Կարինե Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարինե Դանիելյան | |
Գիտական աստիճան՝ | աշխարհագրական գիտությունների դոկտոր և Կենսաբանական գիտությունների թեկնածու |
---|---|
Մասնագիտություն՝ | կենսաֆիզիկոս և հրապարակախոս |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 9, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | ապրիլի 4, 2022[1] (74 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Պարգևներ | |
Կարինե Սուրենի Դանիելյան (հունիսի 9, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2022[1]), հայ բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը։
- 1971-1974 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։
- 1994-1996 թվականներին սովորել է ԵՊՀ դոկտորանտուրայում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976-1980 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ էքսպերիմենտալ կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
- 1980-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար։
- 1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետ։
- 1990-1991 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ՝ բնապահպանության և առողջապահության գծով։
- 1991-1994 թվականներին՝ ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար։
- 1996 թվականից - ԵՊՀ դոցենտ։
- 1996 թվականից ցայսօր - «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։
- 2009 թվականից առ այսօր - ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
- 2009 թվականից առ այսօր - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ։
- 2010 թվականից - ԵՊՀ պրոֆեսոր։
2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[2]։
Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսաբանական գիտությունների թեկնածու (1975)։
- Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1999)։
- Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ (1998)։
- Անանիա Շիրակացու մեդալ (2012)[3]։
- Երևանի պատվավոր քաղաքացի (2014)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://iravaban.net/en/376539.html
- ↑ «Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել». iravaban.net. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինե Դանիելյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինե Դանիելյան» հոդվածին։ |
|
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, Վռամ Թևոսյանը որպես ՀՀ բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ |
ՀՀ բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Կարինե Դանիելյան 1991 - 1994 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, Սուրեն Ավետիսյանը որպես ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար |
|
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 9 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 4 մահեր
- 2022 մահեր
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ բնապահպաններ
- ՀՀ բնապահպանության նախարարներ
- Աշխարհագրական գիտությունների դոկտորներ
- Հայաստանի հանրային խորհրդի անդամներ
- Հայ կենսաքիմիկոսներ
- Հայ պետական գործիչներ
- ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ հասարակական գործիչներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ