. 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  116. «Nations League: Poland 2-3 Portugal - Bernardo Silva scores stunning goal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  117. «Austria - Poland, Mar 21, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  118. «Substitute Piatek gives Poland 1-0 win in Austria». euronews (անգլերեն). 2019 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  119. «North Macedonia - Poland, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  120. «Poland make it three wins in a row, Zahavi gets hat-trick for Israel». euronews (անգլերեն). 2019 թ․ հունիսի 7. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
  121. 121,0 121,1 «Krzysztof Piątek». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կշիշտոֆ Պյոնտեկ» հոդվածին։